Ալբեր Քամյու

Qamyu

Նոյեմբերի 7-ին ծնվել է Ալբեր Քամյուն: Քամյուն ֆրանսիացի նշանավոր արձակագիր է, թատերագիր, թատերգակ, էսսեիստ, փիլիսոփա, էկզիստենցիալիզմի ներկայացուցիչ, 1957-ի գրականության Նոբելյան մրցանակակիր։

Մտքեր Ալբեր Քամյուից

Դու ծանոթանում ես նոր մարդու հետ և սուզվում ես նրա մեջ:
Կան այնպիսի մարդիկ, որոնք խորն են ու Դու լողանում ես նրանց մեջ, վայելում ես նոր զգացողությունները, նոր գիտելիքները, նոր փորձը: Բայց ինքդ քո մեջ, Դու հասկանում ես, որ մի օր էլ այդ խորը մարդու հատակին կհասնես և կլինի՞ արդյոք բավական տվյալ խորությունը, որպեսզի Դու մնաս:
Կան նաև մանր մարդիկ, որոնց մեջ Դու մտնում ես ասես առվակի մեջ և միանգամից զգում ես նրանց հատակը: Դու դուրս ես գալիս նրանց միջից արագորեն, անցավ, առանց հույզերի և հեշտությամբ շարժվում ես առաջ, կարծես նրանք երբեք էլ չեն եղել …

Խորը մարդիկ երկար են հիշվում …

Կարևորը ամեն ինչ ինքն իրեն թույլ տալ կարողանալն է, նույնիսկ սեփական անարժանությունը ժամանակ առ ժամանակ բարձր ձայնով քարոզելը… Ես ինձ նորից ամեն ինչ թույլ եմ տալիս, այս անգամ առանց ծիծաղելու …Ես կյանքիս ձևը չեմ փոխել, շարունակում եմ ինձ սիրել և ուրիշներին օգտագործել…
Եվ ես խղճում եմ առանց վերլուծելու, հասկանում եմ առանց ներելու և, մանավանդ, ա՜հ, վերջապես զգում եմ, որ ինձ պաշտում են…
Ինչպե՞ս անել ուրիշ մարդ դառնալու համար … անկարելի է … Պետք է մոռանալ որևէ մեկ լինելդ, ուրիշի համար ինքդ քեզ մոռանալ առնվազն մի անգամ …
Բայց մի մտահոգվեք, այժմ արդեն ուշ է… միշտ շատ ուշ է լինելու… բարեբախտաբար…

Ես երբեք չեմ հավատացել ինքնանպատակ ճշմարտության ուժին: Բայց արդեն մեծ բան է նշանակում գիտենալ, որ հավասարազոր ուժերի դեպքում ճշմարտությունը տանում է հաղթանակ ստի նկատմամբ: Մենք հասել ենք այդ դժվար հավասարակշռությանը և այսօր պայքարում ենք` հիմք ունենալով այդ նրբերանգը: Նույնիսկ համարձակվում եմ ասել, որ ուղղակի կռվում ենք հանուն նրբերանգների, այն նրբերանգների, որոնք կարևոր են, ինչպես մարդը:

Կռվում ենք հանուն այն նրբերանգի, որը տարանջատում է զոհաբերությունը միստիկականությունից, եռանդը` բռնությունից, ուժը` դաժանությունից, հանուն դեռևս շատ թույլ դրսևորվող այն նրբերանգի, որը զատում է կեղծը ճշմարիտից, մարդուն, որի հետ հույսեր են կապում` թուլամորթ աստվածներից, որոնց մեծարում եք դուք…

Որպեսզի միտքը վերափոխի աշխարհը, նախ հարկավոր է, որ այն վերափոխի իրեն ստեղծողի կյանքը:

Հենց ազատ ընտրությունն է ինքնություն կերտում: Լինել նշանակում է ընտրել ինքդ քեզ:

Ով ոչինչ չի տալիս, նա ոչ մի բան էլ չի ստանում: Ամենամեծ դժբախտությունը նրանում չէ, որ քեզ չեն սիրում, այլ` որ դու ինքդ չես սիրում:

Առանց հուսալքության սեր չի լինում դեպի կյանքը:

Գոյության անիմաստությունը, աբսուրդը դեռ չի ենթադրվում մարդկության գոյության անիմաստություն, այնպես, ինչպես նրանից, որ Աստված գոյություն չունի, չի նշանակում, թե չկա բարոյականություն:

