Նախանձախնդի՛ ր եղէք հոգեւոր շնորհներին

roslinyan avetaranichԱստվածաշնչյան ընթերցումներ (Պողոս Առաքեալի առաջին թուղթը կորնթացիներին)

Չգիտէ՞ք, թէ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մէջ է, եւ որն ստացել էք Աստծուց. եւ դուք ձեր տէրը չէք, քանզի մե՛ծ գնով գնուեցիք։ Փառաւորեցէ՛ք Աստծուն ձեր մարմինների մէջ։
Այս ասում եմ թոյլ տալով եւ ոչ թէ հրաման տալով. որովհետեւ ուզում եմ, որ ամէն մարդ լինի այնպէս, ինչպէս ես եմ. բայց իւրաքանչիւր ոք իր շնորհն ունի Աստծուց, մէկն՝ այսպէս, իսկ միւսն՝ այնպէս։
Ծառա՞յ էիր, երբ կոչուեցիր. դու հոգ մի՛ արա, այլ, եթէ կարողանաս իսկ ազատ լինել, քեզ այդպէս լաւ կը լինի. որովհետեւ, ով Տիրոջով ծառայ է կանչուած, Տիրոջ կողմից ազատուած է. նոյնպէս եւ՝ ով ազատ է կոչուած, Քրիստոսի ծառան է։
Մե՛ծ գնով գնուեցիք։ Մարդկանց ծառաներ մի՛ եղէք։
Եղբայրնե՛ր, իւրաքանչիւրը, ինչ կոչման մէջ որ կոչուեց, թող նոյնի մէջ էլ մնայ Աստծու առաջ։
Մովսէսի իսկ օրէնքում գրուած է. «Կալում աշխատող եզան դունչը չկապես»։ Միթէ միայն եզների՞ համար էր հոգ անում Աստուած։
Չէ՞ որ մեզ համար է ասում. քանի որ մեզ համար գրուեց այդ. ով վարուցանք է անում, պէտք է յոյսով վարուցանք անի, եւ ով կալսում է՝ վայելելու յոյսով։
Եթէ մենք ձեր մէջ հոգեւոր բաներ սերմանեցինք, մեծ բա՞ն է, եթէ ձեզնից մարմնաւոր բաներ հնձենք։
Սէրը համբերող է, քաղցրաբարոյ է. սէրը չի նախանձում, չի ամբարտաւանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտռում, բարկութեամբ չի գրգռւում, չար բան չի խորհում, անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ. ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում։
Սէրը երբեք չի անհետանում. թէ մարգարէութիւններ են, պիտի չքանան. թէ լեզուներ՝ պիտի լռեն. թէ գիտութիւն՝ պիտի անցնի. քանզի շատից քիչը գիտենք եւ շատից քիչն ենք մարգարէանում։
Բայց արդ, մնում են հաւատ, յոյս, սէր. սրանք՝ երեքը. եւ սրանցից մեծագոյնը սէրն է։
Սիրոյ հետամո՛ւտ եղէք եւ առաւել եւս նախանձախնդի՛ր եղէք հոգեւոր շնորհներին, մանաւանդ մարգարէութիւն անելու. եւ ձեր ամէն ինչը պարկեշտութեամբ եւ ըստ կարգի թող լինի։
Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s