Չարլի Չապլինի նամակը դստերը

charlie-chaplinԴստրիկս,

Հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է: Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին, մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:

Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը թեկուզ մի ակնթարթ հեռանում է աչքիս առաջից: Նա այնտեղ է` իմ սեղանին, այստեղ` սրտիս մեջ: Այստեղ`հեքիաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա…Գեղեցկուհի եղիր և պարիր, աստղ եղիր ու փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդի՛ր եղիր հորդ ձայնին :

Գիտես, թե քանի գիշեր եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր, քեզ հեքիաթներ էի պատմում և քնած գեղեցկուհու, և մշտարթուն վիշապի մասին…ես տեսնում էի քո երազանքները, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը, ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու:
…Պարի՛ր: …Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացիր այնտեղ, աղջիկ՛ս, բայց և վերադարձիր երկիր. դու պետք է տեսնես `ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. նրանք պարում են ցրտից ու սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել ,ինչպիսին նրանք են …ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը` իմ հեքիաթը, չեմ պատմել: Իսկ դա նույնպես հետաքրքիր է: Հեքիաթ քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա…ողորմություն հայցում …Ահա նա` իմ հեքիաթը : Ես գիտեմ` ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը: Դեռ ավելին՝ ես ճաշակել եմ ստորացնող մորմոքը այն թափառական ծաղրածուի, որի կրծքի տակ փոթորկում էր հպարտության մի ամբողջ օվկիանոս, և այդ հպարտությունը մեռցնում էին նետած դրամները…
Ավելի լավ է խոսենք քո մասին:
Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը`Չապլինը: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա՛, այն աշխարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ, որ գոյություն ունեն …Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարորդին, որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին …Եվ եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը:Ես կարգադրել եմ, որպեսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: …Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից կամ շրջիր ավտոբուսով և ավելի հաճախ քայլիր, դիտիր քաղաքը: Զննիր մարդկանց, նայիր այրիներին և որբերին և գոնե օրը մեկ անգամ ասա ինքդ քեզ. (Ես այնպիսին եմ, ինչպիսին նրանք են ): Այո, դու հենց այնպիսին ես, ինչպիսին նրանք են, դստրիկս: Եվ նույնիսկ ավելի պակաս: Արվեստը նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կոտրում է նրա ոտքերը: Եվ եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր զգաս հասարակությունից, անմիջապես թող բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները:
Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիներ, այնպիսիներին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկների, ավելի նազելիների, ավելի հպարտների,քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերն այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:
Նայիր, ուշադիր նայիր: Չի թվում քեզ արդյոք,որ նրանք քեզանից լավ են պարում: Խոստովանիր, աղջիկս: Միշտ էլ կգտնվի մեկը, որ քեզնից լավ կպարի և քեզնից լավ կխաղա: Եվ հիշիր , Չարլիի ընտանիքում չի եղել այնքան անտաշ մեկը, որ հայհոյեր կառապանին կամ ծաղրեր Սենայի ափին նստած աղքատին :
Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ,  որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց, երբ ծախսես երկու ֆրանկ, մի մոռանա հիշեցնել քեզ, որ երրորդը քոնը չէ և պետք է պատկանի այն անծանոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու կգտնես այդպիսի մեկին: Ես խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Գիտես ես շատ ժամանակ եմ անցկացրել կրկեսում և միշտ երկյուղ եմ զգացել լարախաղացների համար: Բայց պետք է քեզ, աղջիկս ասեմ մի ճշմարտություն . մարդիկ գետնի վրա ավելի անհաստատ են, քան լարախաղացները ` երերուն լարի վրա: Գուցե կարող է պատահել ` այս գիշեր քեզ կուրացնի մի թանկագին ադամանդի փայլը . հենց դա էլ կլինի քո անհուսալի պարանը ,և քո անկումն անխուսափելի է :
Ուզում եմ հավատալ, որ ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որ հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ :
Ես հրեշտակ չեմ եղել, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ մարդ լինել :
Փորձիր և դու :
Համբուրում եմ քեզ :

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

62 отзыва на “Չարլի Չապլինի նամակը դստերը

  1. ֆանտաստիկ լավն էր…

    Нравится

  2. Уведомление: Սուխոմլինսկու նամակը որդուն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Չարլի Չապլին, «Երբ ես ինձ սիրեցի» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Մտքեր Չարլի Չապլինից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: «Հայկական կակաչի»՝ 2014թ.-ի 10 նյութերը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Շատ հետաքրքիր էր ինձ շատ դուր եկավ:

