Տիեզերական եկեղեցու վարդապետ

NarekԱպրիլի 12-ին Հռոմի պապը Գրիգոր Նարեկացուն շնորհեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ» կոչումը: Ի՞նչ կոչում է դա, ովքե՞ր են ընդգրկված այդ ցանկում, ի՞նչ գիտենք մենք Հայ առաքելական եկեղեցու սրբերի և համաքրիստոնեական սրբերի մասին:

Հայ առաքելական եկեղեցու սրբեր

Ըստ Հայ եկեղեցու Տոնացույցի, հիշատակվում են շուրջ 400 և ավել սրբերի անուններ։ Եթե քրիստոնեության վաղ շրջանում աստվածաշնչյան եւ համաքրիստոնեական սրբերը Տոնացույց են մտել ինքնաբերաբար, ապա հայազգի սրբերը հռչակվել են կաթողիկոսական հատուկ հրամանով։

Հայոց մեջ ընդունված է եղել Սրբադասման 4 հիմնական կանոն.
  • Սրբակենցաղ վարք և սրբակեցություն
  • Հրաշքի առկայություն կենդանություն օրոք և մահվանից հետո
  • Հավատի քարոզում և տարածում
  • Նահատակություն հանուն հավատի և հայրենիքի

Ի տարբերություն կաթոլիկ եկեղեցու, հայազգի սրբերը մեծ մասամբ, սկսած Գրիգոր Լուսավորչից, եկեղեցական ու ազգային խոշոր գործիչներ ու մատենագիրներ են, ովքեր աչքի են ընկել նաեւ իրենց սրբակենցաղ վարքով, երբեմն էլ կյանքն ավարտել մարտիրոսությամբ։

Տիեզերական եկեղեցու վարդապետ

«Նա իր կյանքով եւ իր վարդապետությամբ քարոզել է գեղեկցության աստվածաբանությունը, նրա խոսքի գեղեցկութունն ու աստվածաբանական միտքը միշտ մեծապես գնահատվել են եւ պարզ ժողովրդի, եւ խորիմաց աստվածաբանների կողմից: Նրա տեւական ժողովրդականությունը կապված է իր գլխավոր գլուխծգործոցի՝ Մատյան ողբերգության հետ, որը ժողովուրդը պարզապես անվանում է Նարեկ եւ որը ավետարանից հետո հայ ժողովրդի հավատացյալների մոտ ամենատարածված գրությունն է»: Հռոմի Ֆրանցիսկո պապ

Գրիգոր Նարեկացու մեծագույն ավանդը քրիստոնեական կրոնի ու համաշխարհային մշակույթի մեջ արժանվույնս գնահատվեց ապրիլի12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու ուսուցիչ, վարդապետ` պատվավոր մի կոչում, որը կաթոլիկ եկեղեցին շնորհում է վաստակավոր աստվածաբաններին: Եկեղեցու ուսուցչի կոչումը շնորհվում է1298 թվականից, տիտղոսը շնորհվում է Հռոմի պապի կողմից միջնադարից  ի վեր՝  աստվածաբաններին, եկեղեցուն առանձնահատուկ ծառայություններ մատուցելու կամ սրբության համար` առաքինի կյանքով ու վարքով հռչակված անձնավորություններին:

Princeps philosophorum «փիլիսոփաների արքայազնն» է համարվում13-րդ դարի աստվածաբան ու փիլիսոփա Թովմա Աքվինացին: Աքվինացին համարվում է կաթոլիկ եկեղեցու հայր. Doctor Angelicus, Doctor Universalis, («փիլիսոփաների արքայազն»), փիլիսոփայական ուղղության հիմնադիր: 1879-ից նա ճանաչվել է ամենահեղինակավոր կաթոլիկ կրոնական փիլիսոփան, որը կապել է կաթոլիկ եկեղեցու դավանաբանությունը (մասնավորապես, Օգոստինոս Երանելու գաղափարները) Արիստոտելի փիլիսոփայության հետ։

Վաղ միջնադարում եկեղեցու ուսուցչի բարձր տիտղոսին արժանացել է Հնագույն Արևմտյան եկեղեցու միայն 4 ներկայացուցիչ. Հռոմի պապ Գրիգորիս Առաջինը, Ամբրոսիոս Մեդիոլանացին, Օգոստինոս Ավրելիոսը ու Իերոնիմոս Ստրիդոնացին: Հին Արևելյան եկեղեցում, որին պատկանում է Գրիգոր Նարեկացին, այն ժամանակ պատվավոր կոչման են արժանացել Սբ Հովհաննես Ոսկեբերանը, Վասիլի Մեծն ու Գրիգորիս Աստվածաբանը: Նրանք համարվում են եկեղեցու հայրեր: Եկեղեցու հայրեր են համարվում այն առաքինի անձնավորությունները, որոնք եկեղեցու կողմից դասվել են սրբերի կարգը և ճանաչվել իբրև հավատի հիմնական սկզբունքների ճշմարիտ և ուղղափառ երաշխավորներ, Սուրբ Գրքի հեղինակավոր մեկնիչներ ու ավանդապահներ, եկեղեցու ծառայությանը նվիրված և եկեղեցական նվիրապետության պատասխանատու դեմքեր: Կաթոլիկները այս ամենին հավելում են նաև վաղեմությունը:

Ավելի ուշ Հռոմի կաթոլիկ եկեղեցին մշտապես ընդլայնել է ցուցակը`  «ուսուցչի» տիտղոս շնորհելով ավելի քան 20 աստվածաբանի: Այժմ Եկեղեցու ուսուցիչների ընդհանուր ցանկը 36 անունից է բաղկացած: Եկեղեցու ուսուցչի տիտղոսը շնորհում է Սրբերի սրբադասման կոնգրեգացիան: Համաձայնություն պետք է տան բոլոր աստվածաբանները Կոնգրեգացիայի լիագումար նիստում, ինչպես նաև բոլոր կարդինալները:

Հայալեզու Վիքիպեդիայում ներկայացված են՝

Հայալեզու մեդիայում հիշատակվում են՝

  • Ֆրանցիսկոս դե Սալ
  • Թերեզա Ավիլացի
  • Վասիլի Մեծ
  • Գրիգորիս Աստվածաբան
  • Իերոնիմոս Ստրիդոնացի
  • Ամբրոսիոս Մեդիոլանացի
  • Գրիգորիս Առաջին

«Տիեզերական եկեղեցու վարդապետ»-ների ամբողջական ցանկը՝  օտարալեզու Վիքիպեդիայում

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Տիեզերական եկեղեցու վարդապետ

  1. Уведомление: Մխիթար Աբբահոր երանացման և սրբադասման դատի վերաբացման արարողություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s