Բա մենակ, վիրավոր, անզեն մարդուն կսպանե՞ն
Վերջին օրերի հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածության հետ կապված՝ իսկական տեղեկատվական պատերազմ է սկսվել մեդիադաշտում: Ազերիների կողմից ամենաշահարկվողը Պուշկինի Ты трус, ты раб, ты армянин հանրահայտ արտահայտությունն է: Հավանաբար, նաև այս հանգամանքն էր պատճառը, որ որոշեցի վերջապես ծանոթանալ Պուշկինի «Տազիտ» անավարտ պոեմին:
Բայց մինչև ասեմ՝ ինչ պարզվեց, մի հին, բարի անեկդոտ պատմեմ:
Մի եզդու հարցնում են.
-Եզդի ախպեր, ոչխար ունե՞ս:
Եզդին նեղանում է, թե՝ եզդին որ ոչխար չունի, էլ ինչ եզդի, դե էն ա, ասա հայ ա էլի…
Ես հիմա պատմեմ Պուշկինի էդ պոեմը, դուք որոշեք՝ Պուշկինը իրականում վիրավորել է մեզ՝ հայերիս, թե՞…
Ազգությամբ չեչեն հայրը՝ Գասուբը, որդուն՝ Տազիտին, ում, ի դեպ, մանկուց պահել-մեծացրել է քրիստոնյա մեկը, կարգադրում է սպանել մյուս որդուն սպանողին:
Отец
Убийцу сына моего!..
Приди!.. где голова его?
Тазит!.. Мне череп этот нужен
Дай нагляжусь!
Որդին ասում է՝ չի սպանել, որովհետև.
Сын
Убийца был
Один, изранен, безоружен…
Отец
Врага ты навзничь опрокинул,
Не правда ли? ты шашку вынул,
Ты в горло сталь ему воткнул
И трижды тихо повернул,
Упился ты его стенаньем,
Его змеиным издыханьем…
Где ж голова?.. подай… нет сил…
И стал Гасуб чернее ночи
И сыну грозно возопил:
«Поди ты прочь — ты мне не сын,
Ты не чеченец — ты старуха,
Ты трус, ты раб, ты армянин!
Ասել է թե՝ չեչենը որ չի կարողանում վրեժ լուծել, թալանել ու սպանել, էլ ինչ չեչեն, դե, էն ա, ասա հայ ա էլի…
Բա մենակ, վիրավոր, անզեն մարդուն կսպանե՞ն…
Արտաքինից աննշան թվացող մեկ դիտարկում: Ուշադրություն դարձրեք խնդրեմ կետադրությանը: Պուշկինը չի ասել, ինչպես ազերիներն են պնդում, դու վախկոտ հայ ես կամ ստրուկ հայ ես: Պուշկինը գրել է՝ դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես:
Ասել է թե՝ «հայ» բառը «Տազիտ» պոեմում որևէ որակավորում կամ որևէ հատկանիշ արտահայտող մակդիր չունի:
Նունե Մովսիսյան
Նունե ջան ճամբարում, հայր Վռամը մեր ճաբարականների հետ հանդիպման ժամանակ այս պատմությունը պատմեց:
НравитсяНравится
Տիար Գևորգ ջան, բա ես մինչև հիմա ինչի չգիտեի…
НравитсяНравится
Ես էլ չգիտեի, տիկին Նունե, վերջերս եմ կարդացել հենց ազերիի կողմից գրված էր, թե տեսեք անգամ Պուշկինն է ձեր մասին այս կարծիքին: Նեղվեցի, հիմա եմ հասկանում, որ ազերին հասկացելա այն մասը, որը բնորոշա հենց իրենց…
Շնորհակալություն
НравитсяНравится
Սոնա ջան, բա գիտես՝ ես գիտեի՞, մինչև էսօր չկարդացի, չհասկացա: Չէ, անուշս, չեչենները ազերիների հետ կապ չունեն: Դրանք Հյուսիսային Կովկասի ցեղերից են՝ մուհաջիրներ են: Մուսուլման են, բայց ի տարբերություն ազերիների՝ լավ են կռվում, արժանապատիվ են ու քաջ: Ի դեպ, որպես վարձկաններ մասնակցել են նաև արցախյան պատերազմին՝ ջիհադին (սրբազան պատերազմ)` աջակցելով կրոնակից ադրբեջանցիներին:
НравитсяНравится
Հա, տիկին Նունե ջան, չեչեններին իրենց Ռամզան Քադիրով գլխավորությամբ գիտեմ, մեր պես լեռնեցի ժողովուրդ են, իմ ասածը վերաբերում էր իսկական ազերուն, դե այս վերջին դեպքերի հետ կապված, մեդիա դաշտում պատերազմներ են մղում(իրենց արևին), խմբերից մեկում, մեկնաբանությունների տակ էր նման բան գրել, ու շատ հայեր, իմ պես շվարել էին, կարծելով, որ սուտ է, ինչ-որ չհասկացված բան կար, որ իրենց օգտին են օգտագործել: Ինքը այս մասն էր դրել՝ Ты трус, ты раб, ты армянин!- տեսնողն ինչ կհասկանա, ու տակն էլ հպարտ-հպարտ գրել, թե տեսեք, ազգ չեք էլի: Դուք էլ լուսավորեցիք էդ մութը :)
НравитсяНравится
Նուն ջան, հոր պահանջածը՝ ամեն գնով ներկայացնել իրենց ախոյանի գլուխը, որդուն անընդհատ ծաղրելը ու նրա հայավարի վարքը վախկոտություն ու ստրկություն համարելը գոնե արժանապատվության մասին չեն խոսում։ Քիչ է մնում ասեմ՝ Պուշկինը չեչեններին էլ է լավ ճանաչել։
НравитсяНравится
Հաս ջան, աչքիս Պուշկինը չեչեններին հայերից լավ է ճանաչել…
НравитсяНравится
Հաս ջան, ժամանակ ունենաս՝ կարդա: http://blog.mediamall.am/?id=35141
НравитсяНравится
Reblogged this on Սոնա Փափազյան and commented:
Պուշկինյան անճշտությո՞ւն, թե՞ թյուրըմբռնում… ընթերցենք տիկին Նունեի բլոգում
Արդիական
НравитсяНравится
Նունե ջան, էս ինչ լավ բացահայտում էր։ շատ շնորհակալ եմ։ կարելի ա հպարտանալ Պուշկինի էդ խոսքերով։ լրիվ անկեղծ եմ ասում ու լուրջ։
НравитсяНравится
Ուխ, ինչ լավ ա:
НравитсяНравится
մի փոքր միտք, որ ոչ մի Հայ ճնշված չզգա:
1. նախ պուշկինը արաբի և ինչ-որ բանի խառնորդ էր և քրիստոնյա չէր սիրում, Իսկ Հայ Ժողովուրդը հայտնի էր որպես հավատարիմ քրիստինյաներ, Ռուս ազգի երբայրներ:ԹՈՒՐՔԸ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԱՅՍ ԿԱՊԸ ՔԱՆԴԵԼ, ՈՐ եՎՐՈՊԱՆ ԳՐԱՎԵՐ:ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀ ՉՈՒՆԵՐ, ՔԱՆԶԻ ԵՎՐԱՊԱՑԻՆԵՐԸ ՏՇԵԼ ԷԻՆ ԹՈՒՐՔԻՆ և ՄԻՆՋև ՀԻՄԱ ԷԼ ՓԱԳ Է ԴՈՒՌԸ ԻՐԵՆՑ ԱՌՋև:
2. երկրորդն էլ պուշկինի գլուխը թռավ, քանզի հանճարը դա սեր է՝ սերը ոչ ոքի չի վիրավորի, այն էլ ողջ քրիստոնյա ազգի պիտակ կպցնելով, առավել ևս ինքն իրեն հանճար համարելով: (ճշտեմ նաև, որ ես պուշկինի բոլոր գործերը կարդացել եմ):
ազերիի անգրագետ պացանի պատասխանը հետևյալն է:
պուշկինը այդպես ասած և ստացավ ճակատին (դուելում): մի կրկնիր սխալը, այլ բարի դարձիր, գնա դպրոց և սովորիր: հասկացիր ինչ է նշանակում: վախկոտ, ստրուկ, հայ: հասկացիր տարբերությունը: այծի պես մի թռվռա, հետևիր միայն լավ օրինակի, տես Շեյխը եկեղեցիներ է վերականգնում:
ոչխարի պես սովորիր և զենք մի դառնա հրեայի ձեռքին(սրանք ուրիշի ձեռքով սիրում են գործերը նաել, որ մթոմ իրեն մեղք չստանան, բայց դրա համար էլ
6 միլյոն կոտովեցին: խելք հավաքեք հրեաներ . բոլոր ազգեր:
Տերը մեծ է:
ты трус, ты раб, ты крестянин.
իսկ այդ արտահայտության իսկական պատմությունը հետևյալն է՝
Սա բոյաների կողմից օգտագործվող հին արտահայտություն էր, մինջև Պուշկինը: Ասում էին իրենց ծառաներին:
Իսկ նոր փոխած ձևը, դա մուսլիկական թաքուն հոգեվոր պատերազմի ձևերից է, հակառակորդին բարոյապես(հոգեպես) նվաստացնեն, հոգին թուլացնեն և հաղթեն:
հատուկ նպատակով է, շատ խորամանկ կերպով մտցնում են նման արտահայտություններ: ԶԳՈՒՇԱՑԵՔ ՍԱ ԿՈՉՎՈՒՄ Է ԺԱՆՏԱԽՏԵԼ(ԱԽՏԱԺԵՏԵԼ, ՈԸ ՀՈԳևՈՐ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է,)
Արվում է նաև եվրոպայում թուրքերի կողմից քրիստոնյաների հանդեպ:
իրենցը առաջ տանեն, ուրիշներինը արհամարհեն:
Սրա հայտնի ձևերից մեկն է՝ հետևյալ պատմությունը վառ օրինակ է:
2 հայ փախնում են թուրքից, Սուրբ Հայրը(հայը) ասում է՝ լավ է եկեղեցի կկառուցեն:
թուրքերը փոխել են՝ ասում են լավ է իրար գլուխ կուտեն:(որ հայերի հոգին կոտրեն):խորամանկի(սատանայի) ձևը սա է:
Այս արտահայտությունը շատ խորամանկ ձևով մրցնում են հայ ազգի մեջ:
Հայերն էլ սկսում են իրար չվստահել:ազգի հոգին կոտրվում է:ազգը թուլանում է և պարտվում:
հոլանդերն և անգլերեն սա կոչվում է
Pest(pesten)~նշանակում է ժանտախտով վարակել:վարակը գցեցին վերջ:
ԶԳՈՒՇԱՑԵՔ ԺԱՆՏԱԽՏԻՑ
ՏԱՐԱԾԵՔ ՀԱՅ ԱԶԳԻ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՄԵՋ ՉԸՆԿՃՎԵԼ, ԱՅԼ ՄԻԱՍԻՆ . ՄԵԿ ԼԻՆԵԼ ՀՈԳՈՎ:
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ:ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:
НравитсяНравится
Շնորհակալություն հետաքրքիր տեղեկությունների համար:
НравитсяНравится
ինչ սարսափելի մեկնաբանություն էր…. դաաաաա…..
НравитсяНравится
Արամազդ ջան, իրեն կարելի ա…հետո կասեմ՝ ինչու:
НравитсяНравится
Լավ։
НравитсяНравится