Ժան Կոկտո

kokto«Faire la moitié du travail. Le reste se fera tout seul». Jean Cocteau

Հուլիսի 5-ին ծնվել է ֆրանսիացի բանաաստեղծ, արձակագիր, նկարիչ, սցենարիստ, ռեժիսոր Ժան Կոկտոն:

Ժան Կոկտոն դասական է համարվում միաժամանակ մի քանի բնագավառներում՝ գրականության, թատրոնի, կերպարվեստի, երաժշտության, կինոյի, մինչև անգամ՝ նորաձևության և ոսկերչության մեջ:

Նրա «Բանաստեղծություններ» կոչվող ժողովածուին հատուկ են կուբիզմն ու դադաիզմը: Վեպերից հայտնի են «Ինքնակոչ Թոմասը», «Դժվարահաճ երեխաները»: Գրել է «Մարդկային ձայն» և «Դժվարահաճ ծնողներ» պիեսները: Իսկ ֆիլմերից հայտնի են «Օրփեոս», «Բանաստեղծի արյունը», «Օրփեոսի կտակը», «Գեղեցկուհին և հրեշը»:

Համարվում է, որ Կոկտոն նախանշել է սյուրռեալիզմի ի հայտ գալը:

Ես սուտն եմ, որ միշտ ճշմարտությունն է ասում

«Նրա առաքելությունը զարմացնելն է» -այսպես էին արտահայտվում Ժան Կոկտոյի մասին նրա ժամանակակիցները:

Իսկ ինքը՝ Կոկտոն ազդարարում էր. «Դարձիր նոր արվեստի մունետիկ»:

Կոկտոն արվեստը դարձրեց ոչ թե նպատակ, այլ կյանքի իմաստ ու կենսակերպ:

Կոկտոն Նորի սկիզբ էր գրականության, թատրոնի, կինոյի, կերպարվեստի մեջ: Կոկտոն առաջինն էր, ով զբաղվեց ոսկե և պլատինե համադրությամբ մատանու դիզայնով: Նրա ոսկերչական գյուտերը առ այսօր մեծ հետաքրքրություն են ներկացանում: Կոկտոն ստեղծել է ֆիլմեր, որոնցում առկա հնարքները այսօր էլ զարմացնում են: Նա կարողացել է եկեղեցին ամբողջությամբ նկարազարդել՝  հատակից  մինչև առաստաղ: Այդ եկեղեցին հիմա էլ կա, գործում է, գտնվում է Փարիզի մերձակայքում՝ Միյ լա Ֆորզում:

Կոկտոն հաջողությամբ աշխատել է նաև գրաֆիկական դիմանկարի ժանրում: Նրա նկարները աճուրդում վաճառվում են ռեկորդային գներով:

Կոկտոյին և պաշտում էին, և ատում՝ թեթևության, արիստոկրատ պահվածքի, անառարկելի տաղանդի և պարադոքսների նկատմամբ նրա ունեցած սիրո համար:

Ինքը՝ Կոկտոն, իրեն միայն պոետ էր համարում, ասելով՝ «Պոեզիան ինքնին սկանդալ է: Ցուցադրականություն (Exhibitionism), որը կարող է արդարացված լինել այն փաստով, որ մերկանում է միայն կույրերի առաջ»:
Ժան Կոկտոն եղել և մնում է առեղծված: Նա, որպես երևույթ, իր բազմաթիվ հայտնի ընկերների կարծիքով հրաշք էր, իսկ ինքն իր բնորոշմամբ՝ հրեշտակ, ով պատահաբար երկնքից երկիր էր ընկել…
«Այս մազերը գզգզած, թույլ նյարդերով, երերուն քայլողը Ֆրանսիան է: Այս հողը իմը չէ: Նրանք ինձ համար նողկալի են, ես նրանց թողնում եմ գիշերվա իմ երազներում: Ես վայր եմ դնում խաղաքարտերը, ով գիտի՝ նա կհասկանա: Ես սուտն եմ, որ միշտ ասում է ճշմարտությունը»: Ժան Կոկտո

Աղբյուրը՝  tvkultura.ru

Ռուսերենից փոխադրությունը և ծաղկաքաղը՝ Նունե Մովսիսյանի

«Աստված մտածում է մեզ համար, բայց չի մտածում մեր փոխարեն: Իսկ ի՞նչ է մտածում մարմարը, երբ քանդակագործը նրանից գլուխգործոց է կերտում: Նա մտածում է. «Ինձ հարվածում են, փշրում են, ինձ անարգանքի են ենթարկում, ես կործանվում եմ»: Բայց մարմարը հիմար է: Կյանքը քանդակում է ինձ, նա ինձնից գլուխգործոց է ստեղծում: Ու ես պետք է դիմանամ բոլոր հարվածներին, եթե նույնիսկ չեմ հասկանում նրանց: Պիտի ամուր լինեմ: Պիտի հանգստորեն ընդունեմ ամեն բան, օգնեմ նրանց, համագործակցեմ նրանց հետ, որպեսզի կարողանան ավարտել իրենց գործը: Կամքը կարող է նույնիսկ մեր ձեռքի ափի գծերն ուղղել…
Արթնացման պահերին մեր ներսում խորհում է կենդանին, բույսը: Միտքը նախաստեղծ է՝ ոնչով չգունազարդված: Մենք տեսնում ենք ահավոր աշխարհը, քանի որ տեսնում ենք այն, ինչ կա: Փոքր-ինչ անց գիտակցությունը աղբով է խցանում մեր հայացքն իր հնարանքներով: Նա մատուցում է փոքրիկ զարդեր, խաղալիքներ, որ մարդը պատրաստում է, որպեսզի քողարկի դատարկությունը: Եվ մեզ այնպես է թվում, թե ահա հիմա մենք ճիշտ ենք տեսնում: Ի՞նչ գիտենք մենք: Ի՞նչ ենք ասում: Մենք նստել ենք գերբնականի հենց պարանոցին: Մենք աստվածների հետ պահմտոցի ենք խաղում: Մենք ոչինչ չգիտենք: Ոչինչ: Ոչինչ…» Ժան Կոկտո

Աղբյուր՝  Հովիկ Չարխչյանի բլոգ

Կարող եք ծանոթանալ նաև`  Ժան Կոկտո «Բանաստեղծի արյունը»

Ժան Կոկտոն երջանկության մասին

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Ժան Կոկտո»

  1. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s