Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի

Abovyani S.HovhannesՀունվարի 5-ին՝ Ճրագալույցի պատարագից հետո, Մեդիակենտրոնում տեղի ունեցավ Ամանորյա, Սուրբ Ծննդյան երգերի երեկո: Ի տարբերություն նախորդ երկու տարիների, այս տարի տոնը երիտասարդացել էր, ինչն ինձ շատ ուրախացրեց: Սիրուն, խաղաղ տոն ստացվեց: Շնորհակալություն, Սյուզի Մարգարյան ջան:

Իսկ հունվարի 6-ի Ս. Ծննդյան պատարագին մասնակցեցինք  Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որի մասին էլ ուզում եմ խոսել:

Եկեղեցին կառուցման օրվանից հայտնվեց քննադատության թիրախում: Ու քանի դեռ չէի տեսել այդ եկեղեցին, որևէ կարծիք՝ ոչ վատ, ոչ էլ՝ լավ, ինձ թույլ չէի տալիս արտահայտել: Հիմա կարող եմ ասել:

Այն, որ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցող գլխավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը, 40 քանդակագործներ, որմնանկարիչներ հայր և որդի Աբրահամ ու Հայկ Ազարյանները, զարդագործ-վարպետներն ու հազարավոր շինարարներ մեծ գործ են արել՝  կասկածից վեր է:

Հա, համաձայն եմ, չեմ վիճում, եկեղեցին շքեղ է, զարդարված ու պճնված (համենայն դեպս, այն իմ ճաշակով չէ): Ես, որպես աղոթատեղի, նախընտրում եմ մեր խոնարհված վանքերն ու կիսաքանդ մատուռները:

Բայց շքեղության համար քննադատել, կարծում եմ՝ ճիշտ չէ, որովհետև նման շքեղ կառույցներ մենք հնում էլ ենք ունեցել: Որպես օրինակ կարող եմ բերել  Անիի Տիգրան Հոնենց եկեղեցին: Ի դեպ, ի տարբերություն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու, Տիգրան Հոնենց եկեղեցու որմնանկարներն ու զարդաքանդակները ագուցված են եղել թարկարժեք քարերով: Եկեղեցին նախշազարդ լինելու պատճառով հետագայում ստացել է Նախշլի անունը:

Քննադատել, որ բարերարը իր անունը նշել է եկեղեցու մուտքի պատին, սա էլ տեղին չէ, որովհետև այս երևույթը ևս ընդունված է եղել հայոց մեջ: Հենց նույն Տիգրան Հոնենցը քեզ օրինակ: Դարերը մեզ հուշում են, որ եկեղեցին կոչել են Սուրբ Գրիգոր, բայց պատմության մեջ այն մնացել է իր բարերարի՝ Տիգրան Հոնենցի անունով:

Պարսավելի ոչինչ չեմ տեսնում: Ի վերջո, բարերարը այս անգամ չի՞ կառուցել, չէ,՞ խաղատուն կամ ռեստորան, կառուցել է եկեղեցի: Ի՞նչ է պատահել, հիմա ինչո՞ւ ենք քննադատում, թե՞ մեզանում ոչինչ չանելը, բայց աջուձախ խոսելն ու քննադատելը դարձել է ապրելակերպ:

Կարևորն այն է, որ մեր ժամանակներում կառուցվել է նոր եկեղեցի (թեև ես շատ ավելի կողմնակից եմ եղածները վերանորոգելուն), որ այդ եկեղեցում է գտնվում Հովհաննես Մկրտչի մասունքը, որ ես իմ ընկերների հետ եմ ու լսում եմ Ս. Ծննդյան պատարագ: Ես ուրիշ ի՞նչ կարող եմ ասել՝ շնորհակալություն հայտնելուց բացի, ինչն էլ սիրով անում եմ:

Սիրելի մարդիկ, շնորհակալ եմ իմ կողքին լինելու և երկու անմոռաց Ս. Ծննդյան պատարագ պարգև ստանալու համար:

Գիտե՞ք՝  արդեն սկսել եմ սպասել երրորդին…

Լուսանկարը՝ անձնական արխիվից

Ն.Մ.

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ, Ծիսական տոնացույց. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s