Ոգու և ոգեղենի մասին

ancrevԻսկ ոգին, հայտնի բան է, փոխանցվում է ոգու հետ…

Նուրբ խոսակցություն է, աննյութեղեն ու անորսալի, չգիտեմ էլ տակից ոնց պիտի դուրս գամ, բայց դե՛, համարձակվեմ ու փորձեմ, մեկ էլ տեսար՝ ստացվեց:

Տիար ջան, ասում եք՝ Աստծո տված սուբստանցը մեր մեջ պիտի որ դրված լիներ:

Համաձայն եմ: Դրվելը, իհարկե, դրվել է, այլ բան է, որ այն կյանքի ընթացքում հազար ու մի նյութեղեն զիզի-բիզիներով ծածկվում ու մարդու ներսում աստիճանաբար գերեզման է դառնում՝  Ոգու գերեզման…

Գերեզման է դառնում ու մոռացվում, շա՜տ ափսոս…

Ոգին գանձ է, Աստծո կողմից մարդուն շնորհած անգնահատելի, իրական ու ամենամեծ հարստությունը:

Մարդը (կամ հասարակությունը) եթե ինքն իրեն չի փորձում ուսումնասիրել, ջանք չի թափում ճանաչել ինքն իրեն, ինքն իրեն հարց չի տալիս ու չի փորձում գտնել պատասխան՝ ինքն ով է, ինչ արմատներ ունի, չի փորձում ժամանակ առ ժամանակ վերանայել իր մտածելակերպն ու կարծիք փոխել, սրբագրել մարդկանց, բնության, հակոտնյա ուժի հանդեպ ունեցած իր վերաբերմունքը, ապա կներեք, ոգու ու ոգեղենի մասին խոսելն ավելորդ է ու անհույս:

Մարդը, ով չունի ներքին ազատություն, ասել է թե՝ ներքին կարգապահություն, չի կարող ոգի ու ոգեղեն լինել: Չէ՛, չլինելու բան է: Մարդուց դուրս կայացվող որոշումներին չեմ հավատում: Իսկ Ոգու սովի դեպքում ոչ մի որոշում էլ չի փրկի:

Ոգու մասին կարող ենք շշնջալ, եթե մարդը (կամ հասարակությունը) ոչ միայն հասկանում է կամ գոնե փորձում է հասկանալ ինքն իրեն ու իր անելիքը, ոչ միայն հավաքում է ու կուտակում, այլև փոխանցում է իր ունեցածը՝ գաղափարներ ու գիտելիքներ:

Ոգու մասին կարող ենք խոսել, եթե մարդը (կամ հասարակությունը) աշխատում և ստեղծում է ոչ միայն իր, այլև բոլորի համար: Փորձում է օգտակար լինել ընդհանուր գործին, նախաձեռնում է որևէ գործ և պատասխանատվություն է կրում իր սկսած գործի ընթացքի ու ավարտի համար:

Մարդը, ով ունի ներքին ազատություն, ազնիվ է ու սրտացավ, մտածում է ընդհանուրի բարօրության մասին և ամենակարևորը՝ իր նպաստն է բերում ի շահ այդ բարօրության, արդեն խոսում է մարդու՝  բարձր ոգի լինելու մասին:

Ն.Մ.

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Ոգու և ոգեղենի մասին»

  1. Уведомление: Պայծառություն. սիրուն բառ է, չէ՞… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Դիջիթեքյան ուսումնական ճամբարը ոգին փոխանցելու հարթակ | Հասմիկ Թոփչյան

  3. Уведомление: Ինչո՞ւ չունեցանք Տերյանի երազած Հոգևոր Հայաստանը… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ինչո՞ւ չունեցանք Տերյանի երազած Հոգևոր Հայաստանը… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s