Թվային տեխնոլոգիաներ. ուսուցման կազմակերպման հնարավոր զարգացումներ

mskh

Մեդիակրթությունը մեզանում կամ հետադարձ հայացք

Յուրաքանչյուր մեկը, ով ուզում է առաջ շարժվել, մի պահ ցանկություն է ունենում կանգ առնելու, հետադարձ հայացք ձգելու սահող տարիների վրայով՝ ճանաչելու-գնահատելու անցած ուղին, գուցե թե հասկանալու անցնելիք ճանապարհը:

Խոսելու եմ թվային միջոցների ու դրանց կիրառման, այն է՝ մեդիակրթության մասին: Համենայն դեպս, այն կարծիքին եմ, որ եթե կրթահամալիրի կյանքում դեռևս 1990-ական թվականներից չհայտնվեին առաջին համակարգիչները, հազիվ թե մենք այսօր այստեղ հասած լինեինք: Այդ հանգամանքը, ինչպես նաև 2000-2011 թթ կրթահամալիրում ձևավորված համակարգչային սրահները լավ հող նախապատրաստեցին այսօրվա ձեռքբերումների համար:

Եվ այսպես՝ նոր շրջանի առաջին փուլ։ 2011-2012 ուստարի. կրթահամալիրի երկու դպրոցների՝ Նոր դպրոց և Միջին դպրոց, մեկական դասարանում մեկնարկեց «Անհատական համակարգիչ-դասընկեր» ծրագիրը։

Ծրագրի իրականացման ճանապարհին կանխորոշվեց ուսուցման կազմակերպման հնարավոր զարգացումները: Այն է՝

  • առաջադրանքների առարկայական մեդիափաթեթի ստեղծում
  • ուսումնական նյութերի առարկայական փաթեթի ստեղծում
  • մեդիագրադարանի ընդլայնում, համալրում թվային դասագրքերով, գրքերով
  • մեդիագրքերի ստեղծում` ձայնա- և տեսա- տարբերակներով:

Երկրորդ փուլ։ 2012-2013 ուս. տարի. «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիր։ Ծրագրում ընդգրկվեցին նոր դասարաններ, սովորողները և ուսուցիչները սկսեցին հաճախել անհատական գործիքներով։

«Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի կազմակերպման հետագա հնարավոր զարգացումը պիտի լիներ բլոգների ստեղծումը։

Երրորդ փուլ։ 2013-2014 ուս տարի. բլոգավարություն։ Բլոգավարության հետագա հնարավոր զարգացումներ՝

  • առարկայական բլոգների վերածում ինտերակտիվ կայքերի
  • բլոգոլորտի ընդլայնման միջոցով միասնական ուսումնական համայնքի ստեղծում։

Միաժամանակ ուսումնասիրվում է նաև այլոց փորձը՝ հասկանալու համար ժամանակակից մեդիակրթության հիմնախնդիրները: Ահա դրանք՝

  • նոր սերնդին նախապատրաստել ընկալելու ժամանակակից տեղեկատվական դաշտը և հարմարվելու այդօրինակ պայմաններին.
  • սովորեցնել մարդուն հասկանալ, գիտակցել տեղեկատվական դաշտի ազդեցությունները,  դիմակայել  դրա հետևանքներին.
  • տիրապետել կապի տեխնիկական միջոցներին` ինքնաարտահայտում և ինքնադրսևորում իրականացնելու  համար.
  • հոգեբանական, տրամաբանական և մանկավարժական խնդիրների միջոցով հասնել մասնագիտական կողմնորոշման.
  • տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ խթանել ինքնակրթությունն ու մտավոր անհատական զարգացումը, զարգացնել ստեղծագործական հմտություններ:

