Ջալալ Ադ Դին Ռումի

Rumi

Ջալալ Ադ Դին Ռումին պարսիկ բանաստեղծ է, իրավաբան, սուֆի և աստվածաբան։

►Ինչո՞ւ եք դուք թակում ամեն մի օտար դուռ: Գնացե՛ք և թակե՛ք սեփական Սրտի դուռը:

►Ինչ-որ մեկն ինձ հարցրեց, թե որն է այն գիտելիքը, որի մասին ես խոսում եմ, և ինչպես զգալ սերը, որի մասին ես ասում եմ: Ես պատասխանեցի. «Եթե դու չգիտես, ես ի՞նչ կարող եմ ասել: Իսկ, եթե գիտես, ես ի՞նչ կարող եմ ասել»:

►Լսի՛ր: Փակի՛ր բերանդ և լռի՛ր, ինչպես ոստրեի պատյան, քանզի, ընկեր իմ, լեզուն քո հոգու թշնամին է: Երբ լռում են շրթունքները, սիրտը խոսում է հարյուրավոր լեզուներով:

►Երեկ երեկոյան, ես խնդրեցի ծերուկ իմաստունին,

Որպեսզի բացահայտի գաղտնիքն այս աշխարհի:

Նա մեղմորեն շշնջաց իմ ականջին. «Սը՜ս,

Դա այն է, ինչ դու գիտես, ոչ թե լսում ես»:

►Սպիտակ ծաղիկն աճում է լռության մեջ,

Թող ձեր լեզուն լինի ծաղիկն այդ:

►Դո՛ւրս արի ցանկացած կապվածության սահմանից,

Ցանկացած պատերազմ և ցանկացած հակամարտություն մարդկանց միջև

Տեղի է ունենում հասկացվածության տարբերության պատճառով,

Դա անհարկի հիմարություն է, քանզի վեճերից անդին

Փռված է հարաբերությունների երկար մի սեղան,

Ու սեղանն այդ սպասում է, որ մենք նստենք իր առաջ…

►Եթե դուք կարողանայիք ձեր թևերն արձակել

Եվ ազատել ձեր հոգին խանդից,

Ապա դուք և ամենը ձեր շուրջը

Կսավառնեիք վերև՝  ինչպես աղավնիներ:

►Ես լեռ եմ, ու արձագանքն այս իմ ձայնն է:

Ես նկար եմ, նրա վրձինը միշտ ինձ փոխում է:

Ես ամրոց եմ՝  բանալու պտույտից ճռռացող:

►Այնպես, ինչպես դուք Սիրում եք, այդպես էլ Աստված է սիրում ձեզ:

►Այս աշխարհ գալուց առաջ մենք Երկնքում ենք եղել,

Ու հրեշտակների հետ ընկերություն ենք արել:

Այնտեղ է մեր իսկական հայրենիքը, ու մենք վերադառնալու ենք նրանց մոտ:

►Փոխի՛ր քո Սիրտը, որպեսզի փոխվի աշխարհը:

►Եթե նրանք հարցնեն՝ ի՞նչ է Սերը,

Ասա՛. «Կամքի զոհաբերություն»:

Եթե դուք չեք ձերբազատվել ձեր կամքից,

Ուրեմն դուք կամք չունեք ընդհանրապես:

►Ես, ի՞նչ է, չեմ ասե՞լ ձեզ՝

Մի՛ կասկածեք իմ արարքներին,

Քանզի ամենը ընթանում է ըստ կարգի:

Ես Արարիչ եմ:

►Միայն սրտի միջով դու կարող ես հասնել երկնքին:

Աղբյուր՝  Руми — Rumi ֆեյսբուքյան էջ

Հե՜յ, տերև՛, ասա՛ ինձ, որտե՞ղ ես այդ ուժը գտնում,

Ինչպե՞ս ես ճյուղը ճեղքում,

Քո բանտից ո՞նց ես լույս աշխարհ մտնում,

Ասա՛, ասա՛, որպեսզի մենք էլ կարողանանք

Մեր իսկ բանտից դուրս գալ դեպի լույս:

Հե՜յ, նոճի՛, դու սկիզբ ես առնում հողից, բայց

Ի՜նչ հպարտորեն ես դու ձգվում վերև,

Ո՞վ է քեզ սովորեցրել, ո՞վ է քեզ ցույց տվել,

Սովորեցրո՛ւ և մեզ՝ ինչպես ես բարձրանում դեպ վեր:

Հե՜յ, բողբո՛ջ, որ ներկված ես արյամբ,

Ու դուրս ես գալիս քո միջից,

Ասա՛ մեզ, բողբո՛ջ, ի՞նչ է  սերը,

Ինքներս մեզնից դուրս գալ սովորեցրու:

Աղբյուրը վաստակում է անսպառ գանձեր

Այնտեղից, որտեղից ոսկի են հանում:

Ի՜նչ հանճարեղ է միտքը, ի՜նչ պայծառ է դեմքը,

Ի՜նչ երջանիկ է սիրտը և ի՜նչ՝  ուրախ:

Եթե ես կարողանա՜յի տեսնել ինքս ինձ: Բայց՝  ոչ.

