Ամեն անգամ Քեզ հանդիպելիս…

sarmosԱմեն անգամ Քեզ  հանդիպելի՜ս…

Ամեն անգամ Քեզ  հանդիպելիս՝  սրտիս զարկերն անսովոր աշխուժանում են: Այդպես է լինում միշտ, երբ բյուր մարդոց մեջ զգում եմ այն Մեկի ներկայությունը, ում ներսում Լույսի հորդահոս աղբյուր կա…

Քո ներսի կիսամո՜ւթը…

Քո ներսի կիսամութը ստիպում է տեսնե՛լ:

Քո ներսի լռությո՜ւնը…

Քո ներսի լռությունը պարտադրում է լսե՛լ:

Ու հենց այդ պահին գիտակցում եմ, որ կիսամութն ու լռությունը դեպի լույս տանող դռներ են՝  ներս գնալ ցանկացողի ճանապարհ:

Դու ամբողջովին խնկաբույր ես ու պատարագոտ՝  սիրտն ու հոգին մաքրող-ազնվացնող, վեհացնող ու վերացնող սպեղանի…

Քո ներսում խաչվում են ժամանակներն ու տարածությունը՝  պարզորոշ թողնելով գիտակցումն առ այն, որ դրանք, ըստ էության, չկան, գոյություն չունեն…

Քո մոտիկությունից ծնկներս ծալվում են: Նույնիսկ իմ անցած դժոխքի ճամփեքը չկարողացան ինձ ստիպել ծնկել, բայց Քո առջև խոնարհվում եմ ինքնակամ:

Քո առջև խոնարհվում եմ թե չէ՝  արցունքներ են հայտնվում: Ոչինչ, թո՛ղ հոսեն, հետո ժպիտ են դառնալու ու ծիածան…

Ուրիշ ոչ մի տեղ ես ինձ այդքան վերերկրային ու աննյութեղեն չեմ զգում, որքան Քո ներսում: Այդպիսին եղել եմ, հավանաբար, իմ աստվածուհի մոր արգանդում:

Ամեն անգամ Քեզնից հեռանալիս՝  հոգիս նվաղում է: Այդպես է լինում միշտ, երբ Քո Լույսից աննշան մի հյուլե հայտնվում է իմ ներսում…

Հ.գ. Այսպիսի «սաղմոս» ծնվեց, երբ հերթական անգամ հայտնվեցի Հաղարծին-Մակարավանք-Գոշավանք Աշխարհներում:

Լուսանկարը՝  անձնական արխիվից (Հաղարծին)

Ն. Մ.

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 отзывов на “Ամեն անգամ Քեզ հանդիպելիս…

  1. Reblogged this on Սոնա Փափազյան and commented:
    Տիկին Նունե մի աա, մի հրաշք ասա

    Нравится

  2. Ու հենց այդ պահին գիտակցում եմ, որ կիսամութն ու լռությունը դեպի լույս տանող դռներ են՝ ներս գնալ ցանկացողի ճանապարհ:

    Հրաշալի մտքեր……. հիասքանչ տիկին Նունե:

    Нравится

  3. «կիսամութն ու լռությունը դեպի լույս տանող դռներ են՝ ներս գնալ ցանկացողի ճանապարհ»…. կեցցե՛ս, Նունե ջան։

    Нравится

Добавить комментарий для Նունե Մովսիսյան Отменить ответ

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s