Յոտեյկայտե «Ես գիտեմ՝ ինչ ասել է սիրել ինքդ քեզ»

Гинтаре Йотейкайте

Ես գիտեմ՝ ինչ ասել է սիրել ինքդ քեզ: Դա նշանակում է առավոտյան արթնանալ և այևս չմտածել այն մասին, որ աշխարհում կա մեկը, ով ավելի հաջողակ է, գեղեցիկ, խելացի, իմաստուն, մի խոսքով՝  ավելի լավը:

Դա նշանակում է նայել հայելու մեջ և չցանկանալ լքել նրան, ով արտացոլված է հայելու մեջ: Վստահե՛լ նրան: Կարևոր չէ, նա դիմահարդարված է, թե առանց դիմահարդարանքի, նույնկերպ չի կարող նշանակություն ունենալ և իմ տրամադրությունը…

Ես պարզապես վստահում եմ այն բանին, ինչն իմ սրտում վառվում է ու փայլում:

Ես գիտեմ՝ ինչ ասել է սիրել ինքդ քեզ: Այլևս չսպասել ինչ-որ իրադարձությունների, հանդիպումների, միջոցառումների, ծննդյան, ավարտական տոների, հանգստյան օրերի….Մի՛ սպասեք սիրո և ուշադրության:

Թույլ տվեք ձեզ երջանիկ լինել այսօր, հիմա: Նայեք անցնողների աչքերի մեջ ուղիղ` կեղտոտ ասֆալտին նայելու փոխարեն…Գիտակցել, որ մեր շուրջը աշխարհը գեղեցիկ է, ինչպես երբևէ…

Ես գիտեմ՝ ինչ ասել է սիրել ինքդ քեզ: Ուրախացեք յուրաքանչյուրի՝  մտերիմ, հեռավոր, հեռացած, մոռացված մարդկանց հաջողություններով: Ուրախանալ, որ նրանք ապրում են, ստեղծագործում են, շնչում են, ջանում են, հասնում են…

Որովհետև նրանց հաջողությունից ամենևին չի նվազում իմ ներսի կրակը: Ես չեմ դառնում պակաս գեղեցիկ: Ես չեմ դառնում պակաս սիրելի և պաշտպանված: Որովհետև ես այնքան խորն եմ, որ կարող եմ իմ մեջ տեղավորել և՛ նրանց հաջողությունները:

Ես կարող եմ դառնալ նրանց ուրախությունների մի մասնիկը: Ես իմ մարմնի ամեն մի բջիջով ընդունակ եմ գիտակցել, որ նրանց հաջողությունները աշխարհի հաջողությունն ու ուրախությունն է, հետևաբար, նշանակում է՝  ինչպես այս աշխարհը, այնպես էլ նրանց հաջողությունները նաև իմն են՝  իմ մի մասնիկը:

Ես գիտեմ՝ ինչ ասել է սիրել ինքդ քեզ: Այլևս չդժգոհել կյանքի դժվարություններից: Սիրել մինչ իսկ այդ դժվարությունները: Ժպիտով և հումորով մոտենալ յուրաքանչյուր խոչընդոտի՝  հասկանալով, որ այդ ամենի թիկունքում կանգնած է ավելացող ուժն ու համբերությունը:

Պաշտել երկիրը, քաղաքը, փողոցը, ուր ես ապրում եմ: Պաշտել տեսարանը, որը երևում է պատուհանից, անցորդներին: Անգամ նրանց, ովքեր ճնշում են: Չէ՞ որ նրանք, ինչպես և ես, երբևէ անպայման կհասկանան՝  ինչ ասել է Սիրել ինքդ քեզ:

Աղբյուր՝  Гинтаре Йотейкайте. Я знаю, что значит полюбить себя

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Լուսանկարում հեղինակն է՝  Գինտարե Յոտեյկայտեն 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s