Բառը մեր մտքի հանդերձանքն է

Ո240px-Nossrat_Peseschkian_2010_03_31՞ր բառերն են վնասում ձեզ. հաճախ օգտագործվող արտահայտությունները՝  հիվանդության նախանշան 
Բառերը մեր մտքերի հանդերձանքն են, բառերը շատ հզոր ուժ ունեն: Այդ ուժը հազարավոր անգամներ ավելի ուժեղ է, քան մտքի ուժը: Այս մասին բազմիցս խոսել են մասնագետները և նույնիսկ ապացուցել: Ավելին, բառերը տարբեր, այդ թվում՝ անբուժելի հիվանդություններ առաջացնելու և, նույնիսկ, բուժելու ուժ ունեն:

Այս բացահայտումն արել է գերմանացի հոգեթերապևտ Նոսրատ Պեզեշկիանը (Nossrat Peseschkian):

Նա առաջինն էր, ով բացահայտեց այն բառերը, որոնք ծրագրավորում են մարմնի տարբեր հիվանդություններ: Ժամանակի ընթացքում Պեզեշկիանն ապացուցեց, որ այդ կործանիչ բառերն առկա են բոլոր մարդկանց բառապաշարում:

Չկա մի այնպիսի մարդ, ով կկարողանա զերծ մնալ այնպիսի բառերի օգտագործումից, որոնք

  • ծրագրավորում են հիվանդությունները
  • նյութականացնում են դրանք մարդու մարմնում
  • ոչ մի կերպ թույլ չեն տալիս բուժվել

Բժիշկ Պեզեշկիանն այս խոսքերն ընդհանրացրել է «օրգանական խոսք» անվամբ:  Օրգանական խոսք ասելով՝ պետք է հասկանալ այնպիսի բառերը և արտահայտությունները, որոնք ուղղակի կերպով ազդում են մարդու ֆիզիոլոգիական օրգանների վրա:  Ձեզ շատ լավ հայտնի են այդ բառերն ու արտահայտությունները: Դրանք իսկապես շատ վտանգավոր և կործանիչ ուժ ունեն, որն ի վիճակի է վնասել նույնիսկ ամենաամուր առողջությանը:

Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը՝

Համբերությունս սպառվեց

Գլուխ եմ կոտրում

Շնչիս վրա է նստած

Մի բան ինձ խեղդում է

Արյունս խմել է

Մահու չափ հոգնած եմ

Ճնշում են ինձ

Թքած ունեմ

Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին «չեմ մարսում»

Թթվածինս փակել են

Սրտխառնուքի աստիճան հոգնել եմ

Բոլոր հյութերս «քամել են»

Արյունս շատ են փչացրել

Հարված էր սրտիս

Վզիս են նստել

Մինչև կոկորդ՝ կուշտ եմ

Մահվան դուռ են հասցրել

Իմ մաշկի տակ մտի

Որևէ ելք է պետք գտնել:

Ըստ մասնագետի՝  սկզբում մարդն այդ  կործանիչ բառերը ներմուծում է իր ամենօրյա բառապաշարի մեջ, որից  հետո միայն սկսում է առաջանալ հիվանդությունը: Եվ ոչ թե սովորական հիվանդություն, այլ հենց այն, որի մասին ասվել է: Եվ, որ ամենակարևորն է, հիվանդություն ստեղծելուց հետո այս բառերն ավելի խորն են իրենց արմատները գցում մեր բառապաշարում:

Ձեզ ենք ներկայացնում, թե որ բառերն ինչ հիվանդության հետևանք կարող են լինել.

Զզվելու չափ հոգնել եմ՝ նյարդային անորեքսիա

Սեփական խաչը տանել՝ օստեոխոնդրոզ

Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին «չմարսել»՝ խոց

Արյունը խմել՝  արյան հիվանդություններ

Սրտին մոտ ընդունել՝ հարված ուղիղ սրտին՝ կաթված

Աչքերս չտեսնեին՝ աչքերի հիվանդություն

Ամբողջ մարմնով ցնցվում եմ, կամ՝ համբերությունս հատեց՝ ընկճախտ (դեպրեսիա)

Թունավորում է կյանքս, ամեն ինչ մահու չափ զզվեցրել է՝ քաղցկեղ

Ուժ չունեմ, մահու չափ հոգնած եմ՝ ուռոլոգիական հիվանդություններ

Բարկությունս դուրս թափեցի՝ բրոնխիալ հիվանդություններ

Մաշկի տակ մտնել, մաշկով զգալ՝  ալերգիա

Գլուխ կոտրել, գլխով պատասխան տալ՝  միգրեն

Երկու ոտքից կաղ է, թույլ է՝  խրոնիկական ջղաձգումներ

Համբերությունս տրաքեց-հատեց, ականջներիցս ծուխ դուրս եկավ՝  հիպերտոնիա

Ոչ մի ուրախություն, դառնություն եմ զգում՝ լյարդի և լեղապարկի հիվանդություններ, ինչպես նաև՝ գիրություն

Ձայնդ կտրիր, չեմ ուզում լսել, աղմկոտ է՝ լսողության վատթարացում:

Այս բառերի փոխարեն բժիշկը խորհուրդ է տալիս առօրյայում ավելի շատ դրական, այսպես կոչված՝ թևավոր-խոսքեր գործածել: Այսպիսի բառերն ուժ են տալիս և ունեն դրական ազդեցությունը: Նման բառեր օգտագործելով՝ ինքներդ ձեզ ակամայից կտանեք դեպի հաջողություն:

Այդ խոսքերից են՝

Ես կարող եմ

Ինձ մոտ ամեն ինչ կստացվի (ստացվում է)

Ես մտադիր եմ

Այնպես որ, խոսելիս մի լավ մտածեք, հետո նոր՝  խոսեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 Աղբյուր՝  © 168 Ժամ առցանց լրատվական կայք

Լուսանկարում՝  Նոսրատ Պեզեշկիան (ի դեպ, Վիքիպեդիայի «Նոսրատ Պեզեշկիան» էջը պատրաստել է 9.1 դաս.-ի սովորող Սաթենիկ Մանուկյանը):

Կարող եք ծանոթանալ նաև՝   «Միտքը՝  հիվանդության պատճառ»

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s