Գեորգ Հեգել

Гегель

Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը ծնվել է օգոստոսի 27-ին:

«Կա մարդու ներքին ազատություն, որը բարձր է գաղափարախոսությունից և կուսակցությունից: Չարությունը ծնվում է անազատությունից, իսկ ներքին ազատությունն Աստծո տվածն է ամեն մարդու ներսում»: Հեգել

Եթե երբևէ ինձ հարցնեն՝ գրականությունից առավել ինչ եմ սիրում, միանշանակ պատասխան կտամ՝ փիլիսոփայություն: Փիլիսոփայությունը ամեն ինչի սկիզբն է ու ամեն ինչի ավարտը, այն ճշմարիտի ու գեղեցիկի, իմաստության ու կյանքի մասին է: Փիլիսոփայությունը, ըստ իս, ապրելու, կյանքից գլուխ հանելու, այս կամ այն խնդրին լուծում տալու իմաստուն խորհուրդ է, ինչո՞ւ չէ՝ կենսակերպ ու ապրելակերպ: Իսկ ճիշտ փիլիսոփաները, իմ խորին համոզմամբ, յուրօրինակ մարգարեներ են:

Գաղտնիք բացեմ. ինձ հուզող հարցերի կամ առկա խնդիրների լուծումը գտնելու համար առանց վարանելու դիմում եմ փիլիսոփայության օգնությանը՝ որպես փրկարար օղակի: Ու, քանի որ սիրում եմ փիլիսոփայություն, անտարբեր չեմ նաև որոշ փիլիսոփաների ու նրանց գործերի հանդեպ: Հավանածս փիլիսոփաներից մեկը, ինչ խոսք, Հեգելն է իր «Ոգու ֆենոմենոլոգիայով»:

Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելը գերմանական դասական փիլիսոփայության նշանավոր դեմքերից է, օբյեկտիվ իդեալիստական հիմքի վրա դիալեկտիկայի համակարգված տեսության հիմնադիրը։ Հեգելի գլխավոր փիլիսոփայական երկը «Տրամաբանության գիտություն» է: Գրել է «Փիլիսոփայական գիտությունների հանրագիտարանը», «Պատմության փիլիսոփայություն», «Դասախոսություններ փիլիսոփայության պատմության մասին», «Դասախոսություններ գեղագիտության մասին» և այլ աշխատություններ։

Մի փոքր Հեգելի փիլիսոփայության մասին: Հեգելի փիլիսոփայական համակարգը բաժանվում է երեք մասի՝ տրամաբանության փիլիսոփայություն, բնափիլիսոփայություն և ոգու փիլիսոփայություն։ Ըստ Հեգելի՝ տրամաբանության առարկան բացարձակ գաղափարն է՝ որպես ինքնազարգացող հասկացությունների համակարգ։ Այն գիտություն է մտածողության, հասկացությունների և օրենքների մասին։ Նա տրամաբանությունը բաժանում է երեք մասի՝ ուսմունք կեցության մասին, ուսմունք էության մասին, ուսմունք հասկացության մասին։ Կեցության մասին ուսմունքում ցույց է տալիս, որ հասկացություններն անընդհատ շարժման ու զարգացման մեջ են: Այստեղ նա ձևակերպում է դիալեկտիկական մտածողության հիմնական օրենքներից մեկը՝ քանակական փոփոխություններից որակականի անցման օրենքը, ըստ որի՝ շարժումն ու զարգացումը տեղի են ունենում աստիճանաբար կամ թռիչքաձև։

Ըստ Հեգելի, գիտելիքն ունի երեք ձև՝ արվեստ, կրոն և փիլիսոփայություն։ Արվեստը գործ ունի զգայական կերպարների, կրոնը՝ զգայական պատկերացումների, փիլիսոփայությունը՝ հասկացությունների հետ։ Գիտելիքի այս երեք ձևերի առարկան նույնն է՝ բացարձակը՝ Աստված, սակայն բացարձակն ավարտուն և լիակատար գիտակցվում է միայն փիլիսոփայության մեջ։

Հեգելը զարգացրել է նաև «բանականության խորամանկության» մասին մի տեսություն, ըստ որի համաշխարհային ոգին իր նպատակներին հասնելու համար օգտագործում է առանձին ժողովուրդների և անհատների, որոնց միջոցով դրսևորում է իր ակտիվ էությունը։ Հեգելը մարդկանց դասակարգում է երկու խմբի՝ «վերարտադրողների»՝ հասարակ ժողովրդի, և «պատմական անձնավորությունների»՝ պատմության մեջ առանձնահատուկ դեր կատարողների։ Պատմական անհրաժեշտությունը դարձնելով անձնական նպատակ՝ իրենց գործունեությամբ «պատմական անձնավորությունները», ըստ էության, իրականացնում են համաշխարհային ոգու առաջադրանքը։ Ընդ որում, առանց «վերարտադրողների» աջակցության, ականավոր մարդիկ չեն կարող իրագործել իրենց պատմական առաքելությունը։ Ինչպես ժողովուրդները, որոնց վիճակված է գլխավորել պատմության շարժումը, այնպես էլ համաշխարհային պատմական հերոսները, կատարելով իրենց դերը, հեռանում են պատմական ասպարեզից։