    Нравится

  7. Уведомление: Ամանորյա, սուրբծննդյան նյութեր — Դասավանդողի մեդիադարակ

  8. Уведомление: Ձմեռային ընթերցումներ — Դասավանդողի մեդիադարակ

  9. Уведомление: Ստուգատեսային նյութեր | Լիլիթ Մադոյան

  10. Уведомление: Դեկտեմբեր | Հուրի Իսկանյան

  11. Уведомление: Չարլի Չապլինի նամակը դստերը — Միլենա Մարկոսյան

  12. Уведомление: Սուրբծննդյան ծեսն Արատեսում — Դասավանդողի մեդիադարակ

  13. Уведомление: Ձմեռային ընթերցումներ — Սեբաստացիական մեդիադարակ

  14. Շատ տպավորիչ էր․․․

    Нравится

  15. Уведомление: Ձմեռային ընթերցումներ — Տիգրան Չերքեզյանի բլոգ

  16. Уведомление: “Չարլի Չապլին. նամակ դստերը” | Ռոբերտ Պետրոսյան

  17. Уведомление: Ձմեռային ընթերցումներ – Կառոլինա Գրիգորյան

  18. Уведомление: Ձմեռային ընթերցումներ – Ջուլիա 😊 Ստեփանյան

  19. Уведомление: Չարլի Չապլինի նամակը դստերը. | Լիրա Խաչատրյան

  20. Уведомление: Չարլի Չապլինի նամակը դստերը — Մարտին Աթոյանի բլոգ

  21. Уведомление: Ձմեռային ընթերցումներ – Լիլիթ Սարիբեկյան

  22. Уведомление: Չարլի Չապլինի նամակը դստերը — Նունե Հովհաննիսյանի Բլոգ

  23. Уведомление: Չարլի Չապլինի նամակը դստերը – Աննա Հարությունյան

  24. Уведомление: Չարլի Չապլինի նամակը դստերը. վերլուծություն — Հովհաննես Սարգսյան

  25. Уведомление: 11.12.2020 — Հայոց լեզու, գրականություն

  26. Уведомление: Չարլի Չապլինի նամակը դստերը – Մարիա Ավետիսյան

  27. Уведомление: Չարլի Չապլինի նամակը դստերը | Անահիտ Մկրտչյան

  28. Уведомление: 11.12.2020 Հայոց լեզու – Լիլիթ Մինասյան

  29. Уведомление: Ձմեռային ընթերցումներ — Վահե Մուսայելյանի բլոգ

  30. Уведомление: Չարլի Չապլինի նամակը դստերը – Կառոլինա Գրիգորյան

  31. Уведомление: Չարլի Չապլինի նամակը դստերը – Ճանաչենք նրանց

  32. Уведомление: 15.12.2020 — Հայոց լեզու, գրականություն

  33. Уведомление: 16.12.2020 — Հայոց լեզու, գրականություն

  34. Уведомление: 16/12/2020 – Դավիթ Իսպիրյան is pg

  35. Уведомление: Դեկտեմբերի 1-20 փաթեթ…Ձմեռային ընթերցումներ… — Անի Արղության

  36. Уведомление: Ձմեռային ընթերցումներ – Գարիկ Բարխուդարյան

  37. Уведомление: «Ուսումնական ձմեռ» | Մարինե Ամիրջանյան

  38. Уведомление: «Ձմեռային ընթերցումներ» նախագիծ — Սեբաստացիական մեդիադարակ

  39. Уведомление: Պատմվածքներ ձմռան, ամանորյա և սուրբծննդյան տոների մասին — Սեբաստացիական մեդիադարակ

  40. Уведомление: Դստրիկս – Մարիա Հակոբյան

  41. Уведомление: «Ուսումնական ձմեռ» — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Հարավային դպրոց-պարտեզ

  42. Уведомление: Ձմեռային ընթերցանումներ փաթեթ — Անի Արղության

  43. Уведомление: Ձմեռային ընթերցանումներ — Անի Արղության

  44. Уведомление: Ուսումնական ձմեռ — Սեբաստացիական մեդիադարակ

  45. Уведомление: Ուսումնական ձմեռ« — Սեբաստացիական մեդիադարակ

  46. Уведомление: <> — Աշոտ Զոզանյան

  47. Уведомление: Ուսումնական ձմեռ – Գայանե Բալաբանյան

  48. Уведомление: Ձմեռային ընթերցումներ — Տաթև Գրիգորյան

  49. Уведомление: ՉարլիՉապլի նամակ դստերը | Մարի Սարդարյան

  50. Уведомление: «Ձմեռային ընթերցումներ» նախագիծ — Ալիսա Հակոբյան

  51. Уведомление: Չարլի Չապլինի նամակը դստերը — Վիկտորիա Իսրաելյան

  52. Уведомление: Ուսումնական ձմեռ | Քրիստինե Շահբազյան

  53. Уведомление: 9-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  54. Уведомление: Չարլի Չապլինի նամակը դստերը — Թովմասյան Մոնիկա

  55. Уведомление: Գրականություն Չարլի Չապլինի նամակը դստերը — Հրանդ Ղազարյան

  56. Уведомление: Չարլի Չապլինի նամակը դստերը | Մերի Մելիքյան

  57. Уведомление: Չարլի Չապլինի նամակը դստերը — ☠💀Ինեսսա Մկրտչյան💀☠

  58. Уведомление: Չարլի Չապլինի նամակը դստերը. վերլուծություն — Լինա Մկրտչյան

  59. Уведомление: Ընթերցանության նյութը՝  Չարլի Չապլինի նամակը դստերը | Գայանե Սարգսյան Ավագ դպրոց 9-2 դասարան

  60. Уведомление: Գրականություն Չարլի Չապլինի նամակը դստերը — Գագիկ Ղալթաղչյան

Оставьте комментарий