Խառնված ներկերից անգունություն է ստացվում,

Ոգին իմ չգիտե՝ ինչ ասել է խաղաղություն,

Բայց ինչքա՜ն հանգիստ է իմ հոգին,

Ծովն է ողողել ինձ, բայց հրա՜շք.

Անեզր ծովն այդ իմ ներսում է…

Աղբյուրը՝  Руми

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  Իրանական ժամանակակից պոեզիա

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

39 отзывов на “Ջալալ Ադ Դին Ռումի

  1. aramazdg:

    կեցցես, Նունե ջան։ շարունակիր լուսավորվել եւ լուսավորել շուրջբոլորդ :)

    Нравится

  2. Уведомление: Հոկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Ռումի «Անեզր ծովն այդ իմ ներսում է…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Ապրիլ ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Մայիս, ապրիլ, մարտ, փետրվար ամիսներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Ուսումնական հոկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  9. Уведомление: Ուսումնական նոյեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  10. Уведомление: Ոխտագնացություն Պարսկահայք — Դասավանդողի մեդիադարակ

  11. Уведомление: Աշնանային արձակուրդ. հոկտեմբերի 23-30 — Դասավանդողի մեդիադարակ

  12. Уведомление: Աշնանային արձակուրդ — Դասավանդողի մեդիադարակ

  13. Уведомление: Ուսումնական դեկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  14. Уведомление: Ուսումնական աշուն — Դասավանդողի մեդիադարակ

  15. Уведомление: Տպավորություններ Պարսկահայք ուխտագնացությունից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  16. Уведомление: Տպավորություններ Պարսկահայք ուխտագնացությունից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  17. Уведомление: Տպավորություններ Պարսկահայք ուխտագնացությունից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  18. Уведомление: Տպավորություններ Պարսկահայք ուխտագնացությունից | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  19. Уведомление: Օմար Խայամ` պարսկական գրականության խորհրդանիշը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  20. Уведомление: Ապրիլ ամսվա առաջադրանքներ.6-րդ դասարան | Հռիփսիմե Գալստյանի բլոգ

  21. Уведомление: Մայրենի տնային առաջադրանք | Հայկ Ղազարյանի բլոգ

  22. Уведомление: Մայրենի տնային աշխատանք | ❤Իռեն Կարապետյան

  23. Уведомление: Մայրենի | Արսեն Հովհաննիսյան 6.2

  24. Уведомление: Մայրենի. Տնային աշխատանք. Պոեզիաների վերլուծություն. — Օֆելյա Անդրեասյանի բլոգ

  25. Уведомление: Իրանական ստեղծագործություններ — Լալա Հովհաննիսյանի բլոգ

  26. Уведомление: ՄԱՅՐԵՆԻ 10.04.2019 | 🎻Անժելինա Սիմոնյան🎻

  27. Уведомление: Մայրենի 10.04.2019 — 😊Լիլիթ Արևշատյանի Բլոգ😊

  28. Уведомление: Մաթեմատիկա. Տնային Աշխատանք. 10.04.2019. — Մարի Մադոյանի բլոգ

  29. Уведомление: Ապրիլ 10 | Սվետլանա Համբարձումյանի բլոգ

  30. Уведомление: Մայրենի | Աշոտ Սուքոյան

  31. Уведомление: Ալիտա Ավետիսյան

  32. Уведомление: Ապրիլ ամսվա առաջադրանքներ.8-րդ դասարան | Հռիփսիմե Գալստյանի բլոգ

  33. Уведомление: Մայրենի. Տնային Աշխատանք. 10.04.2019. — Մարի Մադոյանի բլոգ

  34. Уведомление: Տնային աշխատանք գրականությունից 11.04.2019 | Ռոզա Խաչատրյանի բլոգ

  35. Уведомление: Ապրիլ 9-17 — ՌՈՒԲԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԲԼՈԳ

  36. Уведомление: Գրականություն․ հեռավար ուսուցում — Սեբաստացիական մեդիադարակ

Оставьте комментарий