Փորձեք հասկանալ ընտրության և նախապատվության միջև եղած տարբերությունը:
Ընտրությունն ասում է. «Ես շատ լուրջ եմ դրան վերաբերում: Ես ուզում եմ ապրել հենց այսպես, ոչ թե այլ կերպ: Ապրել հարկավոր է միմիայն այսպես, կյանքի ուրիշ կենսակերպ ընդունելի չէ»:
Նախապատվությունն էլ ասում է. «Ինձ սա դուր է գալիս, բայց, եթե դա հնարավոր չէ, ուրիշը նույնպես լավ է»: Սրա մեջ լրջության չկա:
Իհարկե, ձեն վարպետը ևս ունի նախապատվություն: Երբ նա քնում է` նախընտրում է ոչ թե փշեր, այլ մահճակալ…
Նա ընդունում է կարգին սնունդ, ոչ թե քար. սա նախապատվություն է, ոչ թե ընտրություն…
Եթե դուք թքեք Բուդդայի վրա, ում առաջ աղոթում է ձեն վարպետը, նա ընդամենը կնայի ձեզ ու կմտածի. «Նա նախընտրում է թքել, իսկ ես նախընտրում եմ աղոթել»: Այստեղ ընտրություն չկա, սա ընդամենը չկապվածության դրսևորում է:
Փորձեք հասկանալ, սա շատ կարևոր է: Ինչ-որ բանի նախապատվություն տալը նորմալ է, իսկ ընտրելը՝ վատ:
Երբ ասում են՝ մի ընտրեք, որոշ հիմար մարդիկ սկսում են մտածել՝ սա նշանակում է, որ ոչ մի բանի չի կարելի նախապատվություն տալ: Նրանք այդպես են մտածում, որովհետև ընտրությունը շփոթում են նախապատվության հետ…
Եթե դուք կանգնեք նրանց առջև և սկսեք գրել, իսկ նրանք այդ ժամանակ զբաղված լինեն ուտելով, դա կհամարվի նորմալ: Կամ էլ նրանք կարող են նստել կեղտի մեջ, սա ևս նորմալ է, քանզի նրանք մտածում են, որ սա իրենք չեն ընտրել…
Մի՛ կատարեք նույն այդ սխալները…
Աղբյուր՝ Ошо, Выбор и предпочтение
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Օշո» էջին
Ծանոթագրություն. Ձեն-բուդդիզմը բուդդայական ուղղություններից է: Ուսմունք և աշխարհայացք, որը նաև ապրելակերպ է: Առաջացել է 6-րդ դարում՝ Չինաստանում, ամենամեծ տարածում գտել է Ճապոնիայում: Ուսումունքի հիմքը՝ Բուդդայի և բոլոր էակների միասնականության մասին պատկերացումն է: