Կարո՞ղ է պատահել, որ աշխարհը կռիվ սկսի քո դեմ, բայց դու խաղաղ լինես, ինչպես երբեք՝ հանգիստ ու պայծառ…
Իհարկե՛, կարող է պատահել. պատերազմի մյուս երեսը խաղաղությունն է:
Կարո՞ղ է պատահել, որ աշխարհը սկսի քեզ դատապարտել ազատության համար, բայց դու հանդարտ լինես, ինչպես երբեք՝ մաքուր ու զուլալ…
Իհարկե՛, կարող է պատահել. ազատության մյուս երեսը անկեղծությունն է:
Կարո՞ղ է պատահել, որ աշխարհը սկսի քեզ մեղադրել համարձակության համար, բայց դու խոնարհ լինես, ինչպես երբեք՝ հեզ ու ենթարկվող…
Իհարկե՛, կարող է պատահել. համարձակության մյուս երեսը մեղմությունն է:
Կարո՞ղ է պատահել՝ աշխարհին դուր գալու համար քո սրտի ու մտքի դեմ գնաս, ինքդ քո դեմ կռիվ սկսես ու պատերազմ:
Ազատության ու համարձակության մյուս երեսը ամենևին էլ կռիվն ու պատերազմը չէ, սերն ու ներդաշնակությունն է, իսկ միակ դեմքը՝ ինքնաբավությունը…
Նունե Մովսիսյան