Բարի գիշեր, այ գիշեր

Фото5808Բարի գիշեր, այ գիշեր…

Եթե մտադիր չես քնելու, ուրեմն չես էլ քնի: Բան չկա, արդեն սովորական է դարձել, մի նեղվիր, վեր կաց նստենք ու խոսենք:

Ինչի՞ մասին: Լավ, մինչև համակարգիչը միանա, այդ ընթացքում կմտածեմ: Մտածեցի: Արի խոսենք այսօրվա քննարկումից:

Ուշի-ուշով հետևում եմ ընկերոջս՝ Հասմիկ Ղազարյանի նախաձեռնած «Ինտելեկտուալ ընթերցանության» ակումբին, ընտրած նյութերին, կազմակերպած քննարկումներին:

Չեմ էլ թաքցնի՝ հետևում եմ, որովհետև վստահում եմ Հասմիկ Ղազարյանին ու նրա գրական ճաշակին:

Ամեն ինչ սկսվեց, ինչպես կյանքում է սկսվում, անհատի ձևավորումից ու ազատության գիտակցումից՝ Ջոնաթան Լիվինգսթոն ճայից:

Անհատի ազատությունը վաղ թե ուշ ձևավորելու է գաղափար: Իսկ անհատի գաղափարը, բնականաբար, վաղ, թե ուշ մարմին է ստանալու՝ վերածվելով գաղափարախոսության: Ճիշտ այնպես, ինչպես կյանքում է պատահում և ճիշտ այնպես, ինչպես Իոնեսկոյի «Ռնգեղջյուրում» է:

Գաղափարախոսությունը արդեն գաղափար չէ: Չէ, գաղափարը գաղափար է, բայց արդեն որոշակի նպատակ է հետապնդում, ուստի և՝ «մաքրամաքուր ու պուպուշ» գաղափարից շեղում է ենթադրում, տվյալ դեպքում՝ ենթադրում է իշխանություն: Հասանք Օրվելի «Անասնաֆերմային»:

«Անասնաֆերման» սկզբում ինձ հիշեցրեց «Ընկեր Փանջունին»: Ու, եթե «Ընկեր Փանջունին» կարդալիս լիաթոք ծիծաղել եմ, ապա «Անասնաֆերման» կարդալուց հետո լիաթոք տխրել եմ:

Նախ, եկեք ստեղծագործությունների վրայից մի կողմ շպրտենք ֆաշիզմ- սովետ կոչվածների գաղափարախոսությունն ու այս կամ այն կերպարի նմանությունը իրական մարդկանց: Շպրտենք, որովհետև դրանք, իմ կարծիքով, աղճատում ու սահմանափակում են բուն ասելիքը: Մանավանդ որ ստեղծագործությունը առանց այդ շղարշների էլ ինքնին յուրօրինակ մոդել է՝ հասարակության և սոցիալական տարբեր խավերի ճշգրիտ արտապատկերում: Մոդել-կառույցը, իմ կարծիքով, անկախ գաղափարախոսությունից կարելի է դնել ցանկացած պետության, ցանկացած սոցիալական խմբավորման, ցանկացած կուսակցության հիմքում ու հայելու նման նայել ներսն ու դուրսը:

Եթե մի քանի նախադասությամբ ձևակերպելու լինեմ առակ-վիպակի ասելիքը, ապա կասեմ հետևյալը՝

Եթե գաղափար, ուրեմն նաև՝ գաղափարախոսություն:

Եթե գաղափարախոսություն, ուրեմն նաև՝ իշխանություն:

Եթե իշխանություն, ուրեմն և՝ անհավասարություն:

Եթե անհավասարություն, ուրեմն և՝ դժգոհություն:

Այս ամենը ճիշտ է ու հասկանալի, որովհետև պատճառահետևանքային կապը տանում է դեպի անխուսափելիին:

Ինքնըստինքյան պարզ է ու հասկանալի մի բան, որը առանց ասելու էլ պարզ է ու հասկանալի:

Ճիշտն ասած, ես որպես ընթերցող, ուրիշ բան էի փնտրում այդ գործում, որը, ցավոք, չգտա: Եթե գրողը (թեկուզ և՝ ամենահանճարեղ) նկարագրում է իրականությունը (անգամ՝ տաղանդավոր կերպով), ու թեկուզ տարտամ, բայց չի տալիս, չի առաջարկում ելքեր ու լուծումներ, կներեք, ինձ այդ գործը հետաքրքիր չէ, ես այդ գործը երկրորդ անգամ կարդացողը չեմ:

Իսկ այս դեպքում չի տալիս, որովհետև …տալու բան չկա:

Այ գիշեր, բարի գիշեր:

Լուսանկարը՝  անձնական արխիվից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s