Ծնունդդ շնորհավոր, Արցախ աշխարհ

shushi1

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ծնվել է Արցախի Հանրապետությունը:

Առաջին անգամ Արցախ աշխարհում եղել եմ 1987թ. հոկտեմբեր ամսին՝  երջանկահիշատակ Խորեն Պալյանի «Հայ տոհմիկ» երգչախմբի հետ: Բավական է հիշեմ այդ ուխտագնացությունը, երբ աչքիս առաջ կինոկադրի նման հայտնվում են հադրութցի Արթուրն ու իր ընտանիքը. կինը՝ Գոհարն ու սիրուն տղուկները՝ Արեգն ու Սևակը, Արթուրի հորաքույրը՝  հոքոն, ում տանը գիշերեցինք: Անգամ հոքոյի գցած տեղաշորի քնքուշ փափկությունը զգացի…

(Մեր Արթուրը, նույն ինքը՝  Արթուր Մկրտչյանը, վառվռուն, կրակի կտոր երիտասարդ մտավորականը, որ հետո կդառնա ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ ու…ավելի լավ է՝ չշարունակեմ): Արթուրի հավատամքը հայրենիքին ու  ընտանիքին անտրտունջ ծառայելն էր:  

Դեռ էն ժամանակ՝ խորհրդային տարիներին, երբ ամեն ինչ «խաղաղ» էր, լարվածությունն ու վտանգը, միևնույն է, կախված էին օդում (ցավոք այնպես, ինչպես հիմա…): Հայկական պետհամարանիշով ավտոբուսն արդեն իսկ ուշադրություն էր գրավում: Արցախցիները մեզ ուղեկցում էին հատկապես, երբ ճանապարհն անցնում էր ադրբեջանաբնակ գյուղերի միջով: Մի քանի ավտոմեքենաներով ուղեկցում էին այնքան ժամանակ, մինչև հասնում էինք մոտակա հայկական որևէ գյուղ: Գյուղի մատույցներում մեզ դիմավորում էին, իսկ ուղեկցող տղաները վերադառնում էին: Մեր անվտանգությունն ապահովելու հերթն ու պատասխանատվությունը, արցախցու չգրված օրենքով, փոխանցվում էր գյուղից գյուղ: Այդպես դիմավորելով-ուղեկցելով-փոխանցելով՝  մեզ բերեցին-հասցրին Հայաստան՝  Գորիս:

Մենք՝ հայաստանցիներս, տպավորված էինք առաջին հերթին մարդկանցով՝  շիտակ ու եռանդուն, պատվախնդիր ու անկոտրում արցախցիներով: Արցախի չքնաղ բնության մասին՝ էլ չասեմ…

Միակ մռայլ, սև ու մթամած բանը, որ ունեցանք Արցախում՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին էր: Այն ժամանակ արդեն Շուշիում հայերը քիչ էին, եկեղեցու պահակը մոտիկ տան բնակիչ էր՝  ադրբեջանցի:

Խեղճացած, կծկված, գոմաղբի ու ծղոտի մեջ կորած Ղազանչեցոցից ուղղակի փախանք:

Տարիներ հետո, երբ կրկին հնարավորություն ունեցա տեսնել Շուշիի Ամենափրկիչը, աչքերիս չէի հավատում: Ոչ մի կերպ չէի կարողանում այդ լուսե ու պայծառ վեհությունը համեմատել մինչ այդ տեսածիս հետ:

Արցախ աշխարհն ինձ համար կրկնակի սիրելի է: Իմ աղջիկը՝ Լիլիթը, Արցախում է լույս աշխարհ եկել:

Ծնունդդ շնորհավոր, Արցախ ջան: Խաղաղ ու շեն մնաս, սիրելիս:

Լուսանկարը՝ անձնական արխիվից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s