Ես վատատես չեմ, բայց ես լավատես էլ չեմ: Ես ուղղակի իրատես եմ: Ես գիտեմ, որ անհնար է փոխել այս ամբողջ խելագար աշխարհը: Եթե անգամ ես կարողանամ փոխել ինձ հետևող մարդկանց, միևնույնն է, անգամ դա կհամարվի բոլոր սպասումներից դուրս մի բան:
Դրա համար ես ուզում եմ, որ դու դառնաս առաքյալի նման մեկը, ով կջանա փոխել խենթ մարդկանց:
Փոխի՛ր ինքդ քեզ և օգնիր քեզ հետևողներին, նրանց, ովքեր նույն ուղղու վրա են, ովքեր նույն բան են փնտրում, խրախուսի՛ր նրանց, օգնի՛ր հնարավոր ամեն կերպ: Լինում են մթության պահեր, լինում են հուսահատության պահեր, լինում են պահեր, երբ թվում է, որ ոչ էլ պետք էր ընտրել այս ուղին, որովհետև վերջինս հակառակ է ընթանում այս խելագար աշխարհին:
Այս խելագար աշխարհում ողջամիտ լինել՝ նշանակում է լինել հակառակ այս աշխարհին: Դրա համար օգնիր այն քիչ մարդկանց, ովքեր շարժվում են խոհեմաբար և երբեք նրանցից մի՛ պահանջիր անհնարինը: Փոխել մի քանի հազար մարդու ամբողջ աշխարհում, միանգամայն հնարավոր է: Եվ, հնարավոր է, որ մի քանի հազար՝ արդեն փոխված մարդիկ կարողանան ստեղծել որոշակի մագնիսականություն, որոշակի գրավիտացիոն դաշտ՝ ներգրավելով էլի միլիոնավոր մարդկանց:
Բայց պետք է սկսես ինքդ քեզնից: Եթե քեզ հաջողվի փոխել ինքդ քեզ, դա արդեն իսկ շատ է: Իսկ, եթե դու կարողանաս օգնել նաև նրանց, ովքեր գտնվում են ճանապարհին, դա բավարար կլինի քո տառապանքի և քո սիրո համար:
Այս խելագար աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր չեն ուզում ապրել այնպես, ինչպես ապրում են. նրանք ուզում են փոխակերպվել: Եվ, եթե դու հանդիպես մեկին, ով փոխակերպվելու խորը ցանկություն ունի, օգնի՛ր նրան:
Բայց երբեք ոչ մեկին մի՛ պարտադրիր, քանզի, եթե ինչ-որ մեկը ուզում է մնալ խելագար, ապա դա ի վերուստ տրված նրա իրավունքն է: Մի՛ խանգարիր նրան, նա առանց այդ էլ արդեն խելառ է: Թո՛ղ նրան հանգիստ, թող նա ապրի իր խելառության հետ:
Օրհնի՛ր նրան և ասա. «Ապրի՛ր քո կյանքը լիովին»: Հնարավոր է, որ, եթե նա լիովին ապրի իր խենթությունը, ապա կարողանա դուրս գալ խենթության միջից:
Խենթ մարդկանց խնդիրն այն է, որ նրանք իրենց խենթության հետ ապրում են մասամբ, նրանք այդ խենթությունը միշտ ճնշում են, նրանք միշտ անում են ոչ այն, ինչն իրենք են ուզում: Եթե նրանց տրվի լիակատար ազատություն, ապա շատ հնարավոր է, որ նրանք կարողանան դուրս գալ իրենց խնեթությունից:
Համենայն դեպս, իմ մարդիկ պետք է կարողանան յուրաքանչյուրին ազատ լինելու հնարավորություն տան, առանց որևէ դատապարտումի, առանց որևէ գնահատումի՝ չանվանելով նրան մեղավոր և չուղարկելով դժոխք: Ուղղակի պետք է մարդուն ընդունել այնպես, ինչպիսին որ կա:
Սեր ունեցող մարդը ուրիշ մեկին ընդունում է այնպես, ինչպես նա կա՝ չպահանջելով, որ վերջինս փոխվի:
Աղբյուր՝ Ошо. За пределами просветления
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Օշո» կայքէջին
Уведомление: Հոգեբանություն | Անուշ Աթայան
Уведомление: Խրատներ – Անուշ Աթայան