Մովսես Խորենացին վկայում է, որ Աբգար թագավորի հրամանով և նրա հավատարիմ զինակցի` Անանի, գլխավորությամբ նամակ է ուղարկվում Հիսուս Քրիստոսին:
Այդ նամակով Աբգարը խնդրում է Փրկչին գալ իր երկիր և բժշկել իր հիվանդությունները: Քրիստոսը պատասխան նամակ է ուղարկում, գրելով. «Երանի նրան, ով ինձ հավատում է: Իսկ որ դու ինձ գրեցիր, որ գամ քեզ մոտ, ես այստեղ պետք է կատարեմ այն բոլորը, որի համար ուղարկված եմ: Երբ այս բոլորը կկատարեմ, կհամբառնամ նրա մոտ, որ ինձ ուղարկեց, և երբ համբառնամ, քեզ մոտ կուղարկեմ իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկե և կյանք շնորհե քեզ և քեզ հետ եղողներին»:
Այնուհետև Խորենացին շարունակում է, գրելով.«Այս թուղթը բերեց Աբգարի սուրհանդակ Անանը և նրա հետ փրկչի կենդանագիր պատկերը, որ մինչև այսօր գտնվում է Եդեսիացիների քաղաքում»:
Կենդանագիր բառը տառացի թարգմանություն է հունարենից, որը նշանակում է կենդանագրել, այսինքն` կենդանի արարած նկարել, մարդու պատկերը քաշել ներկերով:
Այս մասին խոսում է նաև Լաբուբնա Եդեսիացին: Նա իր պատմության ասորական տարբերակում գրում է.«Անանը թագավորի նկարիչն էր` ընտիր դեղերով նկարեց փրկչի պատկերը և բերեց Աբգարին, առանց որևէ հրաշք հիշատակելու»:
Աղբյուր` Մովսես Խորենացի, «Հայոց Պատմություն»
Հետգրություն. Աբգար թագավորի շնորհիվ դեռ Քրիստոսի կենդանության օրոք Երուսաղեմում ստեղծված Քրիստոսի կենդանագիր պատկերը մինչև 15-րդ դարը պատկանել է Հայ եկեղեցուն: Այժմ գտնվում է իտալական Ջենովա քաղաքի Սուրբ Բարդուղիմեոս հայկական կաթոլիկ եկեղեցում: Վերջինս գործող եկեղեցի չէ և տարին ընդամենը երկու անգամ Քրիոստոսի կենդանագիր պատկերը ցուցադրում են Վատիկանից ժամանող հոգևոր սպասավորները:
Կարող եք դիտել նաև կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Քրիստոսի կենդանագիր պատկերը» տեսանյութը:
Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Օրհնեալ ես դու ի կանայս | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)