Հիվանդանալու մեջ լավ բան էլ կա…

Զմայլիկ Սկեւռայի աւետարանիցԷս ինչ հավեսով դատարկվել եմ դատարկվել, գրողը տանի: zmaylik,Skevrayi avetaranԴատարկվելը քիչ էր, հերթը հասավ դիվանբաշուն՝ մանկությանս տարիների անդավաճան ընկերոջը՝ Անգինային: Պապս կասեր՝ լազաթ, էլ  բան ու գործ, դարդ ու ցավ չունեմ:

Մի ընտիր վիճակ է. վայլում եմ հիվանդությունս: Հա, հենց էլ առանց չակերտների, ամենաուղիղ իմաստով՝ վայելում եմ:

Ինձ երբեմն թվում է, որ հիվանդությունը պատահաբար չի այցելում մարդուն: Գալիս է  այն ժամանակ, երբ մարդն ինքն իր հետ մենակ մնալու կարիք է զգում, երբ ինքն իրեն կարոտում է, երբ ինքն իրեն ուզում է տեսնել…Կարոտս առա, ինձ էլ տեսա: Շուտվանից իրար հետ էդպես հավեսով զրից չէինք արել: Ասեցինք, խոսեցինք, բա լավ չի՞: Թե չէ տնից գործ, գործից տուն, մարդ ժամանակ էլ չի ունենում ինքն իր հետ մնալու:

Հա, մի լավ բան էլ կա էս հիվանդ լինելու մեջ. հայտնվում ես ուշադրության և հոգածության կենտրոնում: Չեմ էլ հիշում, թե  վերջին անգամ իմ ընկերն ու երկար տարիների ամուսինը, երբ էր ինձ համար էդպես սիրով-հավեսով ու նարինջ-թուրինջով սուրճ հյուրասիրել հերիք չի, դեռ Նարեկացին էլ կարդացել…Մակարդակ:

Չէ, ինչ ուզում եք ասեք, հիվանդանալու մեջ լավ բան էլ կա…

Լուսանկարներում՝ Զմայլիկներ,  Սկեւռայի ավետարան

Աղբյուրը՝  Հայ մատենագրութեան թուանշային գրադարանի ֆեյսբուքյան էջ

Հ.Գ. Էս լուրջ-լուրջ ժպտացող զմայլիկ-սմայլիկներն էլ իրենց հերթին են առողջություն շնչում: Դե, արի ու դրանց հմայքին դիմացիր: Լավ, գնացի: Բարի գիշեր, ընկերներ ջան:

Նունե

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Հիվանդանալու մեջ լավ բան էլ կա…

  1. Առողջություն, Նունե ջան ։)

    Нравится

  2. Уведомление: Ծնունդդ շնորհավոր, Կակաչ ջան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Հոգևոր մտորումներ. առողջ եղեք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий