Հաշիվ պահիր քո խոսքերին կամ՝ խոսքերիդ չափը պահիր

DanteFresco

Դանթե Ալիգիերի, «Աստվածային կատակերգություն»

Հաշիվ պահիր քո խոսքերին կամ՝ խոսքերիդ չափը պահիր:

Չափդ ճանաչիր:

Կարդալով տիար Բլեյանի բլոգի օրագրի 49-րդ՝ «Հաշիվ պահիր քո խոսքերին…» գիրը և սիրով ընդունելով ինձ ուղղված խոսքը՝  անմիջապես ձեռքս առա Դանթեի «Աստվածային կատակերգությունը»: Գիրքը բացեցի թե չէ, ակամայից մի բան հիշեցի:

ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետում «Արտասահմանյան գրականությունից» հերթական քննությունն էր, քննական տոմսերի մի լավ փունջ Դանթեի այս հանճարեղ ստեղծագործությանն էր վերաբերում: Մեր դասախոսը ամենայն մանրամասնությամբ հարցնում էր, թե որ մեղքի համար ինչ պարունակ կա: Երբ ուսանողներով սրտնեղեցինք, նույնքան լրջությամբ պատասխանեց. «Բա չիմանա՞ք՝ որ մեղքի համար ուր եք գնալու…»:

Ու, քանի որ «տեղանքը» ծանոթ էր, ու գիտեի՝ ուր եմ գնալու, փոքր-ինչ դես ու դեն ընկնելուց, շեղվելուց հետո ճանապարհը հիշեցի ու քայլերս ուղղեցի … դժոխք, ավելի ստույգ՝ չորրորդ պարունակ: Սա դժոխքի այն պարունակն է, ուր հանգրվանում են «ոչ սովորական» մարդկանց՝  մեծամեծերի, թագավորների, կարդինալների հոգիները: Այստեղ Վարպետն ու Դանթեն հանդիպում են Ֆարինատա անունով «արժանավոր մեկին», ով «կուրծքն ու ճակատը ցցել էր այնպես, կարծես դժոխքի դեմ քամահրանք ուներ»:

Այն ժամանակ առաջնորդըս ինձ թափով

Դամբանների միջով մղեց դեպի նա,

Ասելով ինձ. «Խոսիր նրա հետ չափով»:

Այս տիպի հոգիները թեև ներկան բոլորովին չեն տեսնում, բայց դրա փոխարեն կանխավ նախատեսում են հեռուն ընկած ապագան:

Երբ դեպքերը մերձակա կամ ներկա են,

Մենք չենք տեսնի, և ձեր մասին մենք ոչինչ

Չենք իմանա, եթե մեզ լուր չբերեն:

Իսկ իմացությունը ջնջվում է, երբ փակվում է «ապագայի դուռն ընդմիշտ»: Հաջորդում է  առաջնորդի պատգամ-պատվիրանը՝

Երբ դու հասնես լույսին չքնաղ աչքերի,

Որ ամեն ինչ պարզ ու որոշ են տեսնում,

Կյանքիդ ուղին դու կիմանաս անթերի:

Իսկ «ոչ սովորական» մարդիկ այստեղ են հայտնվել, որովհետև խախտել են իրավունքը, «որ գործվում է խաբեության միջոցով կամ բռնության»: Ընդ որում, բռնությունը կարող է ուղղված լինել ինչպես մարդու, այպես էլ՝ Աստծո դեմ:

Աստծո դեմ գործադրում են բռնություն,

Հայհոյելով նրան մտքով կամ խոսքով,

Կամ խախտելով նրա կարգը հաստատուն:

Դժոխքի այս պարունակում պատժվում են երեք հոռի հակումներ ունեցողները մեղսական՝ անզսպություն, անբանություն, չարություն: Ընդ որում, բնական կապի խախտում է համարվում նաև «կապը հավելյալ»:

Եթե հետևելու լինենք Դանթեի «Աստվածային կատակերգության» այս հատվածի ներքին տրամաբանությունը, ապա կնկատենք, որ մարդկային հոգիների՝ դժոխքում հայտնվելու փաստը անմիջականորեն կարծես թե կապ ունի (գոնե ես այդպես հասկացա) չափի խախտման փաստի հետ:

Ամեն-ամեն ինչում պիտի կարողանալ չափը պահել: Խոսքի ու գործի, սիրո ու հավատի չափազանցությունը բերում է հավելյալ կապի՝ մոլեռանդության, որի համար նույնպես պատժվում են:

Ասել է թե՝ խոսի՛ր, գործի՛ր, սիրի՛ր, հավատա՛ չափավոր:

Ինչ մնում է «Հաշիվ պահիր քո խոսքերին» արտահայտությանը, ապա այն, ամենայն հավանականությամբ, ռուսերեն Держите ваши слова կամ իտալերեն Mantenete il vostro estratto conto բառակապակցության թարգմանությունն է (պահպանել խոսքի հաշիվը), որը իմաստային առումով հանգիստ կարելի է փոխարինել հայեցի «Խոսիր չափով» արտահայտությամբ, ինչն էլ արել է թարգմանիչը՝ Արբուն Տայան:

«Խոսի՛ր չափով» արտահայտությանը հավասարազոր են նաև հետևյալ արտահայտությունները՝  «Խոսքիդ չափը ճանաչիր» «Խոսքիդ չափը պահիր», «Չափավոր խոսիր»:

Ինձ շատ ավելի դուր է գալիս «Չա՛փդ ճանաչիր» արտահայտությունը, որովհետև այն բովանդակային առումով շատ ավելի ընդգրկուն է. վերաբերում է ոչ միայն խոսքին, այլև գործին: Ու նաև համահունչ է Դանթեի ստեղծագործության այս հատվածի ասելիքին:

Մեջբերումները՝  Դանտե Ալիգիերի, «Աստվածային կատակերգություն», Երևան-1983թ

Դանթե Ալիգիերի,  նկարիչ՝  Անդրեա դել Կաստանյո

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s