Վերադառնանք մեր խնդիրներին: Ահա դրանք։

  • Ինտերնետի որակի և արագության առայժմ ոչ այնքան բավարար լինելը։
  • Էլեկտրոնային դասագրքերի ոչ այնքան լավ վիճակը։
    Լավ կլիներ՝  էլեկտրոնային դասագրքերն ու գրքերը սովորողին  հնարավորություն տային աշխատելու անմիջապես գրքի մեջ, ոչ թե ամեն անգամ զբաղվեին պատճենելով։
  • Տարբեր արտադրության թվային միջոցների առկայությունը։
    Տարբեր արտադրության թվային միջոցների առկայությունը լիցքավորիչների հետ կապված դժվարություն է ստեղծում: Նախորդ երկու փուլերի ժամանակ այդ խնդիրը չկար, որովհետև սովորողները դասի էին ներկայանում նույն արտադրության թվային միջոցներով, իսկ մեկ-երկու լիցքավորիչ միշտ էլ լինում էր դասասենյակում ու, եթե սովորողը ինչ-ինչ պատճառներով դասին լինում էր արդեն լիցքաթափված նեթբուքով, դժվարություն չէր այն լիցքավորման դնելը: Ասեմ, որ արդեն միտում է նկատվում նեթբուքների փոխարինումը պլանշետներով (վերջիններիս լիցքավորիչները 15-20 գրամ են), որն իր հերթին կարծես թե կարող է լուծել այս խնդիրը:
  • Ընթերցասրահում եղած նեթբուքների մեծ մասը տեխնիկական անսարքություն ունի, և դրանցով դասի ներկայացած սովորողները շատ հաճախ անգործ են մնում։
  • Հոգեբանական խոչընդոտ եմ համարում դասավանդողների և սովորողների մի մասի՝ մեդիակրթությանը ոչ պատարաստ լինելու փաստը:
  • Նեթբուք-պլանշետի՝ դասի ընթացքում անընդմեջ բաց լինելու հանգամանքը վտանգավոր է մի շարք առումներով.

ա. լարվածություն է ստեղծում տեսողության համար.
բ. հանգեցնում է կախվածության.
գ. սպառնում է սովորող-ուսուցիչ կապին.
դ. ազդում է ուշադրության վրա՝ թուլացնելով այն։

  • Տնային առաջադրանքի շատ լինելու հանգամանքը։
  • Սովորողի կատարած աշխատանքի համար ոչ տեսանելի տարածքի կիրառումը։ Սովորողի «սև» աշխատանքը մնում է չհրապարակված, այսպես ասած՝ շահառուների աչքից հեռու։ Շատ հաճախ անմիջապես համակարգչի մեջ պահվող աշխատանքային տետրերը՝ կախված համակարգչի անսարքությունից կամ էլ այլ պատճառներով ջնջվում են:

Եվ վերջում՝ կոնկրետ առաջարկություններ:

  • Մեկ դասաժամի ընթացքում սովորողներին թույլատրվում է նեթբուքներով աշխատել ոչ ավելի, քան 15-17 րոպե: Նրանք կատարում են հանձնարարություններն ու նեթբուք-պլանշետը ոչ թե անջատում, այլ բերում են Sleep ռեժիմի (սովորողների խոսքով՝ «քնեցնում են»):
  • Տնային և դասարանական՝ ինչ-ինչ պատճառներով աշխատանքը չկատարած-չկատարող սովորողները նեթբուքները փակում են՝  աշխատանքի ընթացքին հետևելով էլեկտրոնային գրատախտակի միջոցով:
  • Սովորողի կատարած աշխատանքի համար կիրառվում է տեսանելի տարածք՝ բլոգներ, google տիրույթ։
  • Մի դասընթացի ամենօրյա տնային աշխատանքի համար նախատեսվում է 20 րոպե ժամանակահատված։

Այո, մենք դժվարություններ ունենք, բայց դրանք, ըստ էության, լուծելի են: Ու համաձայնվեք, որ մենք ունենք ձեռքբերումներ, ընդ որում՝ շատ լուրջ ձեռքբերումներ: Ահա դրանք:

