Նկատե՞լ եք՝ յուրաքանչյուրիս շրջապատում կան, ապրում են մարդիկ, ում մենք չենք նկատում, ում գոյության նկատմամբ մենք պարզապես անտարբեր ենք:
Բայց դրա փոխարեն կան մարդիկ էլ, ովքեր ֆիզիկապես մեր կողքին չեն, չեն ապրում մեզ հետ, բայց իրականում նրանք ապրում են մեզ հետ ու հենց մեր կողքին. մեզ հետ քնում են ու արթնանում, մեզ հետ տխրում են ու ուրախանում, մեզ հետ քայլում են ու նստում…
Նույնիսկ այն պահերին, երբ շատ զբաղված ես լինում ու անհնարին է թվում ներկայությունը, մեկ էլ հանկարծ զգում ես, որ մտքիդ մի անկյունում նստած, սիրունիկ ձեռքը ծնոտի տակ դրած, առեղծվածային ու հրեշտակային ժպիտով նայում է քեզ …
Ես հարուստ եմ իմ չունեցածով՝ Քեզանով:
Ծնունդդ շնորհավոր, սիրելիս:
Գրկում եմ ու համբուրում:
Միշտ հիշիր՝ ես հիմա էլ եմ քեզ սիրում:
Իսկ կհանդիպենք, երբ որ կհանդիպենք անդին:
Մինչ Հանդիպում:
էդպես ա։
որպես ընթերցող, շնորհակալ եմ քո անկեղծության համար, Նունե ջան…
ՀԳ. հիշեցի նաեւ Նարեի էս «նամակը»՝
http://naruk-paruk.livejournal.com/83728.html
НравитсяНравится
Շնորհակալություն, Արամազդ ջան: Պատիվ է քեզ նման ընթերցող ունենալը, մեծ պատիվ: Նարեի նյութերը սիրում եմ կարդալ, հատկապես այդ նյութը ընթերցելիս հուզվել էի, մի քանի անգամ ընդհատել եմ ու նորից շարունակել:
НравитсяНравится
չէ, Նունե ջան, ի՞նչ մեծ պատվի մասին է խոսքը :)
ինչ վերաբերում է Նարեի էս նյութին… դու չես պատկերացնի, թե որքան տարբեր ու շատ անակնկալ մարդկանց արձագանքներ են ինձ հասել… ու բոլորի մոտ նույն բանն էր տեղի ունեցել՝ հուզմունք, հիացմունք… դե պատկերացնում ես, թե իմ ու Արմինեի վրա ինչ ազդեցություն էր այն ունեցել… բայց չէի սպասում, որ էդքան շատ մարդ էր գտել էդ նյութը, կարդացել, հուզվել…
НравитсяНравится