Սիրուն մղձավանջ

cyunԱյ Բնություն ջան, այ հոգուդ մատաղ,

(Մշեցի տատս կասեր՝ այ յուրդըդ չըբլի հա),

Բա քո արածը արա՞ծ էր.

Ծաղկած ծառեր ու ձյուն…

Դե, որ Չարենցը ասում է, ճիշտ է ասում էլի՝  բայց չես սիրում դու մեզ:

(Չնայած խոսքը մեր մեջ, ի՜ նչ մի սիրելու բան ենք որ…)

Ինչ էի ասում…հա՜, էն էի ասում, որ առավոտ շուտ ինչ տեսել եմ թե չէ  Մայր բնության էս անկանգ ու անկարգ արարքը, Չարենցի տողերը այսօրվա տեղացող ձյան պես սկսել են պտտվել ու պտտվել մտքումս ու մինչև հիմա հանգիստ չեն տալիս:

Տաղ՝  ձոնված բնությանը

 Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: —

Մշտահոլով, մշտագո և մշտատև, —
Դու,՛ որ փոխվում ես հար,
Բայց մնում ես և կաս բազմաձև, —
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: —
Ահա,՛ աստղերը քո և երկինքներդ ահա,՛
Եվ արեգակդ ահա,՛ և հորիզոնդ ահա,՛
Ե՛վ օվկիաններդ լուրթ, և՛ լեռներդ լազուր, և՛ գետերդ բոլոր: —
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: —
Եվ ուժերդ ահա,՛ կենսապարար՝
Ինքնաբուխ, մշտնջենական և հարափոփոխ, —
Եվ ոգին իմ ահա,՛ որ տիրաբար
Դեպի քե՛զ է ձգում՝ ողողված լույսերի տարափով: —
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: —
Խուժի՛ր, տեղա՛ իմ մեջ, սուզվի՛ր իմ մեջ բոլոր
Քո աստղերով, ծովերով և երկինքներով,
Քո ընթացքով անկանգ ու մշտահոլով,
Քո ուժերով՝ թե՛ կյանք, թե՛ խնդություն բերող: —
Օ,՜ Բնությու՛ն, օ,՜ Մա՛յր: —
Բայց չես սիրում դու մեզ, չես մերձենում դու, երբ
Մենք հայեցող ոգո՛վ ենք ձգտում հասնել
Քո ընթացքի՛ն, քո վազքի՛ն, քո վեհությանը պերճ,
Քո խորհրդին՝ բազմաշխարհ և բազմաստեղծ: – …

Եղիշե Չարենց, «Տաղ՝ ձոնված բնությանը» (հատված)

Վերնագիրը՝  Արամազդ Ղալամքարյանի

Հ.Գ. Էսպես որ գնաց, փոքրիկները հաստատ տոնածառ ու նվերներ են ուզելու, իսկ մեծիկներն էլ Ամանոր են շնորհավորելու…Ն. Մ.

 

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Սիրուն մղձավանջ

  1. մղձավանջ ա, մղձավանջ… սիրուն, բայց՝ մղձավանջ :(

    Нравится

  2. Уведомление: 89 | Հասմիկ Ղազարյան

Оставьте комментарий