Նունե Մովսիսյան

«Դպիր» մանկավարժական հանդես

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հավելված

Նախաբան կամ իրավիճակի նկարագրություն

Մեր ժամանակների մարդը առաջվանը չէ, ով ժամեր, օրեր, շաբաթներ շարունակ կփնտրի իրեն անհրաժեշտ գիրքը կամ նյութը: Մեր խելահեղ ժամանակներում արագության մրցավազք կա ու բոլորը մեկ տեղում տեսնելու ցանկություն:

Մենք ունենք կայք, ենթակայքեր, բլոգներ, սկսել ենք նվաճել այլ մեդիատարածքներ, ու դա հրաշալի է, բայց խնդրեմ ցույց տվեք մեկ միասնական տարածք, ուր կոկիկ, դարակ առ դարակ մեկտեղված լինեն մեր ուսումնական նյութերը, առարկայական փաթեթները, մեթոդական հոդվածները, ծրագրերը: Մենք, իհարկե այս բոլորն ունենք, բայց ունենք առանձին տեղերում՝ կայքում, Դպիրում, գրադարանում, ենթակայքերում, բլոգներում: Ու, շատ հաճախ, քեզ անհրաժեշտ նյութը կամ պիտի համառ լինես, որ կարողանաս գտնել կամ պարզապես ձեռք թափ տաս ու …չփնտրես: (Ինչն էլ, ի դեպ, շատ հաճախ անում ենք): Ու սա այն դեպքում, երբ մենք՝ կրթահամալիրի աշխատողներս, ենք մոլորվում-մնում սարդոստայնի նմանվող մեդիատարածքներում: (Էլ չասենք դրսի այցելուի մասին): Որպեսզի այս ամենը հասանելի, դյուրամարս ու տեսանելի լինի բոլորիս, առաջարկում ենք ստեղծել մեկ միասնական տարածք՝  mskhlab: 

Պատկերավոր կերպով ասված՝ սա մի տարածք է լինելու, ուր հավաքվելու է մեր ունեցածի լավագույն մասը՝  նեկտարը:

Վիրտուալ լաբորատորիա. mskhlab կամ պաշարների շտեմարան

1. Միասնական տարածք, ուր մեկտեղված կլինեն կրթահամալիրում իրականացվող հանրաևմեդիա կրթության համար առաջին անհրաժեշտության ամեն ինչ՝ առարկայական ծրագրեր, մեթոդական ցուցումներ, ուսումնական նյութեր, ձեռնարկներ, օժանդակ նյութեր, մատյաններ և այլն:

2. Սակայն mskhlab.am –ի գլխավոր գործառույթը լինելու է ոչ այնքան այս ամենը մեկտեղելը, որքան եղածին որակյալ նյութեր ավելացնելը:

3. Վիրտուալ կառույցն աշխատելու է ավտոմատ կառավարման համակարգով: Ավտոմատ կերպով հավաքվելու են այս կամ այն առարկայի համար նյութեր, դասարան առ դասարան  դասդասվելու են:

4.  mskhlab-ը ավտոմատ կերպով հավաքելու և ամսվա վերջում ներկայացնելու է այս կամ այն դասավանդողի մասին ամբողջական տեղեկատվություն. քանի նախագիծ է իրականացրել, ինչ ուսումնական նյութ է ներբեռնել, ինչ հոդված է գրել և այլն, այսինքն՝ կատարած ամբողջ աշխատանքը երևալու է:

5. Ավտոմատ կերպով հավաքելու և կիսամյակի վերջում ներկայացնելու է այս կամ այն սովորողի մասին ամբողջական տեղեկատվություն. քանի նախագծի է մասնակցել, որ առարկաներից, այսինքն՝  կատարած ամբողջ աշխատանքը հավաքվելու է ի ցույց ծնողի և դասավանդողի:

6.  Ֆորում- հարթակ, ուր տեղի կունենան վիրտուալ

  •  Ծնողական սեմինար-հանդիպումներ
  • Մանկավարժական առցանց սեմինարներ
  • Այլևայլ քննարկումներ

Հարգանքով՝  Նունե Մովսիսյան

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s