Վախը էներգիա է, որը նեղացնում է, փակում է, փախչում է, թաքնվում է, խուսափում է, կուտակում է, վնասում է:
Սերը էներգիա է, որը ընդլայնում է, բացում է, թողնում է, ազատում է, բացահայտում է, դուրս է բերում, բուժում է:
Վախը փաթաթվում է ձեր մարմնին և շորերին:
Սերը ձեզ թույլ է տալիս լինել մերկ:
Վախը փակում և ավարտում է այն, ինչ դուք ունեք:
Սերը թույլ է տալիս տալ այն ամենը, ինչ դուք ունեք:
Վախը ներքաշում է իր մեջ, սերը նուրբ շոյում է:
Վախը ծնում է ցավ, սերը թեթևացնում է:
Վախը հարձակում է, Սերը՝ վերափոխում:
Ցանկացած մարդկային միտք, բառ կամ գործ այս երկու զգացմունքներից մեկնումեկի արգասիքն է: Այլ ընտրություն գոյություն չունի, քանզի ընտրելու այլ բան չկա: Միայն դուք ինքներդ ունեք ազատություն ընտրելու երկուսից որևէ մեկը:
Աղբյուր՝ Нил Доналд Уолш. Страх атакует, Любовь преображает.
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Նիլ Դոնալդ Ուոլշ» կայքէջին