Հենրիկ Մալյան (լրացված)

Henrik MalyanՍեպտեմբերի 30-ին ծնվել է կինոբեմադրիչ Հենրիկ Մալյանը: Նա հայտնի է «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Կարոտ», «Գիքորը» ֆիլմերով:

Ես աշխարհում համարյա ոչինչ չգիտեմ:

Ֆիզիկայի, քիմիայի, հանրահաշվի, երկրաչափության բարդ ու բարդ հարցերից ես գլուխ չեմ հանում:
Այսպես, երբեք չընկալեցի տասնորդական կոտորակները, գլուխ չհանեցի սինուսից ու կոսինուսից, Մենդելեեւի աղյուսակից, էլեկտրականությունից, Նյուտոնի օրենքից, Բինոմի բանաձեւից, ինչպես նաեւ հայերենի քերականական շատ ու շատ օրենքներից, հեռուստացույցի անտենայից, շրջսովետի ու քաղսովետի տարբերությունից, բողոքականներից ու գրիգորյանականներից, ուղեցույցից օգտվելու եղանակից, լոգարիթմների աղյուսակից, խակ ու հասուն ձմերուկից եւ այլն, եւ այլն…..

Այսքան համեստ նախաբանից հետո թույլ տուր հայտարարել հավանաբար իմ ամենաանհամեստ համոզմունքը.

Ես գիտեմ մարդուն

Ես գիտեմ բոլոր նրա թուլությունները եւ նրա ուժը նույնպես:

Գիտեմ նրա բոլոր ձգտումները:

Գիտեմ նրա խոսքն ու խոսքի տակ թաքնված լռությունը:

Գիտեմ նրա լռությունն ու նրա լռության տակ թաքնված խոսքը:

Գիտեմ նրա բոլոր, բոլոր գաղտնիքները:

Գիտեմ եւ գուցե հենց այդ պատճառով էլ սիրում եմ, հարգում եմ, աստվածացնում եմ նրան, խոնարհվում նրա առջեւ:

Ես արվեստում ոչնչով չեմ ուզում զբաղվել, բացի մարդուց: Եվ եթե կինոյում կամ թատրոնում ինձ հաջողվել է հուզել թեկուզ մի մարդու, միայն մի մարդու, միմիայն մի հանդիսատեսի, եթե իսկապես բարկացրել եմ մեկին, իսկապես ուրախացրել եմ, իսկապես մաքրել ու ազնվացրել եմ թեկուզ ՄԵԿԻՆ, ուրեմն հանգիստ խղճով իրավունք ունեմ անվանելու ինձ արվեստի գործիչ:

Ինձ համար մի հանդիսատեսը հավասար է, չափազանց հավասար է միլիոնի:

Աշխարհը, լիքը դահլիճները, որոտընդոստ ծափահարությունները, պատվո երկաթեղենները՝ ուրիշներին…

Ինձ՝ միմիայն մի հոգի, մի մարդ, մի հանդիսատես…

Աղբյուրը՝   Հենրիկ Մալյան, «Երկխոսություն երրորդի համար. հուշերի գիրք» 

Կոմիտասյան հնչյունները հավերժական են

…Կոմիտասի, նրա վարքի ու գործի այսօրվա իմ ընկալումն սկսվել է մեր պատմության ընկալումներին զուգահեռ՝ մեր նախնիների, մեր հեթանոսական խենթության, մեր դարավոր հրճվանքի ու դառնության ընկալման, ճանաչման հետ մեկտեղ…

Ինձ թվում է՝ կոմիտասյան հնչյունների մեջ կան առաջին հայ մոր երգը, առաջին հայկական հարսանիքի խինդն ու նաև մեր առաջին վշտի հնչյունները:

Թվում է նաև, որ դուք ու ես, մենք բոլորս զարմանալիորեն նման ենք Կոմիտասին, նման ենք՝ անկախ յուրաքանչյուրիս աչքերի գույնից, հասակից, կեցվածքից, նման ենք՝ մեր ներքին հատկանիշներով, մեր արյան հոսքի եղանակով, մեր անհանգիստ հուզական խառնվածքով:

