Ազնավուրը Ազնավուրի մասին (լրացված)

AznavurՄայիսի 22-ին ծնվել է Շառլ Ազնավուրը:

«Իհարկե, ես գիտեմ իմ գինը, բայց ես գիտեմ նաև իմ թերությունները, և երբեք չեմ համարել, թե տիրապետում եմ բացառիկ մտավոր ընդունակությունների: Այսպես ասեմ՝ ես ունեմ ամեն բան, ինչ ինձ անհաժեշտ է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց ոչ բոլորի վրա: Ես ներում եմ տափակությունը, բայց ոչ գռեհկությունը: Սիրում եմ ճանաչել նորը, ծանոթանալ նոր մարդկանց ու կրոնների հետ: Բայց գիտե՞ք, թե ամենաշատն ինչ եմ սիրում. զարմացնել ինքս ինձ առավել, քան ուրիշներին:

…Ես այն եմ, ինչ կամ ու համարձակվում եմ ասել, թող սա ինքնագովություն չթվա, ես ինձ դուր եմ գալիս»:»: Շառլ Ազնավուր

Ազնավուրը Ազնավուրի մասին

Ձախողում, ձախողման ետևից:
Ոչինչ չի ստացվում:
Դահլիճից բղավում են` բավական է…: Սուլում են և ի վերջո բեմից դուրս վռնդում:
Մի օր առավոտյան կողմ արձանագրեցի. «Այն մարդը, որ ինքն իրեն չէ ճանաչում, երբեք ոչ մի բանի չի հասնի… Շնորհքը դեռ ոչինչ չի նշանակում, կարևորը սեփական թերություններից օգուտ քաղելն է»:

Մի կերպ տուն վերադարձա եւ փուլ եկա անկողնու վրա: Ոտքերս ծանրացել են, շարժումներս` անշնորհք, բայց ուղեղս դեռ աշխատում է ասածիս ուղղությամբ: Ինձ դուր է գալիս մտքիս խորությունը: Մի կերպ անկողնուց վեր կացա, փուլ եկա գրասեղանիս աթոռին  ու գրեցի հետեւյալը, որը եւ պահեցի ողջ կյանքիս  ընթացքում.

«Որո՞նք են իմ պակասությունները: Ձայնս, հասակս, շարժումներս և կրթության ու կուլտուրայի պակասը, ճշմարտախոսությունս, անհատականությանս պակասը:

Ձայնս փոխելն անհնար է: Բժիշկները, որոնց դիմում եմ, միաբերան համոզում են, որ երգելուց ձեռք քաշեմ: Բայց ես պիտի երգեմ, թեկուզ կոկորդս պատռվի:

Հասակս, ինչ որ է, այն է` 1մ 64 սմ, նույնպես անհնար է ուղղել: Ռետինե հաստ ներբաններով կոշիկներ չեմ կարող հագնել: Միակ փորձը, որ արեցի մի քանի միլիմետր շահելու համար, խայտառակ վախճան ունեցավ: Միացյալ Նահանգների իմպրեսարիոները կարծում էին, որ երկու ոտքից էլ կաղ եմ:  Մի լուծում կա միայն` եղածով յոլա գնալ ու մոռացնել տալ պակասությունը:

Շարժումներս. կարճահասակ մարդու շարժումներ են` կարճ, չոր ու կտրուկ: Այսուհետեւ պետք  է աշխատեմ կլորացել շարժումներս ու դանդաղ քայլել: Ինձ խանգարող կոմպլեքսից ազատվելու համար 1 մ 64 սմ բարձր դռով անցնելիս անգամ  պիտի կռանամ այնպես, ինչպես բարձրահասակները:

Կրթությանս պակասը. մեծ դժվարությամբ ձեռք եմ բերել յոթամյա կրթության վկայականը, ոչինչ մենակ չեմ սովորել:
Սովորում են միայն ուրիշներին լսելով:

Ճշմարտախոսությունս. անուղղելի եմ, անարդարության հանդիպելիս ոռնում եմ: Ուզածդ մարդուն գրողի ծոցն եմ ուղարկում, երբ ցանկություն է առաջանում:

Անհատականության պակասը. ինձ նկատել տալու համար էքսցենտրիկ եմ հագնվում:
Նկատում են, բայց ժպտում:

Թուլակազմ, երկչոտ, վախվորած երեխայից, ինչպիսին ծնվել եմ, պետք է դառնամ ուժեղ մարդ` միեւնույն ժամանակ պահպանելով բարոյական նորմերը, որ ծնողներս են ներարկել` լինել զգայուն եւ արտասվելու ընդունակ:

