Եթե բլոգ, ուրեմն` ընթերցող

PapaverԱմենայն հավանականությամբ, այսօր՝ ապրիլի 8-ին, «Հայկական կակաչ» բլոգի հաշվիչը կհատի 200 000-ի սահմանը: Այդ փաստը մտորելու տեղիք տվեց:

Հենց սկզբից ասեմ, որ մրցակցության կամ դրա նման դրսևորումների առհասարակ հակված չեմ,  մեղմ ասած՝  չեմ սիրում: Ու հենց էդ պատճառով կայքը հայկական կրթական մեդիադաշտից դուրս բերվեց՝ գրանցվելով չեզոք գոտում:

Նախ, որովհետև ես պրոֆեսիոնալ բլոգավար չեմ,  ու կայքն էլ թարմացվում է ըստ ունեցած հավեսի ու գտած ժամանակի՝  երբ որ անհրաժեշտություն կամ ասելիք է լինում:

Քանի որ բլոգավարության մասին շատ է խոսվել, այսօր  նպատակահարմար եմ գտնում խոսելու արդյունավետ բլոգավարությունից: Դրանք, կարծում եմ, միանգամայն տարբեր բաներ են:

Արդյունավետ բլոգավարություն, իմ կարծիքով, առաջին հերթին  նշանակում է ընթերցող ունենալ: Ունես ընթերցող,  բլոգավար ես, չունես այդ ընթերցողը, կներես, մեդիա ես սպառում. միևնույնն է, այսօրվա թողարկածդ անորակ նյութը վաղը վերածվելու է մեդիաաղբի:

Եթե ինձ հարցնեն՝  որպես բլոգավար, հիմնականում ինչով եմ զբաղվել վերջին կես տարում, կխոստովանեմ՝ բլոգիցս առանց դույզն-ինչ ափսոսանքի ջնջում եմ ամբողջական բաժիններ, նյութեր ու տեսանյութեր: Եթե թողարկում եմ մի նյութ, ապա գոնե մեկը պիտի ջնջվի կամ երկու նման նյութեր միացվեն: Կհարցնեք՝ ինչու: Սիրով կպատասխանեմ.

-Որովհետև գնահատում եմ մեդիայի յուրաքանչյուր սմ-ը, խնայում եմ ինձ տրված այդ թանկ տարածքն ու հասկանում, որ այն անսահմանափակ չէ: Ես դա հասկացա, երբ մի սիրուն օր տեսա, որ երկու տարում մսխել եմ ինձ հասանելիք մեդիատարածքի արդեն 27 տոկոսը:

Այսօր ես ուզում եմ, շա՜տ եմ ուզում անպայման շնորհակալություն հայտնել Նորին գերազանցություն պատվիրատուին՝ իմ ընթերցողին: Շնորհակալություն իմ կայք մտնելու, նյութերը կարդալու, իմ կողքին լինելու ու աջակցելու, մեկնաբանություններ թողնելու, առաջարկների և խորհուրդների,  ու էլի շատ ու շատ բաների համար…

Խորին հարգանքով՝ Հայկական կակաչ

Լուսանկարը՝  Մարկ Նեյմանի 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий