Կրթահամալիրի 2014-2015 ուստարվա ուսպլանով
և ուսումնական օրացույցով
1-12-րդ դասարանցիների գարնանային ուսումնական արձակուրդը սկսում է մարտի 23-ին և ավարտվում մարտի 27-ին: Ուսումնական պարապմունքները վերսկսվում են մարտի 30-ից
Մարտի 23-27 («Ուսումնական արձակուրդ» նախագիծ)
«Առականի», «Շողակն», «Ֆիլմադարան», «Վիքիմեդիա» նախագծերը շարունակում են բնականոն աշխատանքը: Նախագծերին չմասնակցող սովորողները կարող են օգտվել «Լրացուցիչ փաթեթից» կամ սկսել նոր նախագիծ:
Մարտի 30-31
«Ուսումնական արձակուրդ» նախագծի անհատական ներկայացում, արդյունքների գնահատում էլեկտրոնային մատյանում:
Մարտի 16-20
Ընթացիկ նախագծեր (Մայրենիի ստուգատես. Կարդում ենք Չարենց (մարտի 13 )
Գրականություն
Չարենցյան օրեր
1. Կարդա «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքը:
ա. Շարքը Չարենցը նվիրել է Արմենուհի Տիգրանյանին, կարդա տեղեկություններ նրա մասին: Կարդա նաև Արմենուհի Տիգրանեան-Ահարոնեանի բանաստեղծությունները, փորձիր վերլուծել:
բ. Վահան Տերյանը ևս շարք է նվիրել Արմենուհի Տիգրանյանին, փորձիր պարզել՝ որ շարքն է: Կարդա նաև այդ շարքի բանաստեղծությունները:
գ. Շարքից անգիր սովորիր քեզ դուր եկած բանաստեղծությունը:
Կարող ես նայել նաև՝ «Էմալե պրոֆիլը Ձեր» անիմացիոն մուլտֆիլմը:
Ինչպես նաև լսել՝ «Երբ ես տեսնում եմ դեմքը Ձեր»
2. Կարդա Չարենցի «Տաղարան» շարքը: Շարքից անգիր սովորիր նոր բանաստեղծություններ:
Կարող ես լսել նաև շարքի բանաստեղծությունները:
Ինչպես նաև՝ «Երգադարան» բաժնի երգերը:
գ. Փորձիր պարզել՝ «Երգադարանի» ո՞ր երգերը «Տաղարանից» չեն:
3. Ծանոթացիր մեդիափաթեթի «Տեսադարան» բաժնի տեսանյութերին: Քո կարծիքով՝ ո՞ր տեսանյութն է առավել հաջողված, ինչո՞ւ: Կարծիքդ հիմնավորիր:
4. Լսիր մեդիափաթեթի «Ձայնադարան» բաժնի ձայնագրքերը: Ինքդ քո հավանած բանաստեղծությունը ձայնագրիր, ձևավորիր հեղինակային լուսանկարներով, պատրաստիր տեսանյութ և ներկայացրու դասարանում:
5. Մայրենի լեզու (գործնական քերականություն)
Վարժ. 111, 112, 113, 114, 115
Անգիր հանձնարարվող նյութեր
Անգիր հատվածներ «Էմալե պրոֆիլը Ձեր» և «Տաղարան» շարքերից:
Լրացուցիչ փաթեթ
Մեդիափաթեթի «Ֆիմադարանից» ինքնուրույն ընտրիր որևէ տեսանյութ, նայիր և գրավոր վերապատմիր:
Մարտի 9-15
Չարենցյան օրեր
Գրականություն
1. Ծանոթանալ «Չարենց» կայքէջին և «Եղիշե Չարենց» մեկնարկային մեդիափաթեթին, ուշադիր կարդալ նյութ կամ նյութեր, բանավոր ներկայացնել դասարանում:
2. Կարս-Երևան վիրտուալ ճամփորդություն ընթացքում մի քանի կանգառներ կան: Փորձիր պարզել` ի՞նչ կանգառներ են, տեղեկությունները բանավոր ներկայացրու դասարանում:
ա. Եղիշե Չարենցի ո՞ր բանաստեղծությունն է հնչում տեսանյութում: Հենց այդ բանաստեղծությունն էլ սովորիր անգիր:
բ. 4-6 նախադասությամբ արձակ ձևակերպիր «Տաղ անձնականի» բովանդակությունը:
ա. Լսիր նաև՝ «Տաղ անձնական» բանաստեղծությունը:
բ. Ինչպես նաև՝ «Տաղ անձնական» երգը:
3. Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին (չմոռանաս աղբյուրը նշել) և բանավոր ներկայացրու դասարանում:
4. Կարդա Չարենցի «Ծիածան» շարքը, ընտրիր մի բանաստեղծություն, սովորիր անգիր:
ա. Լսիր նաև շարքի բանաստեղծությունները:
բ. Ինչպես նաև՝ «Լուսամփոփի պես աղջիկ» երգը:
5. Մայրենի լեզու (գործնական քերականություն)
Վարժ. 106, 107, 108, 109, 110
Անգիր հանձնարարվող նյութեր
Անգիր հատվածներ «Տաղ անձնական»-ից և «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքից
Լրացուցիչ փաթեթ
Փաստավավերագրական ֆիլմը նայիր և գրավոր վերապատմիր:
Մարտի 2-6
Ընթացիկ նախագծեր
«Մայրենի լեզվի երախտավորը՝ Ռաֆայել Իշխանյան»
Իշխանյանական օրեր
Հարցեր և առաջադրանքներ
1.«Պաշտպանել Հայաստանը, նշանակում է պաշտպանել հայոց լեզուն»: Ռաֆայել Իշխանյան
Համաձա՞յն ես Ռաֆայել Իշխանյանի կարծիքի հետ: Դու ինչպե՞ս ես պաշտպանում հայոց լեզուն:
2. «Ուսուցչից վիրավորվելը անմտություն է»: Ռաֆայել Իշխանյան
Դո՞ւ էլ ես այդ կարծիքին, թե ոչ: Խոսքդ հիմնավորիր:
3. Ռաֆայել Իշխանյանը Վահան Տերյանի պաշտամունք ուներ:
Փորձիր պարզել՝ ինչո՞ւ էր Իշխանյանը այդքան շատ հավանում Տերյանին, գուցե նրանք նմա՞ն էին իրար…
4. Կարդա Իշխանյանի «Մեր ինքնության գլխավոր նշանը» գրքի «Թումանյանը՝ ընթերցող» հատվածը և ներկայացրու, թե դու ինչպիսի ընթերցող ես:
5. Մայրենի լեզու (գործնական քերականություն)
Վարժ. 101, 102, 103, 104, 105
Уведомление: Ուսումնական փաթեթներ (8-9-րդ դաս.-ներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Ի սովորությանս համաձայն՝ Ձեր բլոգ մտնելուց, մտա այս բաժինը…: :)
НравитсяНравится
Մանե ջան, ես էլ ասում եմ՝ ինչու է բլոգը ժպտում…
НравитсяНравится
Уведомление: Դասավանդողի գրադարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դասավանդողի մեդիադարակ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուսուցչի մեկ տարվա աշխատանքի ամփոփում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուսումնական ամառ-2015 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)