Մխիթար Աբբահայր, «Խրատ Քարոզչաց»

sivas-surp-nc59fan-ermeni-manastiri-ic3a7i

Փետրվարի 7-ին ծնվել է Մխիթարյան միաբանության հիմնադիր, հայագետ Մխիթար Սեբաստացին:

«Խոնարհ սիրտով քեզի կը նուիրեմ, ո՜վ Հայ Ժողովուրդ, իմ երկար տարիներու աշխատանքիս պտուղը, իբր սիրոյ ձօն: Սրտանց կը տենչամ իմ վաստակս քեզի պարգևել և բոլոր անոնց՝ որ պայմաններուդ մէջ կը գտնուին. որովհետև ինչ որ իմս է՝ անիկա քեզի կը պատկանի, և ինչ որ քուկդ է՝ անիկա իմս ալ է: Անոր համար՝ ինծի պարծանք է քեզի ծառայել, մանաւանդ թէ ասիկա լրումն է իմ և իմիններուս պաշտօնին. որովհետև սկիզբէն ի վեր, ինչպէս ես, այս Միաբանութիւնն ալ սահմանուած է Հայ Ժողովուրդի մշակութային ծառայութեան և Աստուծոյ փառքին»:

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Աբբահոր «Խրատ Քարոզչացը», որքան հասկացա, միաբանության ներքին կարգապահական կանոնների մասին է: Համացանցում, ցավոք, այն ներկայացված չէ: Միայն hetq.am-ում գտա մի հոդված, ուր մեջբերումներ կային Մխիթար Սեբաստացու այդ գործից:

Մխիթար Սեբաստացի, «Խրատ Քարոզչաց»

«Վարժարաններու եւ վանատուներու մէջ բնակող միաբանները կրօնաւորական Հասարակութիւն մը կը կազմեն, որպէս առաջնորդ ունենալով տեղական Մեծաւորը, անուանուած Ընհանրական Աբբահօրմէ»։

«Զի զընկերն քո լաւագոյն համարիցիս քան զքեզ, ոչ միայն ի սրտի, այլ եւ ի բանս քո»։

«Ջանալ ըմբռնել եղբայրակիցը, վեհանձնօրէն գերազանցելով անհասկացողութիւնները, ներելով ու ծածկելով ամէն սխալ»:

«Միաբանութեանս բարգաւաճումին եւ զարգացման նպատակով, Ընհանրական Աբբահայրը, իր վեցամեայ պաշտօնավարութեան ընթացքին, անձամբ պէտք է այցելէ Միաբանութեանս բոլոր կեդրոնները»:

«Ընդհանրական Աբբահայրը, որպէսզի կարենայ լաւագոյն կերպով ղեկավարել Միաբանութիւնը, թող առիթներ ստեղծէ միաբաններէն իւրաքանչիւրին հետ անձամբ հանդիպելու. խօսակցի անոնց հետ, քաջալերէ, հայրաբար առաջնորդէ, այնպէս որ բոլորն ալ զգան՝ թէ կը պատկանին մէկ ու միակ  ընտանիքի մը»։

«Յատուկ ուշադրութիւն դարձուի հիւանդներուն եւ տարեցներուն, ապահովելով անոնց վիճակին հարկաւոր ամէն միջոց»։

«Միաբանութեանս Կրթական Կեդրոններու կամ Վարժարաններու Տնօրէնները պարտաւոր են կանոնաւոր կապեր հաստատել ուսումներու եւ կոչումներու գիծով Աբբայական Փոխանորդին հետ։ Պէտք է անոր եռամսեայ գրաւոր հաշուետուութիւն ուղարկեն իրենց պատասխանատուութեան յանձնուած կեդրոնի վիճակին եւ գործունէութիւններուն մասին»:

«Միաբանութեանս մէջ ծանր յանցանքներ նկատուած են յատկապէս հետեւեալները. Ա) առանց Մեծաւորներու հրամանին հեռանալ վանատունէն եւ չվերադառնալ երկու ամսուան ընթացքին. Բ) ծանր գողութիւն կամ սեղանակապտութիւն. Ե) աշխահական ատեաններու դիմել Միաբանութեան կամ միաբանի մը դէմ……»:

Լուսանկարը՝  Սեբաստիայի Ս. Նշան եկեղեցու լուսանկար վաղուց էի փնտրում, օրեր առաջ վերջապես հաջողվեց գտնել Ermenilere ait geçmişteki ve günümüzdeki resimleri ֆեյսբուքյան թուրքալեզու էջից:

Մխիթար Սեբաստացու մասին ավելին իմանալու համար կարող եք ծանոթանալ «Սեբաստացի» կայքէջին:

Կարող եք կարդալ նաև՝  Ա. Տիգրանյան, «Մխիթար Սեբաստացու դասերը»

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Մխիթար Աբբահայր, «Խրատ Քարոզչաց»»

  1. Уведомление: Միաբանության կանոններ | manetorunyanblog

  2. Уведомление: ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆ | ՀԱՄԻԿ

  3. Уведомление: Մխիթար Աբբահայր, «Խրատ Քարոզչաց» | hayknd

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s