Մոգական ինքնախաբեություն

mogakanԻբր երեք կյանքը քիչ էր, մարդիկ հիմա էլ սկսել են չորս կյանքով ապրել՝  մտքերում, բառերում, արարքներում, մեդիայում:

Ընդ որում, էս չորսը էն աստիճան տարբեր են միմյանցից, որ թող ու փախիր: Ամբողջ զավեշտն էն է, որ մարդիկ ինչ որ ասում են էս պահին, իրենց թվում է՝  դա էդպես է, որ կա իրականում: Հա, բա ոնց, մինչդեռ…

Պուպուշ-մուպուշ մտքերը բառերի արդ ու զարդով փաթեթավորել-մատուցելուց առաջ գոնե մի պահ մտածո՞ւմ եք, որ կեղծիքի եք գնում՝ հերթական անգամ խաբելով ինքներդ ձեզ ու թոզ փչելով ձեր կողքինների աչքերին: Թե՞ ձեզ թվում է՝ եթե դուք մի պահ հավատացիք ձեր ասածին, ուրեմն մարդիկ էլ կհավատան:

Այ քեզ միամտություն: Չէ՞ որ եթե ոչ այսօր, ապա վաղը կամ մյուս օրը դուք անելու եք (հաստատ բան եմ ասում), անելու եք էն, ինչ դուք իրականում անում եք միշտ ու ամեն օր: Այդ դեպքում ի՞նչ կարիք կա լավամարդ երևալու այսօր, հը՞ն: Եվ ուրեմն՝ մոգական ինքնախաբեությո՞ւն:

Սիրելիներս, խնդրում եմ հաշվի առնել, որ մեր ժամանակներում դա այլևս մոդա չէ: Ու հատկապես նրանց ճաշակով չէ, ում համար բառերը, մտքերը, արարքները, առավել ևս՝ մեդիան, էական նշանակություն չունեն: Մի պարզ պատճառով՝ դրանք քողարկում են մարդու ներսն ու դուրսը:

Մի բան կա, որին անհնար է խաբելը՝  հոգին: Իսկ հոգին ներկայանում է լռությամբ ու լռության մեջ՝ առանց դույզն-ինչ ծեքծեքումների ու այլևայլությունների…

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s