…Թվում է՝ նրա հետ մեկտեղ մենք բոլորս, հավաքովի՝ հայ երգը շրթներիս ու հոգիներիս մեջ, դեգերել ենք աշխարհի բոլոր կենտրոնների շքեղ դահլիճներով, և բոլորիս ականջները լիացել են որոտընդոստ ծափահարությունների անվերջանալիությամբ…

Թվում է նաև, որ մեր հայացքին է զարնվել չարագուշակ մի ժպիտ՝ 1915 – ի արյունոտ գարնան…

Եվ թվում է, որ իմ ողջ ժողովրդի հետ մեկտեղ, իմ ամենաառաջին պապի և իմ դեռ չծնված թոռան ու ծոռների հետ մեկտեղ, իմ առաջին ուսուցչի ու վերջին աշակերտի հետ, մեր առաջին քաղաքի և ամենահեռավոր գյուղի մարդկանց հետ անցել ենք շեկ, կիզիչ անապատներով, ընկել ենք ու բարձրացել նորից:

Եվ ազգովի զարմացել ենք եվրոպաների ու ամերիկաների հարատև լռության, անբացատրելի անտարբերության վրա…

Եվ ապա՝ որպես հաղթանակած ոգու մի խենթ ճիչ, իրական է ու շոշափելի է այն, որ այսօր, այնուամենայնիվ, մենք կանք, մենք անխորտակ ենք, անմահ ենք ու հավերժական…

Եվ մեզ հետ է Կոմիտասը, նրա մուգ աչքերը և լուսավոր հոգին, մեզ հետ են նրա հնչյունները բոլոր…

Կոմիտասը նախ և առաջ հասկացություն է, Կոմիտասը խղճի, արդարության, գեղեցիկի ու մարդասիրության նշանաբան է:

Հավերժության նշանաբանը…

Աղբյուրը` Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Սկզբնաղբյուր`  Հենրիկ Մալյան «Երկխոսություն երրորդի համար, Եր., «Նաիրի», 2010

Դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի պատմությունը Հ. Մալյանի մասին ուրիշ պատմություն է: Սա պատմություն է ուսուցչի մասին. «Նա մտնում էր լսարան, ու սկսվում էր հիպնոսը,- այսպես է իր ուսուցչին հիշում դերասանուհին: Մինչև հիմա նրա արվեստի հիպնոսի ազդեցության տակ եմ: Իմ կյանքը երկու հատվածի է բաժանված՝ Մալյանից առաջ ու Մալյանից հետո… Երբեք չեմ ամաչել խոստովանել, որ սիրահարված էի նրան, ավելի ճիշտ՝ նրա արվեստին, բայց միայն ես չէ, ամբողջ կուրսն էր սիրահարված: Չէի կարողանում սպասել մինչև մյուս օրը լույսը բացվեր, նա մտներ լսարան, ու ես նորից խելագարվեի: Գնում կանգնում էի նրա տան դիմացի մայթին: Այնքա՜ն էի կանգնում: Իսկ նա զգում էր: Մեծ հոգեբան էր, ու զգում էր, որ ես այնտեղ «տնկված» եմ: Պատշգամբի դուռը բացում ասում էր՝ Սոֆիկ, գնա տուն, վաղը կգամ դասի»: 

Ռոբերտ Մաթոսյան

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Հենրիկ Մալյան (լրացված)

  1. Մարդը՝ խորքորատ, մարդը՝ անդունդ, խոր ծով ու անծիր տիեզերք…
    Մարդուն ճանաչելու համար քիչ է մարդաբան, հոգեբան, փիլիսոփա կամ գրականագետ լինելը։ Հարկավոր է՝ բոլորը միասին լինել։ Հարկավոր է ռեժիսոր լինել։

    Нравится

  2. Վաաաախ, հրաշալի էր: Թռավ աչքիս մի քանի միլիոն աստիճան :)

    Нравится

  3. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Եռանկյունի | MSKH Films

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s