 Պետք է հրաժարվեմ ներկայից ու նայեմ դեպի ապագան` առանց ժխտելու անցյալը:
Իմ բազան ողջ ֆրանսիական երգն է, արմատներս համաշխարհային ֆոլկլորն ու արևելյան պոեզիան, հատկապես հայկականը:

Գրիչս ցած դրի ու նորից կարդացի բանաձևս. ճիշտ էր և անկեղծ:
Պիտի պայքարեմ այս բոլորի դեմ, դա շատ ժամանակ կխլի ինձանից:
Ստիպված պիտի լինեմ խնամքով հետևել ինձ:
Բայց պիտի փոխվեմ. այդպես եմ ուզում:

Թղթերս դասավորեցի ու նորից քնեցի հարբածի խորունկ քնով:
Առավոտյան վեր կացա, դարձյալ կարդացի գրածս:
Հանկարծ մի արտասովոր վստահություն համակեց ինձ. այն վստահությունը, որ միշտ պակասել էր ինձ:
Կանգնած անկողնուս մոտ հանկարծ գրեցի, որ եթե ինձ չեն սիրում, ապա դրա միակ պատճառը այն է, որ ինձ չեն հասկանում, ու ես որոշեցի հասկացնել տալ ինձ…»:

Աղբյուրը՝  Շառլ Ազնավուր «Ազնավուրը Ազնավուրի մասին»

Լուսանկարը՝   Շառլ Ազնավուրի պաշտոնական կայքէջի

Կարող եք ծանոթանալ նաև՝  «Շառլ Ազնավուր» կայքէջ

Մեռնել սիրուց

Քանի որ մեր սիրուն վիճակված չէ ապրել,

Ավելի լավ է փակել այս գիրքը,

Եվ այն այրելուց առաջ

Մեռնել սիրուց:

Գնալ՝  գլուխը բարձր պահած,

Գնալ՝  հաղթելով պարտությանը,

Խառնել  խաղաքարերը՝

Սիրուց մեռնելով:

Դու գարուն ես, ես՝ աշուն,
Քո սիրտը տալիս է, իմը՝ վերցնում,
Եվ իմ ուղին արդեն գծված է,
Մեռնել սիրուց:

Mourir d’aimer

Puisque notre amour ne peut vivre
Mieux vaut en refermer le livre
Et plutôt que de le brûler
Mourir d’aimerPartir en redressant la tête
Sortir vainqueur d’une défaite
Renverser toutes les données
Mourir d’aimer

Tu es le printemps, moi l’automne
Ton cœur se prend, le mien se donne
Et ma route est déjà tracée
Mourir d’aimer

Ֆրանսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի (շուտ եմ ասել՝  խիստ չդատեք): :)

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

7 отзывов на “Ազնավուրը Ազնավուրի մասին (լրացված)

  1. Уведомление: Շառլ Ազնավուր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Նունե Մովսիսյան:

    Եթե որևէ հայի խելքին փչի անդամահատել իր ազգանվան վերջին երեք տառերը, միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվի, ծագումը կմնա նույնը, պարզապես Բալթազարյանը կդառնա Բալթազար, ինչպես Ազնավուրյանը դարձավ Ազնավուր։ Բայց նման բան գրեթե չի լինում։ Շատ քիչ հայեր են ձգտում վերամշակել իրենց ազգանունները։ Ոչ մի «օյինբազություն», ոչ մի ամոթ։ Այդ անունը նախնիներից է գալիս, ուստի պետք է պահպանել որպես մասունք։ Շառլ Ազնավուր

    Нравится

  3. Նունե Մովսիսյան:

    Վիլիամ Սարոյանը մի առիթով ասել է. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես…»:

    Нравится

  4. Նունե Մովսիսյան:

    Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է:
    Իհարկե, ես գիտեմ իմ գինը, բայց ես գիտեմ նաև իմ թերությունները, և երբեք չեմ համարել, թե տիրապետում եմ բացառիկ մտավոր ընդունակությունների: Այսպես ասեմ՝ ես ունեմ ամեն բան, ինչ ինձ անհաժեշտ է: Միայն առանց կատակի: Ես սիրում եմ ծիծաղել, բայց ոչ բոլորի վրա: Ես ներում եմ տափակությունը, բայց ոչ գռեհկությունը: Սիրում եմ ճանաչել նորը, ծանոթանալ նոր մարդկանց ու կրոնների հետ: Բայց գիտե՞ք, թե ամենաշատն ինչ եմ սիրում. զարմացնել ինքս ինձ առավել, քան ուրիշներին:
    ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

    Нравится

  5. Уведомление: Դուն մեծ ու տոկուն հայ մըն ես | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Նախագծի մշակում — Սոֆյա Այվազյան

  7. Уведомление: Մայիս ամսվա նախագծեր — Սոֆյա Այվազյան

Оставьте комментарий