Պատահական բաներ չեն լինում

Haykakan kakachԱնհայտ հեղինակ

Տիեզերքն ունի մարդկանց՝  միմյանց հանդիպեցնելու շատ զարմանալի ձևեր: Շատերը երկար ճանապարհ են անցնում՝ հարմար կացարան փնտրելիս, աշխատանք կամ կյանքի ուղեկից որոնելիս:

Այդ ընթացքում, ինչպես ետնաբեմում, աշխատում է մի կազմակերպություն, որը զբաղվում է մեզ համար կապեր ստեղծելով:

Դա Պատահականությունների Վերահսկողության Տիեզերական Կենտրոնն է:

Պատահական իրադարձություններ չեն լինում: Պատահականությունը զարմանահրաշ իրողություն է, որի ստեղծողը Աստված է, ով չի ցանկանում ինքն իրեն բացահայտել: Աստծո ծրագրերում պատահակություն ասվածը չի խաղում և ոչ մի դեր: Ամենը, ինչ քո կյանքում տեղի է ունենում՝  քո մտադրությունների ու նախագծերի արդյունքն է:

Երբ դու ջանում ես իրականացնել քո սրտի ցանկությունը, գիտցի՛ր, որ Տիեզերքին հայտնի են քո բոլոր մտադրությունները: Այն կազմակերպում է քո կյանքում տեղի ունեցող դեպքերը: Աստված ունի քո հասցեն, և քո յուրաքանչյուր վճռական մտադրություն գրանցվում է Մեծ տեղեկատուի էջերում:

Արա այն ամենը, ինչը քո ուժերի սահմանում է՝  առանց լարվածության և սթրեսի, իսկ մնացածը թող Տիեզերական Կենտրոնին: Երբ մարդն անում է հնարավոր ամենը իր մտադրությունների իրականացման համար, այնուհետև ապավինում անտեսանելի ուժի խելամիտ օգնությանը, տեղի են ունենում մեծ իրադարձություններ:

Աղոթի՛ր, ծրագրավորի՛ր, հարմարվի՛ր և արա ամենը, ինչ կարող ես…հետո ամեն ինչ թող գնա իր հունով. քո բաց թողնելու կարողությունը նույնքան կարևոր է, որքան աղոթքը:

Յուրաքանչյուրին, ում դու կհանդիպես քո ճանապարհին՝  գործող անձ է հատուկ քեզ համար գրված սցենարում:

Քո գործը մեկն է. շարունակաբար կատարելագործել սցենարը, որպեսզի ֆիլմը լավ ստացվի: Քո ֆիլմի ռեժիսուրայի պատասխանատվությունը ընկած է քո ուսերին:

Հնարավորինս շատ հրաշք և կախարդանք Ձեզ:

Աղբյուր՝  Случайных событий не бывает!

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Պատահական բաներ չեն լինում»

  1. հիշեմ, կասեմ։ հիմա չեմ հասցնի :)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s