Ձեր ունեցածը ձեզ մոտ պահեք

Nune MovsisyanՀրեշտակ չեմ (մեղա ՜, մեղա ՜), ոչ էլ՝  «սուրբ անմեղություն» (Աստված հեռու տանի), մարդ եմ՝ մի լավ փունջ ծաղկած թերություններով, թուլություններով ու սխալականությամբ:

Ինքնահաստատման բարդույթ, քավ լիցի, բնավ չեմ ունեցել ու չունեմ: Վերջին անգամ նման մի բան, երևի, մանկապարտեզում եմ ունեցել (խաբեցի, մանկապարտեզ չեմ գնացել):

Որևէ բնույթի մոլուցքով երբևէ չեմ տառապել, այդ թվում՝ կրթական: Այսպիսին եմ եղել միշտ ու հիմա էլ նույնն եմ:

Մեծամտանալու հետ էլ, թարսի պես, հեչ զահլա չունեմ: Ունեմ կայուն ինքնագնահատական, որն անկախ մարդկանց՝  իմ նկատմամբ ունեցած լավ կամ վատ կարծիքից, մնում է հաստատուն-անփոփոխ:

Սիրո պակաս, փառք Աստծո, չեմ ունեցել ոչ մանկության տարիներին, ոչ պատանեկության ժամանակ, ոչ էլ՝  հիմա:

Այնպես որ, կարող եք ինձ հանգիստ չսիրել: Ես դրանից հաստատ չեմ խռովի, լաց էլ չեմ լինի:

Հա՛, ունեմ հետաքրքությունների լայն շրջանակ (հավանաբար, ժառանգական գեն է) ու չեմ պատրաստվում այն սահմանափակել միայն այն բանի համար, ինչ է թե՝  ոմանց այն դուր չի գալիս:

Կարդալու եմ, թարգմանելու եմ, թողարկելու եմ այն ամենը, ինչն ինձ հետաքրքիր է:

Այնպես որ, նրանց, ում դուր չի գալիս, իզուր նյարդեր ու ժամանակ մի՛ վատնեք, դուք լիիրավ եք չկարդալ իմ թողարկած և ոչ մի նյութ:

Ի՞նչ եմ ուզում ասել: Բարի՛ եղեք, ինձ մի «շնորհեք» կծու-թթու խոսքեր և մի «արժանացրեք» անբարյացկամ-անհարգալից վերաբերմունքի, միևնույնն է, ես դրանք չեմ ընդունելու:

Այնպես որ, Ձեր ունեցածը ձեզ մոտ պահեք, դրանք ինձ պետք չեն:

Խորին երախտագիտությամբ ընդունում եմ միայն ժպիտներ, սեր, պաչիկներ…

Ողջ լերուք:

Ամենայն հարգանքով՝  Նունե Մովսիսյան

Լուսանկարը՝  Սյուզի Մարգարյանի

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

6 отзывов на “Ձեր ունեցածը ձեզ մոտ պահեք

  1. ինչ-որ բան ե՞մ բաց թողել :)

    Нравится

  2. Ինչ լա՜վ է, որ դու կաս…

    Нравится

  3. Բարև Նունե ջան,Էդուարդ Բագրատունու օգնությամբ ես ՙՙբացահայտեցի ՚՚Ձեզ… ու շատ հիացած եմ:Շարունակեք աշխատել,Ձեզ շատ սպասողներ կան…

    Нравится

Ответить на S. Sagias Отменить ответ