Այսպես էլ ապրում ենք

14

Տիար ջան, Դուք կակաչների մասին գիտեք, բա որ իմանաք այդ կակաչների հետ ապրող մարդկանց մասին…

Մեր այգու մեր կակաչների շուրջբոլորն ապրում է 15 հոգի. պապիկ, տատիկներ, որդիներ, հարսներ, բալիկներ: Տան մեծը 12-րդ դասարանցի Լիլիթն է, իսկ ամենափոքր բալիկը 8 ամսեկան Գարեգինն է:

Էն գլխից երկու եղբայրների ընտանիքներ ապրել և շարունակում են ապրել կողք կողքի՝  մի մեծ տան երկու հարկաբաժիններում: (Ասեմ նաև՝  իմ հայրական տունն էլ է բազմամարդ եղել):

Քանի որ մեր այգին չունի սահմանաբաժան, ուստի և ընդհանուր է: Ընդհանուր է ոչ միայն խնամքը, այլև բերքն ու բարիքը: Ընդհանուր են նաև մեր կակաչները: Հատկապես այդ ծաղիկներին վերաբերում ենք ամենայն զգուշությամբ ու քնքշությամբ, որովհետև ի տարբերություն մյուս ծաղիկների, շատ ավելի նուրբ են:

Ընդհանուր են մեր բոլորի ուրախություններն ու տխրությունները, սեփական տան անվերջ շինարարությունն ու դժվարությունները:

Երբ ես աշխատանքից տուն եմ գալիս, առաջինը ամուսնուս հորեղբոր թոռնիկներն են  ինձ դիմավորում ու փաթաթվում: Իսկ, երբ  իմ չարուկ տղուկը՝  Արեգն է օգնության կարիք զգում, նախընտրում է առաջինը իմաց տալ հորեղբայրներից մեկն ու մեկին: Ու կապ չունի, որ այդ պահին մեր հորեղբայրը տանը չի լինում, մեկ է՝  ծտից թև է առնում ու հարեհասի պես թիկունքին կանգնում:

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մեր երկու տան զավակների «դաստիարակությամբ» զբաղվում են երկուստեք:

Չնայած ճշմարտության առաջ չմեղանչելու համար պիտի ասեմ, որ Արեգի դեպքում դա նման է գելի գլխին ավետարան կարդալուն…:

Ես այս տանը ապրում եմ արդեն 24 տարի, երբևէ չեմ հիշում դեպք, երբ երկու տան անդամների միջև լուրջ տարաձայնություններ եղած լինեն:

Շաբաթ-կիրակի օրերը սպասված են, որովհետև ավելի շատ ժամանակ ենք տրամադրում միասին լինելու՝  սուրճ ենք խմում, զրուցում: Էլ չեմ ասում՝  տներից որ մեկում էլ համով բան է եփվում կամ թխվում, դրանից անպայման բաժին է հանվում մեր մյուս տան մյուս անդամներին:

Այսպես էլ ապրում ենք կակաչների հետ ու կակաչների պես՝  հաշտ ու համերաշխ:

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s