Մացուո Բասյո, առակներ

dzenԲառեր պետք չեն

Բասյոյին՝ ձեն-բուդդիստ  Վարպետին, մի անգամ հարցրին.

-Դուք աշակերտների հետ խոսելիս հակասում եք ինքներդ ձեզ: Դուք ասում եք. «Ով գիտի, նա լռում է»: Բայց չէ՞ որ դուք չեք լռում: Ինչպե՞ս հասկանալ:

Բասյոն պատասխանում է.

-Խոսում են ուրիշները: Ես ասում եմ:

Բացիր քո գանձարանը

Դայդձուն Չինաստանում այցելեց ուսուցիչ Բասյոյին: Բասյոն հարցրեց.

-Ի՞նչ ես դու փնտրում:

-Լուսավորություն,-պատասխանեց Դայդձուն:

-Դու քո սեփական գանձարանն ունես: Ինչո՞ւ ես այն փնտրում ուրիշ տեղ,-հարցրեց Բասյոն:

Դայդձուն հարցրեց.

-Իսկ որտե՞ղ է իմ գանձարանը:

Բասյոն պատասխանեց.

-Այն, ինչ դու հարցնում ես, հենց դա էլ քո գանձարանն է:

Դայդձուն հասավ լուսավորության: Հետագայում նա միշտ ասում էր իր ընկերներին. «Բացիր քո սեփական գանձարանը և հանիր գանձեր այնտեղից»:

Բադեր

Բասյոն զբոսնում էր Խյակուձոյի հետ: Նրանք տեսան իրենց գլխավերևով անցնող վայրի բադերի: Բասյոն հարցրեց.

-Ի՞նչ է սա:

-Վայրի բադեր, -պատասխանեց Խյակուձեն:

-Ո՞ւր են գնում:

-Թռչում են հեռու, -պատասխանեց Խյակուդձեն:

Բասյոն բռնեց Խյակուձենի քթից և այպիսի ուժով քաշեց, որ վերջինս գոռաց ցավից:

-Մի՞թե դրանք թռչում են,-զայրացած ասաց  Բասյոն:

Նամակ մահամերձին

Բասյոն այսպիսի նամակ է գրում իր մահամերձ աշակերտներից մեկին. «Քո գիտակցության էությունը չի ծնվել, այդ իսկ պատճառով այն երբեք չի կարող մեռնել:

Այն, ինչ անցողիկ է, կյանք չէ: Դատարկությունը անօդ տարածություն չէ: Այն գույն չունի, ոչ էլ՝ ձև: Այն վայելքից հաճույք չի ստանում և չի տառապում ցավից:

Ես գիտեմ, որ դու ծանր հիվանդ ես: Ինչպես վայել է իսկական ձեն- բուդդիստ աշակերտին, դու արիաբար ես ընդունում այդ հիվանդությանը: Դու չես կարող իմանալ, ով է իրականում տառապում, բայց հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ է գիտակցության էությունը»: Մտածիր միայն այս մասին: Քեզ այլևս ոչինչ պետք չէ: Ոչինչ մի արա: Քո վերջը, որը ամենևին էլ վերջ չէ, նման է մաքուր օդում հալվող ձյան փաթիլի:

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  http://astropro.ru/m1951c/?p=blog&id=11460

Ծանոթագրություն. Ձեն-բուդդիզմը  բուդդայական ուղղություններից է: Ուսմունք և աշխարհայացք, որը նաև ապրելակերպ է: Առաջացել է 6-րդ դարում՝  Չինաստանում, ամենամեծ տարածում գտել է Ճապոնիայում: Ուսումունքի հիմքը՝ Բուդդայի և բոլոր էակների միասնականության մասին պատկերացումն է:

Կարող եք ծանոթանալ նաև՝ 

Ճապոնացի փիլիսոփա Սուձուկի Տայտարո Դայսեցու

Փիլիսոփայական միտքը հին Չինաստանում

Բուդդայի 14 պատվիրանները

Արևելքի 7 մաքրության կանոնները

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

15 комментариев на «Մացուո Բասյո, առակներ»

  1. Уведомление: Մացուո Բասյո | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Բասյոն ասում է. «Դա գիտակցությունը չէ, դա Բուդդան չէ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Դա գիտակցությունը չէ, դա Բուդդան չէ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ճապոնական | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Նրանց, ովքեր գիտեն ճշմարտության իրական չափը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Բասյոն, իմ Բասյոն… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Ճշմարտության իրական չափը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Բասյոն, իմ Բասյոն… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Ուսումնական նոյեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  12. Уведомление: Ուսումնական դեկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  13. Уведомление: Ուսումնական նոյեմբեր. 10-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  14. Уведомление: Ուսումնական նոյեմբեր. 11-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ

  15. Уведомление: ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՆՈՅԵՄԲԵՐ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s