Վերապահումով հավատ

16

Մարդու ազգությունն ու դավանանքը, քաղաքական և կուսակցական հայացքները, կարծում եմ, չպիտի խոչընդոտեն մարդկանց հետ հարաբերություններ հաստատելիս:

Դժվարանում եմ հարաբերվել միայն մոլեռանդության կամ ագրեսիվ պահվածքի մշտական դրսևորումների դեպքում: Մեդիայում նման մարդկանց հանդիպելիս՝  արգելափակում եմ, իսկ ֆիզիկական միջավայրում աշխատում եմ շփում չունենալ, ասել է թե՝  ինձ եմ արգելափակում:

Բայց պիտի ասեմ, որ հիմնականում կարողանում եմ հաղթահարել ներսումս առկա անհամաձայնությունը՝  ի շահ մարդու:

Մարդը, ըստ իս, Աստծո ստեղծածն է, և անկախ ամեն ինչից, արժանի է հարգանքի: Հարգանքով եմ վերաբերում մարդկանց հավատո հարցերին, բայց և, հարկ եղած դեպքում, փոխադարձաբար պահանջում եմ նույնը:

Մեր հասարակության մեջ (որքան որ ես եմ հասկանում) նկատելի են  հիմնական հետևյալ  խմբավորումները՝  աթեիստներ, աղանդավորներ, այլադավաններ: Նրանք, սովորաբար, ասում են, որ իրենց չեն համարում Հայաստանյայց եկեղեցու հետնորդներ:

Սիրելիներս, հասկացանք, որ չեք ընդունում եկեղեցին ու եկեղեցականին, այդ դեպքում ինչո՞ւ եք  ընդունում այդ հավատի արդյունքը՝  այբուբենը, գիրն ու գրականությունը: Չէ՞ որ այդ ամենը նույն այդ եկեղեցու ստեղծածն է, շահածն ու պահածը:

Դա նման է, որ ասեք. «Ծիրան սիրում եմ, ընդունում եմ, ուտում եմ, բայց…ծիրանենին, գիտե՞ք, հեչ դուրս չի գալիս, սրտով չի էդ ծառը, վատն է: Չէ, չեմ ընդունում»:

Ո՞րն է այստեսակ մտածողության տրամաբանությունը, ի՞նչ ասել է վերապահումով հավատ…

Եթե ոչ բարձրաձայն, ապա գոնե ծածուկ, ինքներս մեզ խոստովանենք. եթե մեր միջից դուրս բերենք այն, ինչ ստեղծվել և մշակույթի լեզվով փոխանցվել է մեզ, ապա կմնանք դափ-դատարկ ու ոտաբոբիկ:

Հետգրություն

Թող չթվա, թե ինքս ինձ և իմ հավատակիցներին ընդունում եմ անվերապահորեն: Երբեք: Նման բան չկա և չի էլ կարող լինել:

Հարգանքով՝  Նունե Մովսիսյան

Լուսանկարը՝  անձնական արխիվից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s