Մարդը նման է եկեղեցու…

???????????????????????????????

Մարդը եկեղեցու է նման. գմբեթը գլուխն է, զանգը՝ սիրտը, խաչը՝ հավատը…

Մարդու սիրտը ժամանակ առ ժամանակ պիտի ղողանջի եկեղեցու զանգերի պես, որպեսզի ներսը զուլալվի ու առողջ մնա…

Մարդը պիտի խաչ ունենա ներսում՝ եկեղեցու խորանի պես, որպեսզի ծունկի իջնի, խաչակնքի ու աղոթի…

Մարդը պիտի վարդնյակներ ու զարդանախշեր ունենա ներսում՝ եկեղեցու որմնանկարների ու սրբապատկերների պես, որպեսզի ոգեշնչվի ու ոգեշնչի…

Մարդը պիտի դռներ ու լուսամուտներ  ունենա ներսում՝  եկեղեցու դռների ու պատուհանների պես, որպեսզի կարողանա լույս ընդունել ու բաշխել…

Մարդը պիտի ձայն ու բույր ունենա հոգում՝ եկեղեցում մատուցվող պատարագի պես, որպեսզի ինքն իր ներսում պատարագվի ու մաքրվի…

Մարդը պիտի երանգ, համուհոտ ունենա եկեղեցի թափանցած արևի շողերի պես, որպեսզի գույն ունենա ու արևի պես ճառագող ժպիտ…

Մարդը պիտի սեր ունենա սրտում՝ եկեղեցու պատերի պես, որպեսզի փուլ չգա ու շարունակի ապրել…

Մարդը հավատ պիտի ունենա՝ եկեղեցու գմբեթի խաչի պես, որպեսզի սովորի ապրել ցավի հետ…

Մարդը պիտի ծիածանի նման գմբեթարդ կապի իր հոգում ու սրտում՝  եկեղեցու կամարների պես, որ խաչվեն սերն ու հավատը, անցյալն ու ներկան…

Մարդը պիտի իր ներսը տանող ուղի ունենա՝  եկեղեցի տանող ճանապարհի պես, որ հետո Տունդարձի ճամփան ճանաչի…

Մարդը կյանքի օրոք գլուխը պիտի բարձր պահի՝  եկեղեցու գմբեթի պես, որ մահվանից հետո խոնարհված վանք դառնա ու շարունակի հիշեցնել…

Եկեղեցին Է Մարդու նման …

Եեղեցին մարդու է նման. գլուխը գմբեթն է, սիրտը՝ զանգը, հավատը՝ խաչը…

Լուսանկարում՝  Ապարան, Լուսագյուղի Թուխ Մանուկ (Վերի վանք), 7-րդ դար

Ն. Մ.

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s