Ավագ Եփրեմյան, «Լինել թե չլինել ընթեռնելի»

Avag EptemyanԵս ձեր միջի համա-ձայնն եմ
(Լինել թե չլինել ընթեռնելի)

Ինչո՞ւ է ծփում ծովը:
Սրտի համար այսպիսի հարց գոյություն չունի:
Սիրտն ալեկոծվում է այն ժամանակ, երբ ծովն այլևս չի ծփում:
Այսու՝ ժամանակները փոխվել են:
Բոլոր ժամանակներում ասվող բառեր:
Թյուրիմացություններից հնարավորինս խուսափելու համար ես մի բառ կավելացնեմ՝ ժամանակները նորի՛ց փոխվել են: Գուցե և՝ վերջին անգամ:
Եվ ծովը դարձյալ չի ծփում:
Ծովը, կյանքը, գիրը… Այդպես եմ տեսնում:
Ես տեսնում եմ, թե ինչպես կարող է ծովը չծփալ ու մարել, տեսնում եմ, թե ինչպես կարող է կյանքը դատարկվել ինքն իրենից, և թե ինչպես է գիրը սկսում նմանվել ցնցոտու, պատառոտված է ասես, բառեր, բառակապակցություններ, ամբողջական պարբերություններ ջնջվում են ու, քանի որ դա մեր գիրն է, մենք դառնում ենք անընթեռնելի:
Չար երազ է, երևի, որից ես ուզում եմ արթնանալ, որի մեջ ես դեռևս խոսող մեկն եմ, և խոսքն արձագանք է ուզում, և տեսնում եմ, որ երկու անձավ կա ընդամենը, որ կարող է արձագանքել խոսող մարդուն. ուղեղի անձավը և սրտի անձավը:
Մի չջնջվող հուշ ինձ հեռացնում է ուղեղների անձավներից:

Աղբյուր՝  Ավագ Եփրեմյանի ֆեյսբուքյան էջ

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Ավագ Եփրեմյան, «Լինել թե չլինել ընթեռնելի»»

  1. Уведомление: Ավագ Եփրեմյան «Լինել թե չլինել ընթեռնելի» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s