Համարձակվի՛ր:
Այսօր…
Թո՛ւյլ տուր ինքդ քեզ բացահայտվել:
Թո՛ւյլ տուր ինքդ քեզ ճշմարտությունը ասել:
Համարձակվի՛ր ձևացնելը թողնել:
Մի՛ վախեցիր մենակ մնալ այն գաղտնի կրակի հետ, որ վառվում է քո ներսում:
Համարձակվի՛ր լինել վայրի անհամատեղելի:
Թո՛ւյլ տուր ուրիշ մեկին ինքը լինել:
Թո՛ւյլ տուր քեզ՝ դուրս գալ քո կերպարից:
Համարձակվի՛ր երբեք ոչ մի բանի պատրաստ չլինել:
Համարձակվի՛ր տալ ամեն ինչ
Սեր արթնացնելու համար:
Մի՛ վախեցիր անհաջողություն կրելուց:
Համարձակվի՛ր փչացնել ամեն ինչ:
Մի՛ վախեցիր գետին ընկնելուց:
Ծիծաղի՛ր, երբ ձեզ կրկին նվաստացնում են:
Մի՛ վախեցիր երազել, և թողարկել երազները:
Թո՛ւյլ տուր ինքդ քեզ կարդալ անցյալը, բայց չկառչես դրանից:
Համարձակվի՛ր ազնվորեն ասել «Այո» և նույնքան ազնվորեն՝ «Ոչ»:
Մի՛ վախեցիր սխալվելուց:
Մի՛ վախեցիր ճիշտ լինելուց:
Համարձակվի՛ր լինել իրական:
Մի՛ վախեցիր լինել այստեղ:
Հենց այս պահին:
Այսօր:
Աղբյուր՝ Джефф Фостер, Отважьтесь. Сегодня…
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք կարդալ նաև՝ Ջեֆֆ Ֆոստեր, «Հնարավոր է…»,