Սևանա լիճը, ինձ համար, եղել և մնում է ոգեշնչման աղբյուր: Սևանի հետ ես ինձ հրաշալի եմ զգում, նման զգացողություն ես մեկ էլ մեր եկեղեցիներում ու հատկապես՝ վանքերում եմ ունենում:
Սևանա լճի հետ հանդիպելիս առաջին բանը, որ ակամայից, կամքիցս անկախ ուզում եմ անել՝ աղոթելն է: Չեմ կարողանա բացատրել՝ ինչու է այդպես:
Զարմանալի էներգետիկա ունի Սևանա լիճը: Ամեն անգամ հանդիպելիս՝ միշտ Ոգեղենի ու Նորի բացահայտում եմ ունենում: Այս անգամ բացահայտածս շշմելու էր:
Ժողովուրդ, երբևէ տեսե՞լ եք՝ ինչպես է մաքրվում Սևանա լիճը:
Ջրային տարածքը մաքրվում է հանճարեղ կերպով (ուրիշ բառով չես ասի):
Մաքրվում է ինքն իրենով, առանց որևէ օգնության: Ու դրա համար, պարզվում է՝ քամի կամ փոթորիկ պետք չէ:
Իր մեջ հայտնված ցանկացած առարկա` լիճը խաղաղ ու դանդաղ, առանց դույզն-ինչ շտապելու, մի ալիքից մյուսը փոխանցելով բերում-հասցնում է ափ, իրենից դուրս մղում ու նույն խաղաղությամբ թողնում-հեռանում:
Սրանից ավելի իմաստուն փիլիսոփայությո՞ւն….
Լուսանկարը՝ անձնական արխիվից
Уведомление: «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: «Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Երկուսին էլ սիրում եմ մի ուրի՜շ սիրով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սևանա լիճը, գիժ քամին ու մենք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Երկուսին էլ սիրում եմ ուրի՜շ սիրով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սևանա լիճ. շշնջացող լռություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սևանա լիճ. շշնջացող լռություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սևանա լիճ. շշնջացող լռություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մի´ մտածեք մարդկայնորեն… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սևանա լիճն ինքն իրեն կբուժի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)