«Ուսումնական ամառ» ստուգատես

untitled-2_0Ամառային ուսումնական նախագծեր

1. Ընթերցարան

  • Նախասիրությունների զարգացման պատանեկան ակումբը, դասվարը, դասավանդողը, ծնողը, սովորողողը առաջարկում են ընթերցվող գրականություն՝ գեղարվեստական, մասնագիտական-հանրամատչելի, կազմակերպում են առցանց և հեռավար քննարկումներ։
  • Սովորողը, դասավանդողը, ծնողը ներկայացնում են իրենց ընթերցած գիրքը, գրադարանը՝ տպագիր, մեդիա, ամառային ճամփորդության ընթացքում հայտաբերված գրադարանը, ուսումնական աշխատանքի արդյունքում ստեղծած մեդիագրադարանը։

2. Կինոսրահ

Կինոդիտում են կազմակերպում կրթահամալիրի «Սեբաստացիներ» TV-ն, կինո-ֆոտո ակումբը։

Դասավանդողը, սովորողը ներկայացնում են իրենց «գտած» հետաքրքիր ուսումնական ֆիլմը, կազմակերպում դրա քննարկումը։

3. Ընտանեկան-անհատական հայրենագիտություն

  • Ամառային ճամփորդություններ՝ երթուղի, արկած, պատմություններ
  • Տատիկ-պապիկի, հարազատի, ընկերոջ գյուղը՝ մարդիկ, կենցաղը, սովորությունները, բարբառը, պատմությունները
  • Ամառային արկածներ

4. Ընտանեկան պատմություններ

Սովորողը (ընտանիքը), դասավանդողը ներկայացնում են իրենց ընտանիքի, տոհմի ավանդույթները, սովորույթները, պարբերական հավաքները

5. Իմ ուսումնական աշխատանքը

Սովորողները, դասավանդողները ներկայացնում են ամառային իրենց աշխատանքը, դրա միջավայրը, գործընկերներին։ Որպես ուսումնական նախագիծ՝ դրանում ներգրավում են այլոց։

6. Ուխտագնացություն

Ներկայացվում են

  • անհատաբար, խմբով, ընտանիքով իրականացված ուխտագնացությունը.
  • գործող այն եկեղեցին, որ որ ընտանիքը նախընտրում է, քաղաքի, թաղի եկեղեցին.
  • խոնարհված եկեղեցի՝ տեղեկություններ, պատմություններ, այցելության կազմակերպում

7. Ակումբային ամառային գործունեություն՝ քննարկումներ, մրցույթներ, ճամփորդություններ

8. Լրացուցիչ կրթություն

Լրացուցիչ կրթության, ինքնակրթության ամառային աշխատանքը, մեդիահամերգ, շրջիկ համերգ

9. Բիզնես նախագիծ

Ամռան ընթացքում անհատական, ընտանեկան, խմբային արտադրական աշխատանքով զբաղվելու, գումար վաստակելու նախագիծ, արդյունքներ։

10. Ամառային ուսումնական բլոգ

11. Ամառային ուսումնական ճամբար

Ներկայացվում են.

  • հանրապետության, Արցախի, Վրաստանի տարածքում (բնակավայրում, ճամբարային-հանգստյան հաստատությունում, վրանային) ճամբար կազմակերպելու նախագծեր (ծրագիր, նախահաշիվ), ներգրավում մասնակիցների
  • Կրթական փոխանակումներ-կամուրջներ

Ստուգատեսի նպատակը ուսումնական աշխատանքի, հմտությունների զարգացման անընդհատությունն ապահովելն է, ամառային արձակուրդին սովորողների ուսումնական-ստեղծագործական աշխատանքը կազմակերպելը և ստեղծականությունը խթանելը։

Ամառային ուսումնական նախագծերը մշակում և իրականացնում են անհատ սովորողները, դասավանդողները, ընտանիքները, ակումբները, դասարանները, այլ խմբեր։ Նախագծերը, դրանց արդյունքները հրապարակվում են անհատական և խմբային, ակումբային ուսումնական բլոգներում, mskh.am-ում։ Ամառային ուսումնական նախագծերի համակարգումը, տարածումը, արդյունքների հրապարակումը «Ստուգատես» ենթակայքում, գնահատումը, արդյունքների ամփոփումը, մրցանակային ճամփորդությունների կազմակերպումը նույնպես սովորողների, դասավանդողների խմբի ուսումնական նախագիծն է, ղեկավար՝ Նունե Մովսիսյան։

Ամառային ուսումնական նախագծերի կենտրոնը կրթահամալիրի մեդիակենտրոնն է։ Սովորողները, դասավանդողները անհատապես և խմբով կարող են աշխատել Մեդիակենտրոնում շաբաթվա բոլոր օրերին՝ բացի կիրակիից, ժամը 8.00-20.00, կազմակերպել այստեղ իրենց հանդիպումները, քննարկումները։ Մեդիակենտրոնի ողջ տարածքում՝ անլար, անխափան ինտերնետ, ցուցադրությունների կազմակերպման լայն հնարավորություն, սուրճ, մատչելի սնունդ կազմակերպում։ Ցանկության դեպքում կարող եք օգտվել Մեդիակենտրոնի նոթբուքներից։

Ստուգատեսի արդյունքներն ամփոփվում են ամեն շաբաթ։ Մրցանակը ուսումնական-հայրենագիտական մեկօրյա ճամփորդությունն է Սևան, քաղաքից մինչև 50 կմ հեռու այլ վայր։ Ամեն կիրակի, սկսած հունիսի 29-ից, մինչև ժամը 24.00, հրապարակվում է շաբաթվա մրցանակակիրների ցուցակը։ Ամեն հինգշաբթի՝ ժամը 8.00, սկսած հուլիսի 3-ից, մեկնարկում է ճամփորդությունը Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից։

Stugates

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s