Համո Սահյան, բանաստեղծություններ և ասույթներ

Sahyan

«Քարափների երգը` բնության մարդ­կայ­նացման եւ մարդու բնականացման խնդիրն է, որն արվեստի մեջ երբեք չի ա­վարտվելու, իսկ ինձ համար այն ավարտ­վելու է իմ կյանքի հետ»։

Խորքերում գանձ ունեն քարափները,
Թիկունքներին ունեն անտառ ու հերկ,
Միայն մի բան չունեն քարափները,
Քարափները չունեն կարապի երգ…

«Հողի, քարի, ծառի, ասել է թե՝  տիեզերքի ոգին պիտի ուղեկցի քեզ, որպեսզի հայրենիք ունենաս։ Միայն սպառողը գող է, իսկ գողը հայրենիք չունի»։

Այնպես ես գալիս, այնպես գնում,
Ով դու արարող և ավերիչ,
Որ դժվար է մարդ գլխի ընկնում՝
Բերածդ ի՞նչ էր, տարածդ ի՞նչ:

Գալիս ես որպես իրարանցում,
Եվ անց ես կենում որպես երազ.
Կյանք իմ, դու ձրի ներկայացում,-
Բայց ինչքան թանկ ես նստում վրաս:

«Երեխայի մեջ հարկավոր է ամենից առաջ տիրոջ զգացում սերմանել եւ ասել՝  այս հողը քոնն է»։

Եվ ի՞նչ է տվել ինձ բնու­թյու­նը,-
Հա­վիտ­յան նո­րոգ իր հնու­թյու­նը,
Իր ջր­վեժ­նե­րի անք­նու­թյու­նը
Եվ հոգ­նա­հո­լով իր կրկ­նու­թյու­նը…
Իր քա­րափ­նե­րի համ­բե­րու­թյու­նը,
Իր խղ­ճի առաջ իր գե­րու­թյու­նը,
Իր ան­դունդ­նե­րի տա­րո­ղու­թյու­նը,
Սե­փա­կան վեր­քերն ապա­քի­նե­լու

Կա­րո­ղու­թյու­նը…

Իր սեւ­ա­հո­ղի խո­նա­վու­թյու­նը,
Մաս­րե­նու փշոտ խո­նար­հու­թյու­նը…
Ինք­նա­բաշ­խու­մի ու­րա­խու­թյու­նը,
Ինք­նա­մեր­ժու­մի խի­զա­խու­թյու­նը,
Ինք­նու­թյան պա­տիվն ու թան­կու­թյու­նը,
Ինքն իր մե­ծու­թյամբ չպար­ծե­նա­լու
Եր­ջան­կու­թյու­նը…

«Բարոյականությունը առաջին հերթին հավատն է։ Բարոյականությունը դարերով է ստեղծվում»։

Ինչ տեսակ մարդիկ էին,
Փորձ արի, փորձս չտեսան:
Ծոցիս մեջ աստղեր կային,
Բաց չարին, ծոցս չտեսան:
Աչքիս մեջ մազ փնտրեցին,
Մահացու խոցս չտեսան,
Ախ, իրենց աչքի առաջ
Այրվեցի, բոցս չտեսան:

«Մարդը տիեզերք է գնում ոչ թե երկրագնդի վրա տեղ չլինելու պատճառով, այլ պարզապես չի դիմանում երկրային ցավերին»։

Ջուրն ակունքից չհեռանա,
Երկրի վրա ծով չի լինի,
Բայց ակունքը թե մոռանա,
Աշխարհի սրտով չի լինի։

Ջրի նման դու աշխարհ եկ,
Որ ջուրը քեզ չտանի, երգ։

«Մարդկությունն այսքան շատացել է, բայց մարդն այսքան մենակ չի եղել։ Գրողի առաքելությունն է փրկել մարդուն մենության սարսափից»։

Տատնա զարթնած հովտում էլի
Դաղձ եմ քաղում ես իմ ձեռքով…
Տիեզե՞րքն է ինձանով լի,
Թե՞ ես եմ լի տիեզերքով։

«Միշտ ապագան մենք կատարյալ ենք տեսնում եւ միշտ կատարյալը ապագայում ենք տեսնում»։

Ես նախանձում եմ հոսող ջրին,
Ինքն իրեն մաքրում ու մաքրվում է…
Օրհնաբանենք այս օրենքը հին
Եվ ապրենք, քանի դեռ ապրվում է:

«Ես ուրիշ տեսակ զոհ եմ, ես իմ զոհն եմՙ` աներեւույթ շղթաների մեջ: Բանաստեղծը եւ թագավորը զոհ պիտի լինեն: Թագավորը զոհ եղավ` երկիր կունենա, զոհ չեղավ` աթոռ: Բանաստեղծը զոհ եղավ, երկիր կունենա, ժողովուրդ կունենա, զոհ չեղավ` ինքն էլ չի լինի»:

Մեր տան պատից մի քար լիներ,
Նստեի վրան
Ու պատմեի անտուն կյանքիս
Հեքիաթը նրան:
Պատմեի, թե այս աշխարհում
Ինչեր եմ քաշել
Եվ գլխիս տակ քանի, քանի
Քարեր եմ մաշել:
Ու լսեի վերջին անգամ
Խորհուրդը նրա
Ու մեռնեի ապուպապոտ
Այդ քարի վրա:

Կարող եք ծանոթանալ նաև՝  Համո Սահյան, բանաստեղծություններ

Կարդում է հեղինակը՝  Համո Սահյանը

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s