Ժամանակը դանդաղ է անցնում, երբ հետևում ես նրան: Այն զգում է հետապնդումը: Բայց նաև այն օգտվում է մեր անհամբերությունից: Անգամ հնարավոր է` գոյություն ունի երկու  ժամանակ` այն, որին,  հետևում ենք, և այն, որը մեզ գերազանցում է:

Գեղեցկությունը հավերժություն է, որ  տևում է ակնթարթ:

Մարդկային սիրտը անհեթեթ  սովորություն ունի  ճակատագիր անվանել միայն  այն, ինչը  կործանում է իրեն:

Ազատությունը ոչ թե լիազորություն, այլ պարտականություն է :

Ձմեռվա կեսին  ես հասկացա, որ  իմ մեջ անհաղթահարելի ամառ է ապրում:

Կյանքում պետք է սեր լինի. միակ մեծ սեր ամբողջ կյանքի համար: Դա  արդարացնում է  անհիմն հուսահատությունները, որոնց մենք ենթարկվում են:

Նկարչի յուրաքանչյուր  քայլը  արկածախնդրություն է, մեծագույ ռիսկ: Այդ  ռիսկում, սակայն, միայն դրանում է արվեստի ազատությունը:

Պահեր են լինում, երբ անսպասելի անկեղծությունը հավասարազոր է  աններելի ինքնատիրապետման կորստին:

Դպրոցը պատրաստում է մեզ աշխարհի կյանքին, որը գոյություն չունի:

Սիրել նշանակում է համաձայնել ծերանալ մի ուրիշ մարդու հետ:

Կյանքի մեծագույն հարցը` ինչպես ապրել մարդկանց մեջ…

Ազատ է այն մարդը, որը կարող է չստել:

Սիրված չլինելն ընդամենը անհաջողություն է… չսիրել. ահա դժբախտությունը:

Անհանգստությունը թեթև զզվանք է ապագայի հանդեպ:

Մարդն իրեն միայնակ է զգում, երբ շրջապատված է վախկոտներով:

Իշխանությունն անարդարությունից անբաժան է:

Լավ իշխանությունն անարդարության առողջ և զգույշ կառավարումն է:

Ճշմարտությունն առեղծվածային է, փախչում է քեզնից, այն պետք է անընդհատ նվաճել։

Ազատությունը վտանգավոր է, նույնքան դժվարամարս, որքան և զմայլելի։

Աշունը երկրորդ գարուն է, երբ ամեն մի տերև ծաղիկ է։

Ստեղծագործել այսօր, նշանակում է վտանգել ինքն իրեն…Արվեստագետը պայքարում է կամ անձնատուր լինում։ Արվեստն ապրում է լոկ իր ստեղծած հարկադրանքներով. մնացած բոլոր հարկադրանքներից նա մեռնում է։

Երբեմն կուզեի մեռնել հանկարծակի մահով, որ կարողանայի արդարանալ, թե ինչու եմ ճչացել հոգուս պոկման պահին։ Երբեմն էլ երազում եմ երկարատև ու պայծառամիտ վախճան, որպեսզի գոնե չասեն, թե անակնկալի եմ եկել…

Նաև՝  Քամյու, «Օտարը» (վերլուծության փորձ)

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Ալբեր Քամյու»

  1. Уведомление: Քամյու, «Օտարը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Նունե Մովսիսյան:

    ► Դու ծանոթանում ես նոր մարդու հետ և սուզվում ես նրա մեջ:
    Կան այնպիսի մարդիկ, որոնք խորն են ու Դու լողանում ես նրանց մեջ, վայելում ես նոր զգացողությունները, նոր գիտելիքները, նոր փորձը: Բայց ինքդ քո մեջ, Դու հասկանում ես, որ մի օր էլ այդ խորը մարդու հատակին կհասնես և կլինի՞ արդյոք բավական տվյալ խորությունը, որպեսզի Դու մնաս:
    Կան նաև մանր մարդիկ, որոնց մեջ Դու մտնում ես ասես առվակի մեջ և միանգամից զգում ես նրանց հատակը: Դու դուրս ես գալիս նրանց միջից արագորեն, անցավ, առանց հույզերի և հեշտությամբ շարժվում ես առաջ, կարծես նրանք երբեք էլ չեն եղել …Խորը մարդիկ երկար են հիշվում …

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s