Խորխե Բուկայ «Տվեք ձեզ ազատություն լինելու…»


11071748_1598959753651128_2001679546021695440_nԽորխե Բուկայը արգենտինացի ժամանակակից գրող է, հոգեբան:  

Ես հոգեբույժ եմ, այդ պատճառով մտածում եմ, որ գլխավորը ինքդ քեզ ազատություն տալն է լինել այնպիսին, ինչպիսին դու կաս իրականում:

Եվ ոչ մեկին թույլ չտալ քեզ ասել, որ լավ կլիներ, եթե դու ուրիշ լինեիր: Պաշտպանիր  քեզ հետ լինելու  քո իրավունքը: Ժամանակի ընթացքում դու կհասկանաս, որ դա ոչ թե իրավունք է, այլ հենց այդպես էլ պիտի լիներ: Ինչպե՞ս հասնել դրան:

Հարկավոր է քեզ թույլ տալ լինել այնտեղ, ուր դու ես ուզում լինել, իսկ հետո փորձել նստել այնտեղ, որտեղ քեզ է հարմար: Թույլ տալ մտածել այն, ինչ դու ես ուզում մտածել,  ոչ թե սպասել,  որ ուրիշը մտածի քո փոխարեն:

Խոսել, երբ ուզում ես, և լռել, երբ ոչինչ չի գալիս մտքիդ: Դա քո իրավունքն է՝  քեզ տալ այդ թույլտվությունը: Թույլ տալ զգալ այն, ինչ դու ես զգում, և զգալ այն ժամանակ, երբ դու ես ուզում:

Զգալ ոչ թե, որ ուրիշն է այդպես զգում: Եվ դադարել զգալ այն, ինչ քեզնից սպասում են շրջապատում:

Եթե դու որոշել ես դա անել, ուրեմն հարկավոր է քեզ թույլ տալ ռիսկի գնալ միայն ու միայն այն ժամանակ, երբ հետևանքների համար վճարելու ես դու: Բայց  ոչ մեկը թող քեզ չասի, որ չի կարելի գնալ այդ ռիսկին: Եթե դու ոչ մեկին թույլ չես տալիս խառնվել քո գործերին, դա քո որոշումն է:

Եվ վերջում՝  սա շատ կարևոր է: Հարկավոր է քեզ թույլ տալ կյանքում լինելու այն, ինչ դու ես ուզում, ոչ թե սպասել, երբ ուրիշները քեզ կտան այդ թույլտվությունը:

Խորխե Բուկայ

Աղբյուր՝  Хорхе Букай,  Дайте себе свободу быть тем, кто вы есть

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  Խորխե Բուկայ,  «Մտադրության ուժի մասին»

Խորխե Բուկայ, «Ինքնաբավության մանիֆեստ»

Խորխե Բուկայ, «Պատմություններ մտորումների համար» գրքից

«Թախիծն ու զայրույթը»«Երեխաները մենակ էին»

Խորխե Բուկայ,  «Ուզում եմ պատմել…» գրքից

«Նվեր ընդունելը հեշտ գործ չէ», «Համառ փայտահատը», «Ցանկանում եմ»

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s