Մտքեր Հեգելից

  • Մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ իր արարքների շարքը:
  • Սիրո ճշմարիտ էությունը ինքնագիտակցությունից հրաժարվելը, քեզ ուրիշ «ես»-ի մեջ մոռանալն է, և, միաժամանակ, այդ անհետացման և մոռացման մեջ ինքդ քեզ գտնելը:
  •  Քաղաքացիական հասարակությունը մեզ համար օրինակ է ինչպես շքեղության և առատության, այնպես էլ թշվառության և դրանց ֆիզիկական ու բարոյական այլասերման ընդհանրության:
  •  Երջանիկ է նա, ով իր գոյությունն այնպես է դասավորել, որ այն համընկնում է իր բնավորության առանձնահատկություններին:
  •  Երջանկության գաղտնիքը սեփական «ես»-ի շրջանակներից դուրս գալու ունակության մեջ է:
  •  Ամեն իրականը ողջամիտ է, ամեն ողջամիտ բան իրական է:
  •  Որպեսզի իմ գործողությունը բարոյական արժեք ունենա, դրա հետ պետք է կապված լինի իմ համոզմունքը: Անբարոյական է այն արարքը, որն արվում է պատժից վախենալով կամ ուրիշների մոտ քո վերաբերյալ լավ տպավորություն ստեղծելու համար:
  •  Մարդկությունն ազատագրվել է ոչ այնքան ստրկացումից, որքան ստրկացման հետևանքով: Քանի որ կոպտությունը, ագահությունը, անարդարությունը չարիք են, մարդը չազատվելով դրանցից, ունակ չէ բարոյականության: Եվ կարգապահությունը նրան ազատել է հենց այդ ցանկություններից:
  •  Մարդը չի դառնա բնության տերը, քանի դեռ չի դարձել իր տերը:
  •  Մարդն անմահ է` իմացողության շնորհիվ: Իմացողությունը, մտածողությունը նրա կյանքի, նրա անմահության արմատն է:
  • Խիղճը բարոյական լապտեր է, որ լուսավորում է ճշմարիտ ուղին: Բայց երբ այն թեքում են դեպի վատը, այն կոտրում են:
  • Երկու տարբեր սեռերի անձանց միությունը, որ կոչվում է ամուսնություն, ոչ միայն բնական, կենդանական միություն է և ոչ միայն քաղաքացիական պայամանագիր է, այլ առաջին հերթին բարոյական միություն է, որ հիմնված է փոխադարձ սիրո և վստահության վրա և ամուսիններին դարձնում է մեկ դեմք:
  • Խոսքը զարմանալիորեն ուժեղ միջոց է, սակայն շատ խելք է անհրաժեշտ` դրանից օգտվելու համար:
  • Միտքը կարող է ձևավորվել առանց սրտի, իսկ սիրտը` առանց մտքի: Գոյություն ունեն միակողմանի անխոհեմ սրտեր և անսիրտ ուղեղներ:
  • Բարոյականությունը կամքի բանականությունն է:
  • Աշխարհում ոչ մի մեծ բան առանց կրքի չի լինում:
  • Երբ մարդ ինչ-որ բարոյական արարք է գործում, նա դեռ առաքինի չէ: Նա առաքինի է միայն այն դեպքում, երբ նրա այդ վարքագիծը բնավորության մշտական գիծ է:
  • Դաստիարակության նպատակը մարդուն ինքնուրույն էակ դարձնելն է, այսինքն` ազատ կամքով էակ:
  • Պատմությունը միայն ուսուցանում է, այն երբեք ոչինչ չի սովորեցրել ժողովուրդներին:
  • Ճշմարտությունը ծնվում է հերետիկոսությամբ և մեռնում է նախապաշարմունքով:
  • Ամենաանբարոյականը վերաբերմունքների մեջ՝ երեխաներին ինչպես ստրուկներին վերաբերելն է:
  • Գաղափարն այնքան անզոր չէ, որ միայն գաղափար ծնի:
  • Կենսական գործունեության մեջ առհասարակ տեղ չկա այնպիսի դատարկության համար, ինչպիսին «բարի` հանուն բարության»-ն է:

Եթե Հեգելը հետաքրքեց՝ կարող եք կարդալ՝  Гегель и педагогика

Կարող եք ծանոթանալ նաև՝  Հեգելն ու մենք

Հեգելը՝ մարդասիրական մանկավարժության հիմնադիր

Հեգել «Մարդը՝ սեփական աշխատանքի աղբյուր»

Ձեր՝ Հայկական կակաչ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

17 отзывов на “Գեորգ Հեգել

  1. Уведомление: Հեգելի մանկավարժական հայացքները | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հեգելի մանկավարժական հայացքները | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Նունե Մովսիսյան:

    Հեգելն է ասել. «Գրականությունը եղել և շարունակում է լինել մարդակային ցեղի համակողմանի և համապարփակ դաստիարակը»:

    Нравится

  4. Նունե Մովսիսյան:

    Կա մարդու ներքին ազատություն, որը բարձր է գաղափարախոսությունից և կուսակցությունից: Չարությունը ծնվում է անազատությունից, իսկ ներքին ազատությունն Աստծո տվածն է ամեն մարդու ներսում: Ունենք անկախ պետություն, որտեղ մարդիկ ազատ չեն, շատ մարդկանց մեջ ստրուկը նստած է:

    Нравится

  5. Уведомление: Հեգելն ու մենք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Մարդը՝ սեփական աշխատանքի արդյունք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Գեորգի Գյուրջիև | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Հեգել «Մարդն իր արարքների շարքն է» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Հեգել «Մարդը չի դառնա բնության տերը, քանի դեռ չի դարձել իր տերը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Հեգել «Ինչ որ մարդն անում է, նա այնպիսին է» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  12. Уведомление: Հեգել «Մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ իր կատարած արարքները» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  14. Уведомление: Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  15. Уведомление: Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  16. Уведомление: Հեգելը` մարդասիրական մանկավարժության հիմնադիր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  17. Уведомление: Հեգելը` մարդասիրական մանկավարժության հիմնադիր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий