Մհերի դուռ-Հայու Մարկա. աստղային տեսիլքներ

mheri-dur2

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
Որ էլնենք էդտեղեն։

Հատվածն այս «Սասնա ծռեր» էպոսի վերջին՝ «Փոքր Մհեր» ճյուղից է: Փոքր Մհերը, իր հոր` դյուցազուն Դավթի անեծքի պատճառով փակվել է Մհերի դուռ ժայռ-քարանձավի մեջ: Տարին մեկ անգամ բացվում են ժայռի դռները, երկնքից իջնող մանանայով սնվում են Մհերն ու իր ձին, այնուհետև նորից փակվում են:

Ըստ ավանդության, Մհերը իր ձիու հետ այդտեղ պետք է մնա այնքան ժամանակ, մինչև որ աշխարհում թագավորի մարդասիրությունը, արդարությունը, ազնվությունը, խաղաղությունը և գաղափարական‎‎‎‎‎ կյանքը:

Էս պատմությունը, ոնց էլ լինի, լսած կլինեք: Հնարավոր է՝  իմանաք նաև, որ Մհերի դուռը մեկ այլ անվանում ունի՝  Խալդիի կամ Աստծո դարպասներ: Ըստ Գ.  Ղափանցյանի, Խալդիի կացարանը պատկերացվել է քարե «դռան» հետևում՝  լեռնային քարայրի մեջ,  որտեղից նա դուրս է եկել  հատուկ դեպքերում՝  որոշ տոների ժամանակ, մասնավորապես  Համբարձման և Վարդավառի գիշերը: Ըստ ավանդության, ամեն տարի Համբարձման գիշերը երկինքն ու գետինը համբուրվում են: Հենց այդ ժամանակ էլ բացվում են Աստծո դարպասները:

Տեղ հասանք: Հիմա բարձրանանք Վանի «Մհերի դուռ» անվանումը ստացած ժայռախորշ, այն  գտնվում է ավելի քան 30-40 մետր բարձրության վրա: Աստիճանները տանում են դեպի խորշի մուտքր, ժայռի ստորոտում` ստորգետնյա մեկ այլ շինություն կա: Չարխի ֆալակը  լեռան գագաթից մինչև նրա խորքերն իջնող անցք է, որն ըստ ավանդության տանում է դեպի Բախտի անիվը (Չարխի- ֆալակը): Միևնույն ժայռի երկարաձիգ շարունակության վրա, արևմտյան կողմում, քարի ճակատը տաշված է շրջանակի մեջ առնված քառանկյունի մուտքի ձևով: Ժողովուրդը դրան կոչում է Մհերի դուռ: Խուլ մուտքի ամբողջ մակերեսը ծածկված է բևեռագրերով, որոնք պաշտամունքային բովանդակություն ունեն:

Հայեր ջան, իսկ դուք գիտեի՞ք, որ աշխարհի մեկ այլ անկյունում կա, գոյություն ունի Մհերի դռան նմանօրինակը: Ես էլ չգիտեի: Նախքան այդ մասին պատմելը՝  առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում 8.1 դաս.-ի սովորող Արեգ Գալոյանին, ում հետ էլ պարզեցինք պատմությունը:

Իսկ պատմությունը այսպիսին է: 1996 թ.-ի սեպտեմբերին լեռնագնաց Խոսե Լուիս Դելգատո Մամանին Տիտիկակա լճի (աշխարհի ամենաշատ քաղցրահամ ջրերի պաշար ունեցող լեռնային լիճն է, երկրորդը՝  Սևանա լիճն էշրջակայքում (Պերու) փնտրում-գտնում է երազում տեսածը: Երազում նա տեսել էր քարաժայռ, որը ներսում ուներ դուռ: Դուռը բաց էր, իսկ ներսից հորդում էր կապույտ, փայլուն լույս: Երազն այդ նա պատմել էր տնեցիներին և ընկերներին, բայց ոչ մեկն էլ ուշադրություն չէր դարձրել Խոսեի պատմածին: Էս մեր Խոսեն էլ որոշել էր գնալ իր երազի հետքերով և ահա, գտել էր իր փնտրածը…

«Ես փնտրեցի և, երբ գտա, միանգամից զանգահարեցի հնէաբաններին: Երկու օր անց տարածքը լիքն էր հնէաբաններով և տարբեր տեսակի սարքավորումներով»,-պատմում է Խոսե Լուիս Դելգատո Մամանին:

Պարզվում է, որ այդ ժայռը տեղաբնիկներն անվանում են Արամա Մարու, իսկ խորշը՝  Հայու Մարկա, տեղացիների լեզվով՝ Աստվածների շքամուտք:

(Ի դեպ, Մհերի դուռը և Հայու Մարկան գտնվում են նույն բարձրության վրա):

Լեգենդի համաձայն, Պերուի Հայու Մարկայի դռով ներս մտնում են մեծ հերոսները, մյուս կողմում՝ հավերժական կյանքն է: Հազվադեպ, բայց լինում են նաև դեպքեր, երբ այդ հերոսները աստվածացած վերադառնում են, որպեսզի ստուգեն տարածքները:

(Մհերն իր հրեղեն նժույգով դուրս է գալիս, շրջում երկնքում և երկրում, բայց համոզվելով, որ դեռ «գետինը չի կարող դիմանալ իր ծանրությանը», նորից վերադառնում է իր տեղը: Ապագայում Մհերը դուրս է գալու այնտեղից՝  ազատելու «հայու աշխարհը» չար ուժերից և հիմնելու երջանիկ թագավորություն)։

Ըստ ինկերի լեգենդի, Աստվածների դռան բանալին գտնվում է Արամա Մարու անունով քահանայի մոտ: Արամա Մարուն «Աստվածների բոլոր յոթ դաշտավայրերի բանալու» կամ «Աստծո յոթ ճառագայթների բանալու» պահապանն է, թաքնվում է Հայու Մարկայի լեռներում:

«Միջագետքում տարածված հավատալիքների համաձայն՝ Հայա (Էնկի) աստծո գլխավոր կացարանում (այսինքն՝ Հայկական լեռնաշխարհում) էին բնակվում յոթ իմաստունները, որոնց նա ուղարկում էր քաղաքակրթություն տարածելու մարդկանց մեջ: Սա Հայաստանից քաղաքակրթական արժեքների տարածման մասին փաստի արձանագրումն է դիցաբանության լեզվով: Շումերական բնագրերից մեկում նույն միտքն ասվում է առանց դիցաբանական երանգավորման՝  «Իմաստությունն ու արվեստը ցած բերվեց Արատտայից»…

Ավելորդ չէ նաև հիշատակելը, որ մարդկության արարման մասին շումերական ասքերում հենց Հայա (Էնկի) աստվածն է մարդկության ստեղծողը, որի համար էլ մեծարվում էր Նուդիմմուդ (շումերերեն՝ «Արարիչ, արարչագործ»): Նա էր, որ արարեց առաջին մարդկանց՝ «կավից», «Աստծո պատկերով ու նմանությամբ». այս սյուժեն մեզ քաջ ծանոթ է նաև Ծննդոց գրքից…» (Արտակ Մովսիսյան «Հայկական պետականությունները»):

Մի անգամ, Արամա Մարուն շամանի օգնությամբ բացում է Հայու Մարկան, մտնում ներս ու այլևս դուրս չի գալիս այնտեղից:

Հնագետները այդ դռան վրա հայտնաբերել են փոքր ձեռքի չափ ունեցող մի կլոր օբյեկտ՝  սկավառակի չափ: Դա էլ հենց դռան բանալու անցքն է:

Որոշ մարդիկ պատմում են, որ երբ դիպչում են դարպասներին, տեսիլքներ են ունենում. տեսնում են կրակներ տիեզերքում, լուսավոր  թունել և լսում անսովոր երաժշտության ռիթմեր: Տեղացիները դրանք անվանում են աստղային տեսիլքներ: Պատմում են նաև կլոր ու լուսավոր օբյեկտների մասին, որտեղից ժամանակ առ ժամանակ դուրս են գալիս աստվածները և ուղղորդում մարդկանց:

Ըստ լեգենդի, աստվածների դուռը մի օր կբացվի՝  «շատ ավելի մեծ, քան իրականում է» և աստվածները կկարողանան վերադառնալ իրենց «Արևի նավերով…»:

(Ի դեպ, մասնագետները փաստում են` վերջին 20 տարիների ընթացքում Տիտիկակա լճի շրջակայքում նկատվում է  ՉԹՕ-ների ակտիվություն):

Mheri dur

Աղբյուր՝  Մհերի դուռ կամ Աստծո դարպասներ

Առաջին լուսանկարում՝ Մհերի դուռ (անձնական արխիվ)

Անգլերենից ազատ փոխադրությունը՝  Արեգ Գալոյանի

Երկրորդ լուսանկարում՝  Հայու Մարկա

Ժողովուրդ ջան, բա չեք ասի, էս ինկերի մոտ մասնագիտական կողմնորոշման խնդիր գոյություն չի ունեցել. մարդու ապագա մասնագիտությունը հայտնի էր ծննդյան օրվանից: Ասեք ո՞նց: Սրանք դեռ էն ժամանակ իրականացրել են գանգի անցավ վիրահատություններ: Օր.` թագավորի գլուխը քառակուսի է եղել, զինվորներինը` եռանկյունի, իսկ գյուղացիների երեխաների համար նախատեսված էր գլխի սրացված ձևը: Ասել է թե`յուրաքանչյուրն իր գանգի ձևով մեկընդմիշտ կապված էր իր հասարակական դիրքին և մասնագիտությանը:

Կարող եք կարդալ՝  Բերնար Վերբեր «Ինկերի սոցիալական շարժունակությունը»

Էս էլ ինկերի զարմանահրաշ Մաչու Պիկչու քաղաքը:

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Մհերի դուռ-Հայու Մարկա. աստղային տեսիլքներ»

  1. Уведомление: Մայիս ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s