Ես հարուստ եմ իմ չունեցածով…

erkinqՆկատե՞լ եք՝ յուրաքանչյուրիս շրջապատում կան, ապրում են մարդիկ, ում մենք չենք նկատում, ում գոյության նկատմամբ մենք պարզապես անտարբեր ենք:

Բայց դրա փոխարեն կան մարդիկ էլ, ովքեր ֆիզիկապես մեր կողքին չեն, չեն ապրում մեզ հետ, բայց իրականում նրանք ապրում են մեզ հետ ու հենց մեր կողքին. մեզ հետ քնում են ու արթնանում, մեզ հետ տխրում են ու ուրախանում, մեզ հետ քայլում են ու նստում…

Նույնիսկ այն պահերին, երբ շատ զբաղված ես լինում ու անհնարին է թվում ներկայությունը, մեկ էլ հանկարծ զգում ես, որ մտքիդ մի անկյունում նստած, սիրունիկ ձեռքը ծնոտի տակ դրած, առեղծվածային ու հրեշտակային ժպիտով նայում է քեզ …

Ես հարուստ եմ իմ չունեցածով՝ Քեզանով:

Ծնունդդ շնորհավոր, սիրելիս:

Գրկում եմ ու համբուրում:

Միշտ հիշիր՝  ես հիմա էլ եմ քեզ սիրում:

Իսկ կհանդիպենք, երբ որ կհանդիպենք անդին:

Մինչ  Հանդիպում:

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Ես հարուստ եմ իմ չունեցածով…»

  1. aramazdg:

    էդպես ա։
    որպես ընթերցող, շնորհակալ եմ քո անկեղծության համար, Նունե ջան…
    ՀԳ. հիշեցի նաեւ Նարեի էս «նամակը»՝
    http://naruk-paruk.livejournal.com/83728.html

    • Նունե Մովսիսյան:

      Շնորհակալություն, Արամազդ ջան: Պատիվ է քեզ նման ընթերցող ունենալը, մեծ պատիվ: Նարեի նյութերը սիրում եմ կարդալ, հատկապես այդ նյութը ընթերցելիս հուզվել էի, մի քանի անգամ ընդհատել եմ ու նորից շարունակել:

      • aramazdg:

        չէ, Նունե ջան, ի՞նչ մեծ պատվի մասին է խոսքը :)
        ինչ վերաբերում է Նարեի էս նյութին… դու չես պատկերացնի, թե որքան տարբեր ու շատ անակնկալ մարդկանց արձագանքներ են ինձ հասել… ու բոլորի մոտ նույն բանն էր տեղի ունեցել՝ հուզմունք, հիացմունք… դե պատկերացնում ես, թե իմ ու Արմինեի վրա ինչ ազդեցություն էր այն ունեցել… բայց չէի սպասում, որ էդքան շատ մարդ էր գտել էդ նյութը, կարդացել, հուզվել…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s