Մտածե՛ք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին (առակ)

Автор фото Андрей Дитковский.Պրոֆեսորը, մեկ բաժակ ջուր վերցնելով, սկսում է դասը: Բաժակը բարձրացնում է այնպես, որ բոլորը տեսնեն այն, և հարցնում է ուսանողներին.

— Ի՞նչ եք կարծում` ինչքան կկշռի այս բաժակը:

Լսարանում սկսվում է ակտիվ քննարկում:

— Մոտավորապես 200 գրամ։ Չէ՛, երևի 300 գրամ։ Միգուցե 500 գրամ,- լսարանում հնչում են տարբեր կարծիքներ:

— Իրականում ես չգիտեմ պատասխանը: Մինչև չկշռեմ այն, չեմ կարող ասել, բայց հարցը դա չէ, այլ այն, թե ինչ տեղի կունենա, եթե այս բաժակը մի քանի րոպե պահեմ իմ ձեռքում:

— Ոչի՛նչ:

— Իրո ՛ք, ոչ մի վատ բան չի լինի: Իսկ ի՞նչ կլինի, եթե այս բաժակը պահեմ ձեռքումս մոտավորապես մեկ ժամ:

— Ձեր ձեռքը կսկսի ցավել:

— Իսկ եթե այսպես պահեմ մեկ օ՞ր:

— Ձեր ձեռքը կքարանա, մկանները կսկսեն ցավել, նույնիսկ կարող եք անդամալույծ դառնալ:

— Ըստ ձեզ՝ բաժակի քաշը կփոխվի՞, եթե ես այն պահեմ մի ամբողջ օր:

— Իհարկե ոչ, -պատասխանեցին ուսանողները:

— Իսկ ի՞նչ պետք է անել, որ այդպիսի իրավիճակում չհայտնվենք:

— Պարզապես բաժակը դրեք սեղանին,- ուրախ պատասխանում է մի ուսանող:

-Այո՛,- ոգևորված ասում է պրոֆեսորը,- այդպես է լինում նաև ձեր կյանքում խնդիրների հետ։ Մտածե՛ք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին: Մտածե՛ք մի քանի ժամ նույն խնդրի մասին, և այն կսկսի ձեզ կրծել: Իսկ եթե մտածեք մի ամբողջ օր, այն ձեզ կաթվածի կհասցնի: Կարող եք մտածել խնդրի մասին, բայց ըստ բնական օրենքի՝ դրա «քաշը» չի փոքրանում: Խնդիրը հնարավոր է լուծել միայն գործողությունների միջոցով: Լուծի՛ր այն կամ էլ դի՛ր մի կողմ: Իմաստ չունի հոգում ծանր քարեր քարշ տալ, որոնք կամաց-կամաց քեզ անդամալույծ են դարձնում:

Աղբյուրը՝  http://ter-hambardzum.net/archives/7418

Լուսանկարի հեղինակ՝  Անդրեյ Դիկտովսկի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Մտածե՛ք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին (առակ)»

  1. Уведомление: Մտածե՛ք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին. առակ | Կարինե Մամիկոնյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s