Տերյանի ճակատագիրը` Սուսաննա Պախալովա

Vahan TeryanՍուսաննա Պախալովա. այս կինը դարձավ Տերյանի ճակատագիրը: Այս կինը փոխեց Տերյանի կյանքը կտրուկ և անդառնալիորեն: Եվ ոչ միայն Տերյանի: 

Անգամ պոետի մահից հետո Սուսաննա Պախալովայի ներկայությունը թոքախտի տեսքով մնաց Վահանի ընտանիքի պատմության մեջ: Սուսաննան հրաշալի էր տիրապետում կանացի հնարքներին և Անթառամի հակապատկերն էր: Այնպիսի հմտությամբ սողոսկեց Տերյանի ու Անթառամի հարաբերությունների մեջ, որ մարդկային սերը սեռային սիրուց գերադասող տղամարդն անգամ դա չնկատեց: Սուսաննան Ստավրոպոլի հայերից էր և ամեն ինչ արեց Վահանի հետ ամուսնանալու համար: Անգամ ստեց, թե երեխայի է սպասում: Եվ Տերյանը չկարողացավ նրան մերժել: Ստիպված եղավ ամուսնանալ: Դա 1911թ. փետրվարն էր: Նրանց առաջին զավակը ծնվեց հինգ տարի անց: Իսկ ամուսնությունից մի քանի օր անց Վահանը Անթառամին գրեց. «Մի բարկացեք, սիրելի Անտենկա, որ երկար ժամանակ Ձեզ չէի գրում: Բանն այն է, որ ես ամուսնացել եմ: Բայց Ձեզ տեսնելու ցանկությունս հիմա պակաս չէ: Հավատացնում եմ, որ շատ կուզենայի ձեզ տեսնել»:
Անթառամ Միսկարյանը գործեց Տերյանի զենքով. «Ես նույնպես ամուսնանում եմ: Արդեն քանի տարի է՝ Վլադիմիր Մորոզովը սիրահետում է ինձ: Ես նրան անվերջ մերժել եմ, իսկ հիմա տալիս եմ համաձայնությունս»:
Այս վճռորոշ նամակներից հետո նրանց հեռակա կապը չընդհատվեց, հակառակը, նամակագրությունը դարձավ ավելի զգացական, սիրային, կրքոտ: Տերյանը հասկացավ, որ Սուսաննան չէր կարող թռիչք տալ իրեն, և որ Անթառամի կարիքը խեղդում էր: Միաժամանակ երկու կին ներկա էին Տերյանի կյանքում: Նրանք չէին խանգարում պոետին, այլ, կարծես, լրացնում էին մեկը մյուսին: Նա ներդաշնակություն էր փնտրում: Իր կողքին ունենալով կին-կիրք՝  Սուսաննային՝  նա հոգեկան խաղաղության կարիք ուներ: Դրա համար էլ չկարողացավ թողնել Անտենկային: Թեկուզ միայն նամակագրությունը նրա կյանքը լցնում էր անասելի հմայքով և ջերմությամբ: Անթառամի հետ ունեցած նամակագրության մասին Սուսաննա Պախալովան տեղյակ էր: Անգամ հաճախ ստիպում էր ամուսնուն բացել փակված ծրարները և ավելացնել իր բարևները Անթառամին: Խորամանկ և խելացի կին: Բայց տիկին Պախալովա-Տերյանը հիվանդացավ, և ինտրիգը շարունակելու համար նրա ուժերն այլևս չէին բավականացնում: Հետո 1916-ին առաջին երեխայի մահը մոռացնել տվեց ամեն բան: 1918-ին Սուսաննան երկրորդ երեխան ունեցավ: Շուտով նա ամուսնուն մենակ թողեց Մոսկվայում և մեկնեց Ստավրոպոլ: 1918-ին Տերյանը ծրագրում է Ստավրոպոլ գնալ, բայց քաղաքական իրադրության պատճառով ծրագիրը խափանվում է: Սուսաննային է առաջարկում Մոսկվա անցնել, բայց Սուսաննան մերժում է: Սուսաննան հոգնել էր, հիվանդ էր: Լյասկայի մահը վերջնականապես տապալել էր նրան: Տերյանը մնաց մենակ, մենակ ու մոլորված: Իր կյանքում ամեն ինչ խառնվել էր իրար՝ թոքախտը, քաղաքականությունը, ուրիշի հետ ամուսնացած Անթառամի կարոտը, փոքրիկների մահը, բանաստեղծությունները, հացի խնդիրը, Սուսաննան…

Նա կրկին կհայտնվի, երբ իրենից թոքախտով վարակված Տերյանը մահանա, որպեսզի փորձի օգտվել նրա հռչակի դափնիներից իրեն հատուկ ոճով՝ անտեսելով Տերյանի երկրորդ կնոջ՝ Անահիտ Շահիջանյանի և նրա դստեր՝ Նվարդի գոյությունը:

Պոետի մահից երեք ամիս անց՝ 1920թ. ապրիլին, Անահիտ Շահիջանյանը դուստր ունեցավ և կոչեց իր ամուսնու վաղանցիկ սերերից մեկի՝ Հովհ. Թումանյանի դստեր՝ Նվարդի անունով:
Սուսաննա Պախալովա՝ Տերյանի ճակատագրական սերը: Երկրորդ անգամ ամուսնացավ Տերյանի մտերիմ ընկերոջ՝  Ալ. Մյասնիկյանի հետ: Վերջինիս մահից հետո ջերմ հարաբերություններ հաստատեց Օրջոնիկիձեի և Կիրովի հետ: 
Մահացավ 1937 կամ 38-ին:

Աղբյուր՝  Նարինե Թուխիկյան, «Խոստովանություն» գրքից

Լուսանկարում՝  Վահան Տերյան և Սուսաննա Պախալովա

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s