Վազգեն Ա կաթողիկոս

Vazgen A
Հոկտեմբերի 3-ին ծնվել է Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ կաթողիկոս, հայագետ և ՀՀ ազգային հերոս Վազգեն Առաջինը:
Եկեղեցին իր խորքով զուտ հոգևոր, տիեզերական մի երևույթ է, իսկ իր ձևով` ազգային: Ուրեմն, ակներև է, թե եկեղեցի գալու հոգեկան անհրաժեշտության զգացումը չպետք է շփոթել ազգային գիտակցության հետ:
Կրոնական բուն զգացումը իր խորքին մեջ ազգային բնույթ չունի: Բայց իր պատմական կազմավորման, զարգացման և դրսևորման մեջ, այո՛, տվյալ ժողովուրդի մը հոգեվիճակին հատուկ ուրույն ձևերը ստացած է, այսինքն` ժողովուրդին հոգեկան և պատմական զարգացման հատուկ դրոշմը:
Կարելի չէ քրիստոնյա ըլլալ «ըստ սովորության», «ըստ ավանդության», ու այսպիսով եկեղեցին վերածել բրածո իրականության մը:
Եթե մերժենք Աստծո առաջ խոնարհվիլ, ստիպված կըլլանք մարդոց առջև խոնարհվելու:
Անհավատ դառնալ հաճախ կնշանակե` սկսել զԱստված փնտրել: Տարակուսանքը երբեմն հրաշքներ կգործե Դամասկոսի ճամփաներուն վրա:
Երանի այն երիտասարդներին, որոնք գիտեն` ի՛նչ կարդալ, ե՛րբ կարդալ և ինչքա՛ն կարդալ:
Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Ես քրիստոնեությունն ընդունում եմ այնքանով, որքանով այն ծառայում է իմ ազգին:
Աղբյուրը՝  sarkavagagirq.net
Ձեզ ենք ներկայացնում անկախության կապակցությամբ` Ամենայն Հայոց Հայրապետ, Վազգեն Ա Կաթողիկոսի կոչը` հրապարակված 1991 թվականին:
Կամօքն Աստուծոյ եւ մեր ազատատենչ ազգի, յառաջիկայ Սեպտեմբերի 21-ին, մեր նորածին հանրապետութեան քաղաքացիները պիտի պատասխանեն անկախութեան հրաւերին, միաձայն ու բարձրաձայն յայտարարելով՝ այո՛:
Ազատութեան ու անկախութեան կանչը մեր բազմադարեան պատմութեան հրամայականն է, մեր ազգի գիտակցութիան թելադրանքն է, մեր ապագայ գոյատեւման երաշխիքն է:
Կը խորհինք թե Սեպտեմբերի 21-ի այոն ոչ թե լրումն է մեր անկախութեան իտեալի, այլ շարունակումն է անկախութեան առաւել վճռական ու գործարար գործընթացի, ապահովումովը մեր հայրենիքի քաղաքական անվտանգութեան եւ տնտեսական զարգացման:
Հայաստանեայց առաքելական եկեղեցին անվարան ու լաւատես սպասում է լսել մեր ժողովրդի պատմական այո՛-ն, եւ հետեւել այդ ձայնին:
Մաղթում ենք սրտանց, մեր երկրի երիտասարդ անձնուրաց ղեկավարներին՝ ազգաշէն անսպառ եռանդ ու իմաստութիւն, միասնակամ համերաշխ գործակցութեամբ:
Այս արեւոտ պահին, ես յիշում եմ՝ Բուխարեստում 1938 թուականին «Հերկ» անսագրում իմ խմբագրականի վերջին սա տողերը՝
«Ահա թե ինչու, այսօր երբ կը վերյիշենք կորսուած անկախութեան պատմութիւնը, լեցուն հաւատով ու լաւատեսութեամբ մեր ազգի ներկայի եւ ապագայի նկատմամբ, կուզենք գոչել՝ Թող ապրի մեր Հայաստանը: Թող մնայ Մայիս 28-օ խորհուրդը որպէս անոր ապագայի աստղը»:
Հայոց աշխարհի հորիզոնի վրայ, ահա բարձրանում է անկախութեան այդ աստղը:
Օրհնութիւն եւ փառք՝ ճառագայթող այդ աստղին ու յաւետ ազատ՝ արմենական մեր ազգին:
14 Սեպտեմբեր 1991
Սբ. Էջմիածին
Վազգէն Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց
Աղբյուրը՝  ilur.am
Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s