Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ

SebastiaԱնոր ծնողական տունը կը գտնուէր Հողդար թաղին կամ արուրաձանին մէջ, քաղաքին շրջապատէն դուրս: Sivas Surp Nşan Ermeni Manastiri içiՄինչեւ հիմակ կը ցուցուի աւանդութեամբ այն տունը, ուր ծնուած է Մխիթար, Հողդարի պատկերին մէջ տեսնուած խաչանշան տունն է: Հողդարի արուրաձանին մէջ, Մխիթար Աբբահոր տանը մոտ, ժամանակաւ կար եկեղեցի մը յանուն Ս. Գէորգայ, որ հիմակ աւերակ է:

Այս աւանդութիւնը կը հաստատէ Սեբաստիոյ կաթողիկէ Հայոց ներկայ Առաջնորդ՝ Արհի. Հաճեան արքեպիսկոպոսը, լսած ըլլալով արժանահաւատ ծերունիներէ, և նոյնիսկ Հողդարացիներէ:

Իրեն կենսագիրը կը նկարագրէ մեզ զինքը. շնորհալի դիմոք, բարեկազմ մարմնով, ուժեղ, սրամիտ և կայտառ մանուկ մը, որուն շարժմանց կամ խոսից մէջ երբեք տղայական թեթեւութիւն կամ որևէ  հասարակ բան մը չէր երեւէր: Զգայուն սիրտ մը՝ միացած տոկուն կամքի մը հետ, ազնուական բնաւորութիւն մը՝ խառնուած այնպիսի հրատապ եռանդեան մը, որ ամենուն ուշը իրեն կը գրաւէր: Խաղերու սիրող չէր, տնէն դուրս հազիւ երբեք կերեւէր: Հասակէն վեր լրջութիւն մը ունէր, սակաւախօս էր, իւր ամէն գործին մէջ խոհական, հանդարտ և վճռական բան մը ունէր, այնպէս որ մեծերուն վրայ իսկ պատկառանք մը կազդէր, և ամէն տեսողք կը վկայէին՝ թէ Աստուած մեծ բանի մը կը պատրաստէր զինքը: Իրենց տանը կից էր եկեղեցին, ուր ամէն անգամ կընկերանար ծնողաց այն փոքրիկ հասակին մէջ, խառնելու անմեղ սրտին մրմունջները շարականաց և սաղմոսաց երգերուն հետ, զորոնք միտքը պահելով, յետոյ կը կրկնէր տան մէջ փափուկ, ոլորուն ձայնով մը, և կը գորովէր լսողները:

Դեռ չի ճանչցած թէ ինչ է աշխարհ կամ կեանք, դեռ չի տեսած անոնց փուշն ու ծաղիկը, կրոնաւոր ըլլալու փափագն ունեցաւ, և այնչափ սաստիկ էր այն՝ որ չի կրցաւ սրտին մէջ ծածուկ պահել: Ծնողք առաջին լսելուն՝ պարզապէս ծիծաղեցան վրան, այնչափ տարօրինակ երեւեցաւ իրենց այդ մտածութիւնը, բայց երբ տեսան որ Մխիթար իրոք յարած էր այդ գաղափարին, յանդիմանեցին զինքն և ջանացին միտքը փոխել տալ: Նա վշտացած սաստիկ՝ ծնողաց, և մանաւանդ հորեղբարց ցուցած դիմադրութենէն, աւելի եւս հաստատուեցաւ իւր մտքին վրայ և սկսաւ ճգնութեամբք անոր պատրաստել ինքզինքը:

Դեռ ինը տարեկան չկար այն ժամանակ, երբ առաջին փորձն ըրաւ ճգնութեան, զոր յետոյ շարունակեց խոհական կերպով մինչեւ ի մահ, վարժեցնելով ինքզինքը  սիրով և արիութեամբ տանելու ամէն նեղութիւն և զրկումն: Լսեց նաեւ Ս. Նշանի վանքին առաջնորդ Անանիա եպիսկոպոսն և զինքը քովը կանչելով, հազիւ իննամեայ հասակին մէջ, փոքր աստիճանները տուաւ անոր, անտարակոյս նաեւ կիսասարկաւագութաեան աստիճանը, և այնուհետեւ դպիր կոչուեցաւ նա:

Աղբյուր՝  Յովհաննէս Վ. Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ»

Վենետիկ, Մխիթարեան տպարան, 1932թ. հատվածները՝   35-38 էջերից

Լուսանկարը՝  թուրքական Վիքիդարանից. Սեբաստիայի համայնապատկեր

Սեբաստիայի Ս. Նշան եկեղեցի, Ermenilere ait geçmişteki ve günümüzdeki resimleri

ֆեյսբուքյան էջ

Պատրաստեց՝  Ն.Մ.

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ»

  1. Նունե Մովսիսյան:

    «Խոնարհ սիրտով քեզի կը նուիրեմ, ո՜վ Հայ Ժողովուրդ, իմ երկար տարիներու աշխատանքիս պտուղը, իբր սիրոյ ձօն: Սրտանց կը տենչամ իմ վաստակս քեզի պարգևել և բոլոր անոնց՝ որ պայմաններուդ մէջ կը գտնուին. որովհետև ինչ որ իմս է՝ անիկա քեզի կը պատկանի, և ինչ որ քուկդ է՝ անիկա իմս ալ է: Անոր համար՝ ինծի պարծանք է քեզի ծառայել, մանաւանդ թէ ասիկա լրումն է իմ և իմիններուս պաշտօնին. որովհետև սկիզբէն ի վեր, ինչպէս ես, այս Միաբանութիւնն ալ սահմանուած է Հայ Ժողովուրդի մշակութային ծառայութեան և Աստուծոյ փառքին»: Մխիթար Սեբաստացի

  2. M.:

    Բարև ձեզ հարգելի Նունե Մովսիսյան շնորհակալություն եմ հայտնում Հողդարի մասին անգամ մի փոքր տեղեկության համար հարգանքներով Մկրտիչ Հողդարցյան.

  3. Նունե Մովսիսյան:

    Շատ բարև, հարգելի Մկրտիչ Հողդարցյան, մտքովս չէր էլ կարող անցնել, որ նման ազգանունի կարող եմ հանդիպել: Ի՞նչ կապ կա Ձեր և Հողդարի միջև, թե նմանությունը ընդամենը պատահականություն է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s