Խնդիրները
* Աստվածաշնչի և աստվածաշնչյան նյութերի ընթերցանության նկատմամբ հետաքրքրության խթանում
* Նոր Կտակարանի ընթերցում
* Հայ Առաքելական սուրբ եկեղեցու ծիսական մշակույթին ծանոթացում
* 2016-2017 ուսումնական տարվանից կրթահամալիրի ավագ դպրոցում իրականացվող հեղինակային կրթական ծրագրում դասընթացի ներառում, այդ դասընթացի ծրագրի մշակում, նյութերի ստեղծում, հավաքում
Աշխատակարգ
* Հունվարի 14-ից սկսած՝ հինգշաբթի օրերին, ժամը՝ 13.30, 10-րդ դասարանի սովորողների «Արվեստի» ուսումնական պարապմունքը կազմակերպվում է Ս. Երրորդություն եկեղեցու ուսումնական սրահում. պարապմունքը վարում է տեր Զենոն քահանան:
* Ուսումնական պարապմունքը տեսագրվում է mskh TV-ի կողմից:
* Նախագծի իրականացման ընթացքը, լուսաբանումը, նյութերի հրապարակում սովորողների ուսումնական բլոգներում, mskh.am-ում։
Նախգծում օգտագործվող ուսումնական նյութերը
* Նոր Կտակարան
* Աստվածաշնչյան առակներ
* Հայ հին գրականություն
* Այլ գրականություն
Նախագծի արդյունքում ստեղծվող ուսումնական նյութերը
* «Ուսումնական պարապմունքը վարում է քահանան» տեսանյութերի շարք (կարող է լինել հաղորդում mskh.am-ի եթերում)
* Ընթերցում ենք Կտակարան. սովորողների ռադիո-տեսա նյութերի շարք (կարող է լինել նույն հաղորդման մեջ)
* Ուսումնական նոր նախագծերի մշակում և իրականացում, օրինակ՝ տոնը եկեղեցում, եկեղեցական տոնը ընտանիքում, մեր (թաղամասի, գյուղի….) եկեղեցին, Կտակարանը արվեստում (կտակարանային թեմաներով գրական նյութեր, ֆիլմեր, նկարներ) և այլ
* 2015-2016 ուսումնական տարվա դասընթացի ծրագիր
Գրաբարը՝ ծեսի լեզու
- 7-9-րդ դասարաններում «Հայոց լեզուն» և «Գրականությունը» ներառում են «Գրաբար» դասընթացը։
- Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված գրաբար ընթերցարաններ
- Գրաբարի ուսուցչի բլոգ
- Ուսումնական նյութը
- հատվածներ հայ հին գրականությունից (հայ հին վիպերգության հատվածներ, Նարեկացու տաղեր և այլն).
- առակներ (խրատներ) Հին Կտակարանից
- առակներ Նոր Կտակարանից.
- երաժշտության, ծեսի ծրագրով նախատեսված շարականներ
- Գրաբարը դպրոցի ընդհանուր պարապմունքին, տոներին
- Սովորողների մասնակցություն պատարագին
- Նոր Կտակարանի, Պատարագի, հոգևոր ծեսերի ժամանակ հնչող աղոթքների ընթերցում
- Գրաբարի քերականությունը (համակարգը)՝ ավագ դպրոցում սովորողների ընտրությամբ դասընթաց
- Գրաբարը՝ ծեսի լեզու. PPT
- «Գրաբարյան օրեր» ծրագրի նկարագրությունը, նպատակը«Գրաբարյան օրեր» կրթահամալիրում (նախագիծ)Գրաբարյան ասույթներԻմաստութիւն ծածկեալ, թե՞ գանձ անյայտԱստվածաշնչյան ընթերցումներ
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց
- Նունե Մովսիսյան և ընկերներ
Уведомление: Գրաբարյան ասույթներ | Գրաբար